Ողջույն բոլորին։ Մի մուլտսերիալ եմ փնտրում, որ հայերեն թարգմանությամբ Հ1 հեռուստաալիքով ցույց էին տալիս 2000-ականներին, մուլտի անունը չեմ հիշում, բայց բովանդակությունը այսպիսին էր. ամեն մի սերիայում մի գիտական հայտնագործության մասին էր պատմվում։ Պատմությունը պատմում էր մի ինչ-որ աբստրակտ կերպար, կարծեմ դեղնավուն էր ու կաթիլի էր նման, դրա անունը, եթե ճիշտ եմ հիշում, Էվրիկա էր կամ գուցե էլի սխալ եմ հիշում։ Բայց մուլտը նորմալ նկարած էր։ Օրինակ՝ պատմում էր, թե ինչպես են հորինել պահածոյացնելը, էլեկտրական լամպը և այլն։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԷԼԻ, ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ կամ ԳՈՆԵ ՃԻՇՏ ՎԵՐՆԱԳԻՐ ՀՈՒՇԵՔ՝ ինքս գտնեմ։ Նախօրոք շնորհակալություն արձագանքելու համար։![]()
Էջանիշներ