User Tag List

Էջ 14 19-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 272 հատից

Թեմա: Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

  1. #196
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիգարետի տուփի վրա հսկայական տառերով գրված ա "Ծխելը առաջացնում է թոքերի քաղցկեղ", "ծխելը վնասակար է առողջությանը" "ծխելը կրճատում է մարդու կյանքը", իսկ Կոկա կոլայի վրա նման բան գրված չի: Զգուշացում կա գրած, որ չարաշահել չի կարելի ու վերջ:
    Դու Ֆիլիպ Մորիսին ինչու՞մ պետք ա մեղադրես, եթե մարդը եքա տառերով(սիգարետի տուփի 25 տոկոսի չափ) գրել ա, որ դա թույն ա: Մոստից թռնելն էլ արգելված չի, բայց մահացու ա, ուրեմն Կոլան էլ ա մահացու՞:

    Լիքը վնասակար ըմպելիքներ ու ուտելիքներ կան, բայց ոչ մեկի շուրջ էսքան հիստերիա չի բարձրանում: Պարզապես Կոլան լիքը փող ա աշխատում ու քանի տարի ա աշխարհի ամենաթանկ բրենդն ա, դրա համար էլ որոշ մարդիկ ուզում են մի բան պոկած լինեն: Մարդկանց տուտուզը մռմռում ա, դրա համար էլ հակագովազդ են անում, դուք էլ դրել հավատում եք: Մի քիչ ազատ մտածեք: Կոլան նույնքան վնասակար ա ինչքան սովորական լիմոնադը: Հալա փորձի օրեկան 2 լիտր լիմոնադ խմի, տենամ չի ազդի՞ օրգանիզմիդ վրա:
    Կարող ա լիմոնադից 10-15 մարդ ա մահացել, բայց դրա վրա էդքան շուխուր չի բարձրանում, բայց հերիք ա մի հատ կոֆեինից ալերգիայով մարդ կոլայից վատանա ու մինչև վարդապետի խազը կկողցնեն կեթա: Որովհետև լիմոնադի ցեխին դատի տալը շահավետ չի, իսկ Կոլան իր բրենդի նկատմամբ զգայուն ա ու ամեն ինչ կանի, որ բրենդը չտուժի: 67 միլիարդ դոլլար արժի մենակ Կոկա Կոլա բրենդը: Դու պատկերացնում ե՞ս քանի հոգի են ուզում էդ "տորթից կծեն":
    Կոլայի տուփի վրա առհասարակ բան չի գրած թե մեջն ինչ կա: Կիսատ-պռատ գրածն էլ լրիվ հերիքա, որ քիմիական անալիզը ցույց տա թե ինչ օգտակար բանա իրենից ներկայացնում: Ֆիլիպ Մորիսին ես չեմ մեղադրել, բայց ծխողներից ծատերն են դատի տվել ու դատը շահել` հաշվի առնեով վրի գրածը: Ու ինչ? Մոստը սարքածա, որ մադկանց տեղաշարժը հեշտացնի իսկ կոլան որ մարդկանց վրա փող աշխատեն, ընդ որում կախվածության մեջ գցելով:

    Մյուս լիմոնադներն ով ասեց որ ավելի լավն են??? Նույն ք**ա: Թեման գրածա Կոլա կոլայի մասին ենք խոսում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. #197
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Coca-Cola" .շատ, թե քիչ.......

    Մենակ Հայաստանում մարդ կարա Մարտի 4-ի Կոկա-Կոլա առնի` վրան գրած «Շնորհավոր Ամանոր…»:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2010, 00:05: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում

  3. #198
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Coca-Cola" .շատ, թե քիչ.......

    Ծնելիությունը Հոլանդիայում տարեց տարի նվազում է:
    Յուրաքանչյուր ստատիստիկայի գոնե մեկ դասի նստած մարդ քեզ կասի, որ քո տվյալները չափից քիչ են որևէ հասուն եզրակացության գալու համար, քանի որ նույնիսկ ամենապրիմիտիվ ռեգրեսիայի համար քեզ պետքա երկու տարբեր տվյալների խումբ:
    Ի դեպ, կարաս նայես Թաիլանդի ծնելիության տվյալները: Չնայած թունդ ու դաժան հակաթմրանյութային օրենքների, ծնելիությունը շատ ավելի դրամատիկա նվազել:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  4. #199
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մոդերատորական։ Թեմայից մի շեղվեք։ Երևանի ջրի համեղության, Հոլանդիայի համասեռամոլների, թմրանյութերի ու ծնելիության անկման մասին գրառումները ջնջվել են։ Թեմայից հետագա շեղումների համար արդեն կտուգանվեք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #200
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Օգտագործվումա գենետիկ փոփոխված կենդանու միս: Ու չզարմանաս եթե մեկ էլ պարզվի էդ համբուրգերի մսի տիրոջ տարիքը քոնինից 2 անգամ մեծա: Այսինքն տվյալ դեպքում, ոչ թե թարմ մորթած տավարի միսա, ոնց որ ուզում ես պատկերացնել, այլ սառած տավարի մումիայի միս: Ու մաքդոնալդսը մնացած ֆասթ ֆուդիստների հետ տասը տակ կռուտիտ ունեն էդ մսերի վրա: Բայց դա չի նշանակում, որ կռուտիտը լավացնումա մսի որակը: Նույն մեր շուկայում կա դրսից բերված հավի միս, որ ամեն մի բուդը մի տեղական հավի չափա: Ինչա եղել հավա էլիմ կիլոն էլ մի 2-3 անգամ էժան: Հլա էն հաստավիզ, հաստաքամակ, 16 կզակներով ամերիկացիներին նայի.. համբուրգերը ինչ դզող բանա չէ: Չնայած եթե վերցնում ես 5 հատ համբուրգեր ու մեկ հատ ԴԻԵՏԻԿ ԿՈԼԱ, ամեն ինչ ընկնումա տեղը
    Օգտագործվումա նորմալ միս - մի հավատա քո էմոցիաների վրա ռեյտինգ ապահովող հեռուստածրագրերին:
    Եթե դեմ ես մթերքի սառնարանային պահպանմանը` հրաժարվի սեփական սառնարանից, կեր միայն թարմ չսառեցված մթերք:
    Ամերիկացիները - համենայն դեպս ով կոնկրետ հիմա ծանոթներիցս մտքիս եկավ - շատ սպորտային կառուցվածքի տեր մարդ են, ամեն առավոտ վազում են: Իսկ հաստավիզ հաստաքամակ մարդիկ պակաս չեն նույն առողջ սնունդի վրա նստած Հայաստանում:
    Կոնկրետ հիմա վերցրել եմ մուտանտ գենետիկորեն մեծացրած հավով բուրգեր ու մուտանտ հավի թևիկներ, վրից խմում եմ թունավոր կոլա: Իմաստուն մարդիկ ասում են, տենց հավերը ատամներ էլ ունեն - նենց որ ուտելուց առաջ չեմ մոռացել կտակ գրեմ:

    Ապրես, բայց համբուրգեր սովորաբար ուտումա շտապող մարդը, որ ուզումա մինիմալ ժամանակ ծախսի ուտելու վրա:
    Իհարկե ապրեմ: Նույնիսկ կոմունիստներն գիտեին որ սնունդը պետքա դանդաղ ու հավեսով ծամվի:
    Իսկ ֆաստֆուդում ուտում են մարդիկ, որ ուղղակի ժամանակ չունեն սեփական խոհանոցում ինչոր բան պատրաստել, կամ մարդիկ, ում ֆաստֆուդը դուրա գալիս: Անձամբ ես երկու կատեգորիայի մեջ էլ մտնում եմ:

    Ստացվումա եթե վրեն մեծ տառերով չի գրած թույնա ուրեմն առաջ դեպի Կոլա?
    Հիմա նայի, եթե բացահայտ թույնը սկի չեն արգելում վաճառել, էլ ուր մնաց չբացահայտված թույնը?
    Կոլայի քիմիական անալիզի գոնե մեկ եզրակացություն կարդացել ես?
    Ահամ: Գլխավորապես բնական ծագում ունեցող ինգրեդիենտներ, մեկ երկու բացառությամբ: Ռեդ բուլլ կոլան ընդհանրապես 100 տոկոս բնականա բացառությամբ կարբոհիդրատի:
    Չբացահայտված հիպոթետիկ թույնին ես չեմ հավատում - նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ քո օգտագործվելիք ձեթը կանցեռոգենա:

    Ու չգիտես ինչի պլան ծախողին բռնում են, իսկ ծխախոտ վաճառողին խրախուսում
    Դու մտածի, ինչիա տենց: Ես քեզ ավելի ասեմ - ահավոր վատ համբավ ունեցող ԼՍԴ-ն չափավոր օգտագործման դեպքում ֆիզիոլոգիայի վրա չի ազդում - ոչ կախվածություն, ոչ թափած ատամներ, ոչ մի բան:
    Ի դեպ, ծխախոտային հարկերը նենց ոչինչ մեծ են: Եթե դու դա համարում ես խրախուսել...
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 05.03.2010, 00:14:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  6. #201
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլայի տուփի վրա առհասարակ բան չի գրած թե մեջն ինչ կա: Կիսատ-պռատ գրածն էլ լրիվ հերիքա, որ քիմիական անալիզը ցույց տա թե ինչ օգտակար բանա իրենից ներկայացնում: Ֆիլիպ Մորիսին ես չեմ մեղադրել, բայց ծխողներից ծատերն են դատի տվել ու դատը շահել` հաշվի առնեով վրի գրածը: Ու ինչ? Մոստը սարքածա, որ մադկանց տեղաշարժը հեշտացնի իսկ կոլան որ մարդկանց վրա փող աշխատեն, ընդ որում կախվածության մեջ գցելով:

    Մյուս լիմոնադներն ով ասեց որ ավելի լավն են??? Նույն ք**ա: Թեման գրածա Կոլա կոլայի մասին ենք խոսում
    Դավ ջան դու էլ դրել ամերիկական դատավարությանը հիմք ե՞ս բերում: ԱՄՆ-ում մարդիկ լվացքի մեքենայում կատու են լվանում, սատկացնում, հետո արտադրողին դատի են տալիս, որ վրեն չի գրել «կենդանի լվանալու համար չօգտագործել»: Օրինակ եմ ասում, կարող ա կոնկրետ տենց չի եղել, այլ միկրոալիքային վառարանում կատու են չորացրել, բայց իմաստը հասկացար:
    Դրա համար էլ գնում մի հատ USB ֆլեշկա ենք առնում, հետը 200 էջանոց ինստրուկցիա են տալիս: Որտեղ «ֆլեշկեն չուտել, չխմել» -ի տիպի զգուշացումներ ա գրած:

    Կոլան սովորական գազավորված ըմպելիք ա, շատ լավ գովազդած ու կարգին ռասկրուտկա արած: Թե ով ու ինչքան ա կոլային դատի տվել ու հաղթել, էդ իմ համար հիմք չի: Մարդիկ կան մեղր են կերել ու մեռել, չնայած նրան, որ մեղրը միակ սննդանյութն ա, որ 100 տոկոս առանց մնացորդ մարսվում ա օրգանիզմի կողմից: Դնենք ու «մեղրի վնասակար հատկությունները» վերնագրով թեմա գռցնե՞նք:

    Օրինակ իմ վրա, որ մի կաթիլ մեղր քսեմ, էդ քսած տեղը 10-12 ժամից նենց ա դուրս տալիս ու վնասվում, ոնց որ ծծմբական թթու թափած լինեմ վրեն: Բայց մեղր ուտում եմ ու ոչ մի վատ էֆեկտ չի թողնում:
    Էն որ կոլայի մեջ բան են գցում, պայթացնում դեռ ոչինչ չի նշանակում: Խմելու ջրի մեջ կարբիդ գցելուց էլ ավելի ինտենսիվ ռեակցիա ա գնում ու այրվող գազեր են արտանետվում:

    Եթե տենց խուճապահար վերաբերվենք ցանկացած ըպմելիքին ու սնունդին, պետք ա ամեն բանկա թթու վարունգ առնելուց առաջ մինչև էդ վարունգի սերմի տատն ու պապը լրագրողական հետաքննություն անենք: Գործարանները ստուգենք ու մի քանի տեսակի ծամոն ու կոնֆետ գցենք թթու վարունգի բանկեն, տենանք հո չի՞ փռփռում, նոր առնենք:

    հ.գ. Կոլայի շշի վրայի գրածը ավելի ուշադիր կկարդաս, ու կտենաս ինչքան բան ա գրած: Զգուշացում էլ ա գրած:
    էսպես չի մնա

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (05.03.2010)

  8. #202
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք ոչ մի վատ բան չեն անում: Վաճառում են ըմպելիք, որը առողջության վրա զուտ նեյտրալ ազդեցություն ունի: Ըմպելիքը համովա ու լավը, դրա համար էլ վաճառվումա - մարդիկ էդքան հիմար չեն, որ ակնհայտորեն անհամ բան խմեն - ինչա գովազդը լավնա:
    Լավ գովազդի էությունը հենց այն է, որ մարդկանց կարողանա ներշնչել իր ուզածը՝ միաժամանակ հավատացնելով, որ դա նրանց ընտրությունն է։ Հո ամեն ինչ պարզունակ ու ուղիղ ձևով չի արվում։ Հասարակության մեջ ապրող համարյա բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով ենթակա են գովազդի ազդեցությանը, հակառակ դեպքում ոչ ոք չէր գժվել էդքան գումարներ ծախսեր գովազդների վրա։ Եթե ծախսում են, ուրեմն շոշափելի արդյունքներ են տեսնում։

    Չգիտեմ՝ կոկա–կոլան մյուս գազավորված ըմպելիքներից որքանով է ավելի վնասակար, կամ արդյոք ավելի վնասակար է, թե բոլորն էլ հավասարաչափ վնասակար են, բայց որ բոլոր գազավորված ըմպելիքներն էլ վնասակար են, գոնե դա պիտի որ ակնհայտ լինի՝ հաշվի առնելով երկու հանգամանք. հենց մենակ գազն արդեն վնասակար է և՛ ատամների, և՛ ստամոքսի համար (դա հայտնի փաստ է), ինչպես նաև վնասակար է ցանկացած արհեստական նյութ, իսկ որ կոլան պարունակում է արհեստական նյութեր, էլի պիտի որ գաղտնիք չլինի։
    Իսկ օգտակարության մասին խոսելն անգամ ծիծաղելի է, լուրջ։


    Դու միգուցե չհավատաս, բայց համբուրգերներն անհավատալի համով ու առողջարար են: Իսկ մի կերպ դիմադրող օրգանիզմը օրական միջին երկու ժամ ֆիզիկական վարժությունա անում:
    Ընդհանրապես վնասակար բաների մասին խոսելիս առանձին օրինակները որպես փաստարկ ներկայացնելը ցանկացած դեպքում սխալ եմ համարում, քանի որ մարդկանց օրգանիզմները տարբեր են. ամեն օրգանիզմ իր բնածին առանձնահատկություններն ունի, դրան գումարած նաև ապրելակերպի հետևանքով օրգանիզմին հասցված ամբողջ բարիքն ու չարիքը, ստացվում է, որ համեմատելու օբյեկտիվ հիմք չկա, ու էդ առումով, իմ խորին համոզմամբ, համեմատել կարելի է միայն նույն օրգանիզմը՝ «առաջ և հետո» համատեքստում, ոչ թե մի օրգանիզմը մյուսի հետ։ Եթե մեկն ի ծնե լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մյուսը ծնվել է ցլի առողջությամբ, ապա պարզ է, որ վնասակար բաները առաջինի օրգանիզմն անհամեմատ ավելի շուտ կքայքայեն, քան երկրորդինը, ու եթե երկրորդը հարյուր տարի էլ ապրի, դա դեռ չի նշանակի, որ, ուրեմն, նրա կերածն ու խմածը առողջարար բաներ են եղել։ Բայց տեղից վատ առողջություն ունեցողը կարող է զգալիորեն պահպանել իր առողջությունը, դեռ մի բան էլ բարելավել՝ հետևելով առողջությանն ու խուսափելով վնասակար բաներից։ Էնպես որ եթե ինչ–որ մեկն ամեն օր զիբիլ է ուտում ու, ո՜վ հրաշք, դեռ կենդանի է ու բողոքներ էլ չունի, դրանից նրա կերած զիբիլը բարիք չի դառնում։

    Եթե կարողանա ապացուցի, որ դարդերը միայն և միայն Կոլաից են, կկարանա Կոլաին դատի տա ու շատ շատ հարուստ մարդ դառնա:
    Առանձին մարդկանց առողջական խնդիրները, եթե նույնիսկ հենց կոլայից են, կարծում եմ, զուտ բժշկի գնալով ապացուցելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Դրա համար լուրջ հատուկ հետազոտություն է պետք և համապատասխան ֆինանսավորում, էնպիսին, որ կարողանա դիմակայել Կոկա–կոլայի նման հզոր կլանին, իսկ դա, ցավոք, ներկայումս նույնպես անհավանական է։

    Մարդիկ վատ են, որովհետեվ թքած ունեն սեփական օրգանիզմի ու մարմնի վրա, ու կոմպենսացնում են սեփական թքած ունենալը իրենց կարծիքով վնասակար սնունդից խուսափելով:
    Թքած ունենալը տարբեր կերպ կարող է դրսևորվել։ Իրենց կարծիքով՝ վնասակար սննդից խուսափելը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես թքած ունենալու նշան։ Մինչև օրս չեմ հանդիպել էնպիսի մարդու, ով թքած ունի իր օրգանիզմի վրա ու միաժամանակ հրաժարվում է որոշակի սննդատեսակներից՝ հանուն առողջության։ Դա անհեթեթ կլիներ ուղղակի։ Բայց բազմիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր փորձում են հանուն հաճույքի՝ աչքները փակել հաճախ ակնհայտորեն վնասակար բաների վրա՝ օգտվելով «սաղ սուտ ա» ինքնախաբուսիկ հանրահայտ կարգախոսից։

    Նենց որ - Կոլա խմելը ու իբրև թե վնասակար ուտելիքները ոչ միայն նորմալա, այլև համեղ, իսկ նորմալ բալանսավորված ռացիոնի կազմում /կանաչի, մրգեր, բանջարեղեն, միս և այլն/ - նույնիսկ առողջարար:
    Նորմալ բալանսավորված ռացիոնի դեպքում կոկա–կոլան լավագույն դեպքում կարող է լինել պակաս վնասակար, բայց ոչ երբեք օգտակար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2010, 00:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (06.03.2010), Լուսաբեր (05.03.2010), Նաիրուհի (05.03.2010)

  10. #203
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան դու էլ դրել ամերիկական դատավարությանը հիմք ե՞ս բերում: ԱՄՆ-ում մարդիկ լվացքի մեքենայում կատու են լվանում, սատկացնում, հետո արտադրողին դատի են տալիս, որ վրեն չի գրել «կենդանի լվանալու համար չօգտագործել»: Օրինակ եմ ասում, կարող ա կոնկրետ տենց չի եղել, այլ միկրոալիքային վառարանում կատու են չորացրել, բայց իմաստը հասկացար:
    Դրա համար էլ գնում մի հատ USB ֆլեշկա ենք առնում, հետը 200 էջանոց ինստրուկցիա են տալիս: Որտեղ «ֆլեշկեն չուտել, չխմել» -ի տիպի զգուշացումներ ա գրած:

    Կոլան սովորական գազավորված ըմպելիք ա, շատ լավ գովազդած ու կարգին ռասկրուտկա արած: Թե ով ու ինչքան ա կոլային դատի տվել ու հաղթել, էդ իմ համար հիմք չի: Մարդիկ կան մեղր են կերել ու մեռել, չնայած նրան, որ մեղրը միակ սննդանյութն ա, որ 100 տոկոս առանց մնացորդ մարսվում ա օրգանիզմի կողմից: Դնենք ու «մեղրի վնասակար հատկությունները» վերնագրով թեմա գռցնե՞նք:

    Օրինակ իմ վրա, որ մի կաթիլ մեղր քսեմ, էդ քսած տեղը 10-12 ժամից նենց ա դուրս տալիս ու վնասվում, ոնց որ ծծմբական թթու թափած լինեմ վրեն: Բայց մեղր ուտում եմ ու ոչ մի վատ էֆեկտ չի թողնում:
    Էն որ կոլայի մեջ բան են գցում, պայթացնում դեռ ոչինչ չի նշանակում: Խմելու ջրի մեջ կարբիդ գցելուց էլ ավելի ինտենսիվ ռեակցիա ա գնում ու այրվող գազեր են արտանետվում:

    Եթե տենց խուճապահար վերաբերվենք ցանկացած ըպմելիքին ու սնունդին, պետք ա ամեն բանկա թթու վարունգ առնելուց առաջ մինչև էդ վարունգի սերմի տատն ու պապը լրագրողական հետաքննություն անենք: Գործարանները ստուգենք ու մի քանի տեսակի ծամոն ու կոնֆետ գցենք թթու վարունգի բանկեն, տենանք հո չի՞ փռփռում, նոր առնենք:

    հ.գ. Կոլայի շշի վրայի գրածը ավելի ուշադիր կկարդաս, ու կտենաս ինչքան բան ա գրած: Զգուշացում էլ ա գրած:
    Վազգեն ջան դու չէիր ասում Կոլայով խցանված կոյուղի ես բացել?
    Ասենք նույն ֆոկուսը բալի կոմպոտով կլինի? Հաստատ չէ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #204
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Լավ գովազդի էությունը հենց այն է, որ մարդկանց կարողանա ներշնչել իր ուզածը՝ միաժամանակ հավատացնելով, որ դա նրանց ընտրությունն է։ Հո ամեն ինչ պարզունակ ու ուղիղ ձևով չի արվում։ Հասարակության մեջ ապրող համարյա բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով ենթակա են գովազդի ազդեցությանը, հակառակ դեպքում ոչ ոք չէր գժվել էդքան գումարներ ծախսեր գովազդների վրա։ Եթե ծախսում են, ուրեմն շոշափելի արդյունքներ են տեսնում։
    Գովազդը գովազդով, իսկ թունավոր ըմպելիք վաճառող ընկերությանը առաջինը մրցակիցները պատառ պատառ կանեն: Նույնիսկ Ռեդ Բուլլը, արտադրելով լիովին բնական Կոլա, ծպտուն անգամ չի հանում մրցակիցների կոլաների վնասակարության մասին:

    Չգիտեմ՝ կոկա–կոլան մյուս գազավորված ըմպելիքներից որքանով է ավելի վնասակար, կամ արդյոք ավելի վնասակար է, թե բոլորն էլ հավասարաչափ վնասակար են, բայց որ բոլոր գազավորված ըմպելիքներն էլ վնասակար են, գոնե դա պիտի որ ակնհայտ լինի՝ հաշվի առնելով երկու հանգամանք. հենց մենակ գազն արդեն վնասակար է և՛ ատամների, և՛ ստամոքսի համար (դա հայտնի փաստ է), ինչպես նաև վնասակար է ցանկացած արհեստական նյութ, իսկ որ կոլան պարունակում է արհեստական նյութեր, էլի պիտի որ գաղտնիք չլինի։
    Իսկ օգտակարության մասին խոսելն անգամ ծիծաղելի է, լուրջ։
    Ատամները վատանում են ատամները չմաքրող մարդկանց մոտ: Ստամոքսը վատանում է ահավոր ահավոր սխալ սնվող մարդկանց մոտ - ֆասթֆուդը ստամոքսը վատացնելու համար էդքան ահավոր վնասակար չի:
    Ռեդ Բուլլ Կոլան օգտակար է: Ազատ ժամանակ ունենաս, փորփրի տես ինչից են սարքում:

    Ընդհանրապես վնասակար բաների մասին խոսելիս առանձին օրինակները որպես փաստարկ ներկայացնելը ցանկացած դեպքում սխալ եմ համարում, քանի որ մարդկանց օրգանիզմները տարբեր են. ամեն օրգանիզմ իր բնածին առանձնահատկություններն ունի, դրան գումարած նաև ապրելակերպի հետևանքով օրգանիզմին հասցված ամբողջ բարիքն ու չարիքը, ստացվում է, որ համեմատելու օբյեկտիվ հիմք չկա, ու էդ առումով, իմ խորին համոզմամբ, համեմատել կարելի է միայն նույն օրգանիզմը՝ «առաջ և հետո» համատեքստում, ոչ թե մի օրգանիզմը մյուսի հետ։ Եթե մեկն ի ծնե լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մյուսը ծնվել է ցլի առողջությամբ, ապա պարզ է, որ վնասակար բաները առաջինի օրգանիզմն անհամեմատ ավելի շուտ կքայքայեն, քան երկրորդինը, ու եթե երկրորդը հարյուր տարի էլ ապրի, դա դեռ չի նշանակի, որ, ուրեմն, նրա կերածն ու խմածը առողջարար բաներ են եղել։ Բայց տեղից վատ առողջություն ունեցողը կարող է զգալիորեն պահպանել իր առողջությունը, դեռ մի բան էլ բարելավել՝ հետևելով առողջությանն ու խուսափելով վնասակար բաներից։ Էնպես որ եթե ինչ–որ մեկն ամեն օր զիբիլ է ուտում ու, ո՜վ հրաշք, դեռ կենդանի է ու բողոքներ էլ չունի, դրանից նրա կերած զիբիլը բարիք չի դառնում։
    Ես առաջ ֆիզիկապես շատ վատ էի զարգացաց: Տեսքի սկսեցի գալ միայն 18 տարեկանում, ու մինչև հիմա - ու հաստատ ոչ առողջ դիետայի պատճառով:
    Վնասակար բաներից խուսափելն արդեն վնասակար է - բերում է զանազան ֆոբիաների ու կոմպլեքսների:
    Ես իմ կերած բանը զիբիլ չեմ համարում, ոչ էլ ուրիշ անծանոթ մարդու կերածին եմ անուն դնում:

    Առանձին մարդկանց առողջական խնդիրները, եթե նույնիսկ հենց կոլայից են, կարծում եմ, զուտ բժշկի գնալով ապացուցելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։
    Է բա:

    , էնպիսին, որ կարողանա դիմակայել Կոկա–կոլայի նման հզոր կլանին, իսկ դա, ցավոք, ներկայումս նույնպես անհավանական է։
    Կոկա Կոլան դա կլան չէ - խնդրում եմ ծանոթանալ բառի նշանակությանը:

    Մինչև օրս չեմ հանդիպել էնպիսի մարդու, ով թքած ունի իր օրգանիզմի վրա ու միաժամանակ հրաժարվում է որոշակի սննդատեսակներից՝ հանուն առողջության։
    Երբ հանդիպենք, կտեսնես նման մարդու: Ես սեփական առողջությունն ապահովելու համար ահագին շատ դիսցիպլինաների եմ դիմում - դա ոչ միայն ապահովումա առողջությունը, այլև թույլ ա տալիս ուտել ինչ խելքիս փչի:

    Նորմալ բալանսավորված ռացիոնի դեպքում կոկա–կոլան լավագույն դեպքում կարող է լինել պակաս վնասակար, բայց ոչ երբեք օգտակար։
    Եթե նույնիսկ առողջարար կանաչ թեյ սկսես լիտրերով խմել, կունենաս խնդիրներ: Պարզա, որ կոլան պետք չի օրական 5-6 լիտր հուփ տալ:
    Ինչպես արդեն ասեցի, Ռեդ Բուլլ Կոլան, չնայած զարհուրելի համի, օգտակարա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  12. #205
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Օգտագործվումա նորմալ միս - մի հավատա քո էմոցիաների վրա ռեյտինգ ապահովող հեռուստածրագրերին:
    Եթե դեմ ես մթերքի սառնարանային պահպանմանը` հրաժարվի սեփական սառնարանից, կեր միայն թարմ չսառեցված մթերք:
    Ամերիկացիները - համենայն դեպս ով կոնկրետ հիմա ծանոթներիցս մտքիս եկավ - շատ սպորտային կառուցվածքի տեր մարդ են, ամեն առավոտ վազում են: Իսկ հաստավիզ հաստաքամակ մարդիկ պակաս չեն նույն առողջ սնունդի վրա նստած Հայաստանում:
    Կոնկրետ հիմա վերցրել եմ մուտանտ գենետիկորեն մեծացրած հավով բուրգեր ու մուտանտ հավի թևիկներ, վրից խմում եմ թունավոր կոլա: Իմաստուն մարդիկ ասում են, տենց հավերը ատամներ էլ ունեն - նենց որ ուտելուց առաջ չեմ մոռացել կտակ գրեմ:
    Նորմալ միս? Չգիտեմ դու ոնց ես իմ աչքով եմ տեսել էն մսերը, որ ստացվում են ԱՄՆ-ի ֆասթ ֆուդի կետերում: Պետք է բացատրեմ սառեցված ու պաղեցված մսի տարբերությունը?
    Բարի մուտանտային ախորժակ
    Ինչ ուզում ես կեր, բայց ախմախ սննդին օգտակարի պիտակ մի կպցրու:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #206
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացիները - համենայն դեպս ով կոնկրետ հիմա ծանոթներիցս մտքիս եկավ - շատ սպորտային կառուցվածքի տեր մարդ են, ամեն առավոտ վազում են: Իսկ հաստավիզ հաստաքամակ մարդիկ պակաս չեն նույն առողջ սնունդի վրա նստած Հայաստանում:
    Կամ դու երբեք Ամերկայում չես եղել, կամ երբեք Հայաստանում չես եղել, կամ զբաղված ես ինքնախաբեությամբ (հակված եմ վերջին տարբերակին): Ամերիկայում մեծ քաղաքներից մի քիչ հեռու հաստաքամակները այնպիսի զգալի տոկոս են կազմում, որ չնկատելն անհնար է: Հայաստանում դա որպես երևույթ, կարելի է ասել, բացակայում է:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (05.03.2010), Ուլուանա (05.03.2010)

  15. #207
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Ատամները վատանում են ատամները չմաքրող մարդկանց մոտ: Ստամոքսը վատանում է ահավոր ահավոր սխալ սնվող մարդկանց մոտ - ֆասթֆուդը ստամոքսը վատացնելու համար էդքան ահավոր վնասակար չի:
    Ռեդ Բուլլ Կոլան օգտակար է: Ազատ ժամանակ ունենաս, փորփրի տես ինչից են սարքում:
    Հարգելիս, կապիկը ատամ չի մաքրում բայց ընտիր ատամներ ունի:
    Ատամների էմալը քայքայում է Կոլայի մեջ թթուներից մեկը:
    Կասես ընդհանրապես ինչն ես համարում օգտակար? Այսինքն օգտակար բառի ընկալումդ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. #208
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ դու երբեք Ամերկայում չես եղել, կամ երբեք Հայաստանում չես եղել, կամ զբաղված ես ինքնախաբեությամբ (հակված եմ վերջին տարբերակին): Ամերիկայում մեծ քաղաքներից մի քիչ հեռու հաստաքամակները այնպիսի զգալի տոկոս են կազմում, որ չնկատելն անհնար է: Հայաստանում դա որպես երևույթ, կարելի է ասել, բացակայում է:
    Հլա ինչ ԳԵՐառողջ փոքրիկա...

    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. #209
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ դու երբեք Ամերկայում չես եղել, կամ երբեք Հայաստանում չես եղել, կամ զբաղված ես ինքնախաբեությամբ (հակված եմ վերջին տարբերակին): Ամերիկայում մեծ քաղաքներից մի քիչ հեռու հաստաքամակները այնպիսի զգալի տոկոս են կազմում, որ չնկատելն անհնար է: Հայաստանում դա որպես երևույթ, կարելի է ասել, բացակայում է:
    Լրիվ համաձայն եմ։ Որպես արդեն երկուսուկես տարի Ամերիկայում ապրող մարդ՝ կարող եմ հաստատել, որ Ամերիկայում ճարպակալածների ոչ քանակը, ոչ էլ չաղության չափը ոչ մի կերպ համեմատելի չէ Հայաստանի հետ։ Հայաստանում հազվադեպ են հանդիպում էնպիսի գեր մարդիկ, ինչպիսին որ Ամերիկայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել։ Երբ նոր էի եկել, ամեն անգամ սարսափահար էի լինում էդպիսի մարդկանց տեսնելիս, որովհետև իրոք վախենալու տեսք ունեն։ Ի դեպ, փողոցում ու հասարակական վայրերում կոլա խմող ու համբուրգեր ուտող մարդկանց՝ Հայաստանի նկատմամբ ահռելի տարբերությունն էլ է անզեն աչքով տեսանելի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (05.03.2010), One_Way_Ticket (05.03.2010)

  19. #210
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Նորմալ միս?
    Ահամ: Քեզ կարողա զարմանալի թվա, բայց մաքդոնալդսը որոշ տեղեր մարդա պահում, որ ստուգի, որ կարտոֆիլի վրա հանկարծ սև կետիկներ չլինեն:

    Բարի մուտանտային ախորժակ
    Մերսի: Հեսա ռադիացված մսի ֆոնից ազատվեմ, ու ամեն ինչ լավ կլինի:

    Ինչ ուզում ես կեր, բայց ախմախ սննդին օգտակարի պիտակ մի կպցրու:
    Ի դեպ, նույն մաքդոնալդսը հիմա նաև սալաթներա տալիս, անշուշտ մուտանտ կանաչեղենից, լոլիկներից, մուտանտ վարունգից ու մուտանտ մայոնեզ վրեն լցրած:

    Հարգելիս, կապիկը ատամ չի մաքրում բայց ընտիր ատամներ ունի:
    Հարգելիս, դա դեռ պատճառ չէ կապիկից օրինակ վերցնել ու ատամները չլվանալ: Կյանքում կապիկի բերանից հոտ քաշած կաս?

    Կասես ընդհանրապես ինչն ես համարում օգտակար?
    Օրինակ կյանքին առհասարակ պոզիտիվ և հումորով մոտեցում տալը:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Էջ 14 19-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. Կոկա-կոլա. ֆանատի՞զմ թե՞ ազգային արժանապատվություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.09.2017, 15:23
  3. Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.06.2014, 23:06
  4. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •