Մեկ էլ կոմպլեքսավորվում եմ,որ հագուստս գրպան չի ունենում,չգիտեմ ձեռքերս ինչ անեմ![]()
Մեկ էլ կոմպլեքսավորվում եմ,որ հագուստս գրպան չի ունենում,չգիտեմ ձեռքերս ինչ անեմ![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Օրը սկսի ժպտալով ու երգելով: Ավելի լավա առավոտ շուտ հայելու մեջ նայելուց տենաս կենսուրախ ու մի քիչ խենթ դեմք, քան թե քեզ թվա, որ տգեղ ես, ու նման տրամադրությունը ընդարձակվի օրվա մեջ:Կոմպլեքսավորվում եմ ,երբ առավոտյան հայելու մեջ նայելիս ինձ տգեղ եմ թվում,ու հաստատ այդ օրերին ինչ էլ անես դու չես գեղեցկանա,բայց այդ օրը անպայման քաղաքում ցանկացած անցորդ աչքերը չռած քեզ է նայելուև առաջին միտքը,որ գալիս է"Վայ մամա ջան,էսքան գեշ եմ"
Ոչ մի դեպքում մի պահի մեջքիդ հետևը կամ գրպաններում - մնացածը ինչ ուզում ես արա:Մեկ էլ կոմպլեքսավորվում եմ,որ հագուստս գրպան չի ունենում,չգիտեմ ձեռքերս ինչ անեմ
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
E-la Via (05.03.2010)
Ահա, ճիշտ ա: Մեկ էլ նյարդայնանում եմ, երբ անցնում ես իրանց կողքով, ու էդ ժամանակ ոչ ոք ոչ մի բան չի խոսում, լռություն ա
Ահավոր չեմ սիրում, երբ որ բարևում եմ, ու չեն լսում:
Շփման մեջ էնքան էլ կոմպլեքսավորված չեմ... Այսինքն` նայած ինչ պայմաններ են: Եթե էդ անծանոթ շրջապատում գոնե մի հոգի շատ մոտ մարդ կա, հիմնականում հեշտ եմ շփվում բոլորի հետ: Եթե էդ մարդկանցից ոչ մեկը մյուսին չի ճանաչում, էլի ազատ եմ: Բայց եթե բոլորը իրար ճանաչում են, իսկ ես նոր եմ.. օյ
.. Համարյա չեմ խոսում
:
Իսկ ինչ վերաբերում ա փողոցում կամ կորելու դեպքում ինչ-որ բան հարցնելուն, ընդհանրապես չեմ ամաչում: Ախր ի՞նչ կա դրա մեջ, նույնիսկ դուր ա գալիս
: Կամ եթե պետք ա ինչ-որ անծանոթ տեղ զանգել (հիմնականում բջջային օպերատորներին
), ինձ են ասում, որ զանգեմ
:
Ու ընդհանրապես անծանոթ մարդու հետ ավելի հեշտ եմ շփվում, եթե էլ չեմ հանդիպելու կամ խոսելու հետը, քան քիչ ծանոթի հետ:
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 05.03.2010, 17:05:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
SSS, շատ լավ թեմա ես բացել: Բարդույթների մասին կարելի է շատ խոսել, քննարկել շատ արտահայտված ու տարածված և ավելի նուրբ երանգներ ունեցող բարդույթներ: Ինչպես նկատեմ եմ, հենց բարդույթները չեն թողնում, որ մարդկանց միջև հաստատվի ավելի մտերմիկ ու ջերմ հարաբերություններ: Բարդույթներն են, որ թույլ չեն տալիս բացվել կյանքի առաջ, փողոցով քայլել ժպիտով, ուրախությամբ, մարդկանց հանդիպելիս , բարևելիս ժպտալ, ջերմություն տալ, նույնսկ անծանոթներին: Դե, որ այստեղ շատ չընդհանրանամ, ասեմ իմ մասին:
Ես միշտ եղել եմ քիչ ամաչող, ունեցել եմ քիչ բարդույթներ: Այս վերջին տարիները սկսեցի զբաղվել իմ ունեցած այն քիչ բարդույթներով և հասել եմ նկատելի արդյունքների: Քույրս անընդհատ ինձ ասում եմ, որ մարդ չի կարող այդքան առանց բարդույթների ու ամաչելու լինել: Ես նրա հետ համաձայն չեմ, ինչի՞ց ամաչեմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Եթե բարդույթավորվեմ կամ ամաչեմ դրանով ինչ որ բան կփոխե՞մ: Կարող եմ ցանկացած մարդու հետ խոսքի բռնվել, առաջինը ծանոթանալ, կարող եմ իմ զգացմունքներից հանգիստ խոսել, առանց անհանգստանալու, թե դա ինչպես կընկալվի, կարող եմ իմ ցանկացած թերության կամ ծիծաղելի իրվիճակի մեջ ընկնելու վրա ծիծաղել: Ու իմ այդ պահվածքը ինքնստինքյան ստիպում է մարդկանց, որ ինձ հետ լինեն առանց բարդույթների, անկեղծ, բաց:
Բայց ասեմ իմ նախկին բարդույթներից: Միշտ չեմ սիրել նկարվել, ֆոտոգենիկ չեմ, շատ վատ եմ դուրս գալիս նկարների մեջ ու երբ տեսնում էի նկարներս, բարկանում էի, ամաչում ու պատռում դրանք: Մյուս բարդույթս կապված էր ժպիտիս հետ, դե սիրուն ժպիտ չունեմ ու ամաչում էի ժպտալ: Այդ ամոթից էլ դեմքիս լուրջ, անծիծաղ դիմակ էի դնում, կամ էլ, եթե չէի կարողանում ծիծաղս զսպել ձեռքերս էին օգնության գալիս: Ասում եմ չէ, քիչ են իմ բարդույթները, այստեղ հիշեցի միայն երկուսը: Բայց ինչպես նշեցի վերևում, ես դրանցից արդեն ազատվել եմ: Ինչպե՞ս: Ասեմ: Մի օր հասկացա, որ ուզում եմ մարդկանց ժպտալ, սրտանց ծիծաղել հումորների վրա, ուզում եմ ծանոթներիս հետ անկաշկանդ նկարվել: Ու սկսեցի նայել իմ բարդույթների ամեն կողմից, գտնել դրանց պատճառները ու ընդունել դրանք, այլ ոչ թե պայքրել դրանց դեմ: Երբ ընդունեցի դրանք, ինքնստինքյան փոփոխություններ տեղի ունեցան: Թեկուզև հիմա էլ ժպիտս գեղեցիկ չէ, նկարներում էլ շարունակում եմ վատ դուրս գալ, բայց դրանք էլ նշանակություն չունեն ինձ համար: Ուզում եմ ժպտալ, ժպտում եմ, նույնիսկ եթե կողքս կանգնած է հոլիվուդյան գեղեցիկ ժպիտ ունեցող մեկը, ուզում եմ նկարվել, նկարվում եմ:
Երեխեք, եթե ունեք բարդույթներ, եթե որևէ թերությունից ամաչում եք, միայն հարկավոր է ընդունել , գիտակցել: Երբ դուք ամբողջությամբ ընդունեք դրանք, հրաշք տեղի կունենա: Մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ դրանք այլևս ձեզ չեն անհանգստացնում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Ես առաջ նենց ոչինչ կոմպլեքսավորվում էի ամբիոնում մեծ աուդիտորիայի դեպ խոսալուց, կամ պրեզենտացիա անելուց, կամ մարդկանց ինչ որ խմբի ինչ որ բան սովորացնել-բացատրելուց /լինի յոգա, թե մարտարվեստ, թե ասենք ֆինանսական անալիզի մեթոդներ/: Սաղ անցավ երբ ծանոթ ՆԼԾ վարպետի խորհրդով սկսի պատկերացնել, որ աշխարհն թատրոնա, իսկ ես դահլիճում ամենահարմար ու թունդ տեղն եմ զբաղեցնում:
Շատ էի կոմպլեքսավորվում պարելուց: Անցավ, երբ հասկացա, որ պարում եմ իմ, ոչ թե ուրիշների հաճույքի համար, ու տայչիի օգնությամբ քիչմ պլաստիկա ձեռք բերեցի:
Կոմպլեքսավորվում էի անծանոթ մարդկանց, նամանավանդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ խոսալուց: Անցավ երբ մի օր տնից դուրս եկա ու սկսեցի տարբեր բաների մասին խոսալ տարբեր հանդիպած մարդկանց հետ - սկսած հրապարակում ստալինի արձան դնելու կարևորությունից վերջացրած հագուստի խանութում կանացի տարբեր զգեստերի առավելությունները քննարկելով:
Խայտառակ կոմպլեքսավորվում եմ սույն թեմայում Ռայադերի պոստած նկարիցս - անշուշտ կանցնի երբ իրան տենամ ու ի կատար ածեմ նկարի սյուժեն: Բոուիի դանակս արդեն սրում եմ:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 05.03.2010, 17:22:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ես էլ եմ ահավոր կոմպլեքսավորվում լսարանի առաջ խոսելուց, նույնիսկ մի քանի հոգու մոտ խոսելուց եմ ամաչում, եթե ինձ լավ ծանոթ չեն, էլ ուր մնաց մի ամբողջ լսարան։ Էս հատկությանս պատճառով շատ եմ տուժել։ Պարելու մասին էլ չասեմ։ Պարում եմ, մենակ երբ խմած եմԼավ, էս մեկը չափազանցրի։ Բայց պարելուց առաջ իրոք շատ էի կոմպլեքսավորվում։ Հիմա կամաց-կամաց փորձում եմ հաղթահարել։ Հեռախոսով խոսել չեմ սիում։ Հաղորդագրություն գրելն եմ նախընտրում։ Էդ ամեն ինչը գալիս ա անձնական շփման մեջ կոմպլեքսավորվելուց։
![]()
What is mind? No matter. What is matter? Never mind!
Yevuk (05.03.2010)
Օգտագործի թատրոնի հնարքը: Պատկերացրա որ աշխարհը մեծ մեծ թատրոնա, դահլիճում մարդ չկա, մենակ դու ես ամենահարմար տեղում նստած, ու սաղ թատրոնը քո համարա: Ու դու ես որոշում, երբ մասնակցել թատրոնի ընթացքին /նման բան կա օրինակ ճապոնական կաբուկի թատրոնում/:
Նույն հնարքի ավելի կոպիտ տարատեսակա գազանանոցի հնարքը, բայց ես իրան չեմ օգտագործում, քանզի տգեղա:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Minerva (10.03.2010)
Ուֆ, պարելուց մի խոսացրեք... Չեմ կարողանում+չեմ ուզում+չեմ սիրում: Չնայած, եթե աղջկա նկատմամբ լավ եմ տրամադրված, կարող եմ «slow dance» պարել (գլուխ գովել չկոչվի, այ էդ մեկը հեչ վատ չեմ անում): Նույնիսկ երբ ոմն ժողովուրդ «truth or dare» խաղալուց ստրիպտիզ պահանջեց, չկոմպլեքսավորվեցի: Բայց հասարակ պարերից վադանում եմ այլանդակ ձևի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Կարծում եմ բոլորն էլ ունեն բարդույթներ ու հասկանալով դա սկսում ենք պայքարել դրա դեմ: Հաղթում ենք՝ ի հայտ է գալիս մեկ ուրիշը… Մի խոսքով դա անվերջ ճանապարհ է... բայց, ասեմ թե ես ոնց եմ սկսել դրանց դեմ պայքարե:լ
... առաջին հերթին մամա դառնալը ինձ ստիպեց շատ «չեմ կարենում»-ներ կամ «ամաչում»-ներ նրբանկատորեն ու խնամքով փակել ու դնել մի կողմ...
...նայելով.. կողքերս նայելով... տեսնում եմ, որ շատերը անգամ ինձ շատ մոտ կանգնած մարդիկ, ինչպես են իրենց ներկայացնում իրենց բարդույթներով հանդերձ: Երբ սկսում ես ինքդ քեզ հետ լեզու գտնել ու նպատակ դնել քո առաջ, սկսում ես այդ նպատակը իրականացնելու ռեալ քայլեր անել՝ քեզ ապացուցելու համար, որ քեզնից ինչ որ բան ներկայացնում ես: Փորձեք սա իրոք օգնում է:
... միջավայրը... ինձ շատ օգնեց երկրից թեկուզ կարճ ժամանակով դուրս գալը... այն ինձ ապացուցեց, որ կարելի է ապրել բարդույթների հետ կողք կողքի:Ու նորից վերադառնալով հայրենիք ես ինձ գտա լրիվ վերափոխված: Ես սովորեցի, որ բարդույթից խուսափելու ամենահարմար ձեւը՝ դա մատուցման ձեւն է: Ներքին անհանգստության վրա ծածկոց ես քաշում ու ի ցույց դնում արտաքին հագստությունը:
... եւ որ ամենակարեւորն է ինձ համար կողքերս նայելով անգամ՝ ես ձգտում եմ մնալ այն ինչ իմ ներքին է ինձ թելադրում:
Rhayader....ինչու ես աըդքան կոմպլեքսավորված....գիտես երբ մարդ լի է կոմլեքսներով նա շատ դժվարությամբ է մերվում աշխարհին, չի շարժվում նրա ռիթմին համապատասխան,արի անկեղծ նայենք...հիմա ոչ ոք չի ուզենա շփում հաստատել ամաչկոտ, ինքն իրեն չվստահող անձնավորության հետ, իսկ այդ ամենը հաղթահարելու համար իմ կողմից քեզ խորհուրդ. շփվիր բոլորի հետ ազատ և անկաշկանդ, պատկերացրու, որ շփվում ես մոտիկ ընկերոջդ հետ...մի վախեցիր, որ կարող է քեզ սխալ հասկանան....ես էլ էի սկզբում քեզ նման կոմպլեքսավորված....բաըց հիմա ես ինքս ինձ չեմ ճանաչում.....այսօր պոնչիկանոցում նստելու տեղ ինչպես միշտ չկար....ես ու ընկերս էինք....գիտես ես ինչ արեցի. գնացի նստեցի 2 աղջիկների կողքը, իհարկե նրանք չընդունեցին ինձ, ես ստիպված հելա....բայց միանգամից կողքի սեղանից հրավերք ստացա......վերջում էլ եդ ամաչկոտ ախջիկներին, որ տեղ չտվեցին, սրտիցս բխող խոսքեր ասեցի և ինձնից շատ գոհ դուրս եկա...ընկերս զարմացել էր իմ պահվածքից....այս կյանքում բարդույթներով ոչնչի չես հասնի........մի խորհուրդ. շփվիր մարդկանց հետ ինչքան կարող ես շատ ու ամենքի հետ....ու կտեսնես, որ ժամանակի ընթացքում այդ բարդույթները կանցնեն ու դու կյանքից կսկսես իսկական հաճույք ստանալ////![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 10.03.2010, 14:08:
Ես արդեն էդ տարիքում չեմ: Հետո՝ մի քանի մանրամասն.
ա) ես այդ վարդագույն դժոխքը, որին դուք պոնչիկանոց եք ասում, ոտ չեմ դնում
բ) չեմ պատկերացնում, որ ինչ-որ աղջկա կողքը նստեի, ու նա ուրախանալու փոխարեն «չընդուներ»
Չէ, երևի ինձ սխալ հասկացաք: Ես էն ամաչկոտ լուզերներից չեմ, որոնց վրա ոչ մեկն ուշադրություն չի դարձնում) պարզապես էդ բոլոր կոմպլեքսներն ունեմ ու ինքս իմ հետ բավականաչափ ազնիվ եմ, որ խոստովանեմ դա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ահավոր նեռվայնանում եմ իմ հասցեին ուղղված քննադատությունից: Ցանկացած քննադատություն, մեղադրանք կամ ուղղակի հակառակ կարծիք ընդունում եմ որպես անձնական վիրավորանք ու համապատասխան միջոցներ եմ ձեռնարկում, որոնք շա՜տ հազվադեպ են տեղավորվում միջազգային կոնվենցիաների շրջանակներում: Շատ ցավագին եմ տանում, երբ ինձ փորձում են ապացուցել, որ ես սխալ եմ: Հստակ գիտակցում եմ, որ դա սխալ է, շատ լավ կարողանում եմ արդարացի քննադատությունը տարբերել «դեմքին թռնելուց», խիստ նպատակաուղղված կերպով ինքս ինձ վարժեցնում եմ նման քննադատություններին չեզոք մոտեցում ցուցաբերելուն ու դրանցից հնարավորինս մեծ օգուտ քաղելուն (հա, ես օպպորտունիստ էլ եմ)՝ լինի դա սեփական սխալի ուղղումը, թե քննադատողի մասին պատկերացումս ու իր ճանաչումը թարմացնելը և ըստ այդմ՝ հաջորդ անգամ արարքներս մեկ քայլով ավելի հեռու հաշվարկելը, քան այսօր եմ անում: Սակայն փաստը մնում է փաստ. քննադատություն չեմ սիրում: Գուցե դա պայմանավորված է այն բանով, որ վեճեր չեմ սիրում ուղղակի, կամ գուցե ես չափազանց եսակենտրոն եմ՝ ուրիշ մեկի հեղինակության (գոյության) հետ համակերպվելու համար, գուցե ինքնապաշտպանական բնազդս է խոսում, կամ գուցե գործում է «գայլերի մեջ գայլ» սկզբունքը, չգիտեմ. շատ հավանական է, որ դրանք բոլորն էլ (և ոչ միայն դրանք) ճիշտ են: Ամեն դեպքում՝ մարդն ինձ համար նախ թշնամի է, ապա՝ հակառակորդ ու մրցակից և միայն հետո՝ նույն կենսաբանական դասին պատկանող բջջակույտ: Թերևս հենց սա է պատճառը, որ մարդուն ընկեր կոչելը ինձ համար շռայլություն է (բայց եթե ինչ-որ մեկը իմ ընկերն է, նրա համար կյանքս կտամ): Եվ ուրեմն՝ նոր ծանոթություններից չեմ խուսափում, բայց երբեք էլ չեմ խորացնում դրանք, մարդկանց հետ շփվել կարողանում եմ, բայց չեմ ձգտում շփվելու, երբեք ու ոչ մի դեպքում մինչև վերջ չեմ «բացվում» ոչ ոքի առաջ, եթե նրան իմ ընկերը չեմ համարում: Հակառակը՝ նա, ով իմ ընկերն է, կարող է անվերապահորեն հավատալ ինձ ու վստահ լինել, որ ցանկացած հարցում ես օգնելու եմ իրեն՝ ինչով կարողանամ. երբ շրջապատումդ իսկական մարդիկ քիչ են, ամեն մեկի արժեքը բազմակի աճում է: Սակայն նույնիսկ այդ քիչ մարդկանց՝ ինձ ուղղված քննադատությունը, միևնույնն է, ցավագին եմ ընդունում:
DIXIcarpe noctem
Ահավոր կոմպլեքսավորվում եմ բեմ բարձրանալուց, մենակ էն փաստից, որ հիմա լիքը մարդ ինձա նայում սիրտս ճաքումա: Մեկ էլ չեմ սիրում որ ինձ video-ով նկարում են: Ինձ թվումա հեչ հաջող դուրս չեմ գալիս ու միշտ վախենում եմ, որ կարողա ինչ-որ անհեթեթ իրավիճակում ինձ նկարեն:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Արևհատիկ (07.03.2010), Դատարկություն (06.03.2010)
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ