Հաջորդ գրառումները չեմ կարդում:
Եղոյան ջան, քուրս էս ի՞նչ հակագիտական բաներ ես ասում: Ուրեմն իզուր ե՞մ քեզ էդքան շատ սիրում, որպես խելացի աղջիկ: Լավ ա չասիր արյունը որ կաթում ա սեղանին, մակարդվում, քարանում ա, բա մարդու երակներում ինչի՞ չի քարանում:
Էն ռեակցիաները ինչ կատարվում են մահացած կենդանու մսի(թեկուզ և թարմ մսի) հետ, ուրեմն անպայման չի, որ կատարվեն աշխատող օրգանիզմում: Ստամոքսում 1000 տեսակի թթուներ, ֆերմենտներ ու չեզոքացնող նյութեր կան, որոնք բազմաթիվ ռեակցիաներ են կանխում:
Օրինակի համար վերցրու սովորական եփած սուրճը, լցրու տափակ ափսեի մեջ ու վրան մի ճաշի գդալ օղի լցրու: Կտեսնես ոնց ա եռում էդ սուրճը ու տաքանում: Եթե օղի խմած մարդը սուրճ խմելիս ստամոքսում էդպիսի ռեակցիա ունենար, տեղում ուշագնաց կլիներ: Բայց ստամոքսում էդ ռեակցիաները չեզոքանում են:
Կոկա կոլան կոֆեին(ու էլի մի քանի տեսակի գունանյութեր ու համի սիմուլյատորներ) պարունակող, գազավորված ըմպելիք է, որը շատ հանգիստ կարող է վախենալու փռփռել, կամ շիշը տրաքացնել, եթե իր հետ ակտիվ ռեակցիայի մեջ մտնող նյութ գցես մեջը: Սովորական Ջերմուկի մեջ սոդա գցի ավելի վախենալու կլինի: Նույնիսկ շիշը կտրաքի: Բայց ստամոքսում էդպիդի բաներ չեն լինում: Նունիսկ Ջերմուկով թան սարքելուց էլ ա վախենալու փռփուռներ առաջանում:
Լավ ա կարբիդ չեն գցում կոլայի մեջ ու նկարահանում, որ մադիկ վախենան: Գազով սոկ ա էլի: Բայց կոֆեինը չարաշահել չարժի: Ու ընդհանրապես սինթեթիկ ցանկացած ըմպելիք չի կարելի չարաշահել:
Ես կարամ մեծ վստահությամբ պնդեմ, որ Ֆետին ավելի թունավոր ա ու վտանգավոր քան կոլան: Էլ չեմ ասում պադվալներում զակատած 100 դրամանոց տարբեր տեսակի գազավորված սոկերը:
էսպես չի մնա
*e}|{uka* (03.03.2010), Enigmatic (03.03.2010), h.s. (04.03.2010), Life (04.03.2010), Minerva (04.03.2010), Rammstein (04.03.2010), Ungrateful (03.03.2010), VisTolog (03.03.2010), Yeghoyan (04.03.2010), Yevuk (04.03.2010), Արևհատիկ (04.03.2010), Ձայնալար (04.03.2010), Մանուլ (03.03.2010), Ռուֆուս (04.03.2010)
Ի միջի այլոց, բնական հյութերից շատերն էլ են ահավոր համի (որակի մասին էլ չեմ խոսում): Գերադասում եմ ֆանտա խմել, նույնիսկ կոլա, քան թե "Добрый" «բնական» հյութ :kanach_smile
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Rammstein (04.03.2010)
Ջրից լավ բան չկա:
Чеширский КотЭ
Yevuk (04.03.2010)
Ըստ իս Պեպսիի համն առավել հարուստ է: Մեջն ինչ որ հետաքրքիր արոմատ կա:
ԱՄՆ-ում եղած ժամանակ այսպես ասած "ծռվել էի" Dr. Pepperi վրա (քարկոծել չկա)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
չէ Էլմօ ջան, իզուր չի
դրանից առաջ որ կարդայիր կիմանայիր ինչի եմ տենց գրելու անկեղծ ասած էս էն ոլորտա(օրգանիզմ, մարդու մարմին ... նրանում կատարվող ռեակցիաները) որ ես ընդհանրապես գաղափար չունեմ,բան չեմ հասկանում, դրա համար չեմ պնդի իմ ասածը, ուղղակի ես վերևի գրածին էի պատասխանել ու ոչ այնքան հաջող ձևով
Բայց մեկա կոլան լավը չի, ու ոչ էլ մանավանդ մեր մոտ արտադրվող ցանկացած հյութ, լինի դա բնական, թե գազավորված, այ սրան ծանոթ եմ, ու լավ գիտեմ ինչպես է արտադրվում, տեսել եմ ու ավելի լավա չասեմ:
Շարունակեք խմել ինչ սիրում եք, սենց բաներին որ նայեք սկի ջուր չեք խմի:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Բայց կարծեմ հիմա էլ են կոկային լցնում, ուղղակի ոչ թե թարմ, այլ չորացրած:Իսկ էդ ճիճուների պահը համաձայն եմ, որ անհեթեթ ա: Բաղադրատոմս ն էլ հույժ գաղտնի ա, բայց կան երկերներ, որտեղ չի թույլատրվում անհայտ բաղադրությամբ ապրանք ներկրել: Էդ դեպքում, եթե չեմ սխալվում, Կոլան մի երակար ցանկ ա ներկայացնում, որտեղ տարբեր նյութեր են նշված` ներառյալ Կոլայի բաղադրիչները,ու համոզում, որ ոչ մի վնասակար բան էլ չկա: շատ վատ բաներ եմ լսել Կեշոլայի մասին` ոսկորներն աքայքայում, էս աանում էն ա անում, բայց ոչ մի պաշտոնական զեկույց չկա Կոլայի վնասկարության մասին: Ինչն էլ անսահաման քանակությամբ օգտագործես, պարզ ա, վնաս կտա:
Բայց նույնիսկ եթե պարզվի, որ Կոլան իրոքվնասակար ա, մեկ ա` չեմ հրաժարվի: Սիրում եմ:![]()
What is mind? No matter. What is matter? Never mind!
Չէ, դա ոչ թե կոկային է, այլ կոկա: Կոկան արևադարձային բույս է, որից երկարատև մշակման արդյունքում ստանում են կոկային: Իսկ կոկա-կոլայի մեջ կոկային չկա, այդ բույսի տերևները այնպես են մշակում, որ կոկայինի պարունակությունը դուրս է գալիսՉնայած չեմ կարծում, որ հիմա կոկա կոլան կոկայի տերևներից են պատրաստwum, երևի սինթետիկ ճանապարհով են ստանում, որովհետև կոկան աճում է հարավային Ամերիկայի երկրներում, իսկ դրա ներկրումն ու մշակումը շատ թանկ կնստեր Կոկա-Կոլայի վրա:
Ինչ վերաբերվում է գույնին, այն սովորական կարամելի գույն է, որը շատ ավելի էժան ու ձեռնտու է ստանալ սինթեթիկ ճանապարհով, քան ինչ-որ ճիճուներից![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 04.03.2010, 12:58:
I may be paranoid but no android!
Minerva (04.03.2010)
Կոլա ու ցանկացած տեսակի գազավորված հյութ չեմ խմում / բացառությամբ ջերմուկ /, բայց կոլայի համով կոնֆետ շատ եմ սիրում:![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ես Պեպսիի, Կոկա-Կոլայի ու R.C. Cola-ի համը իրարից չեմ տարբերում: Եթե իրար հետևից երեքից էլ փորձեմ միգուցե տարբերությունը կզգամ - Պեպսիի քաղցրությունը ավելի քիչ է, բայց եթե առանց իմանալու խմեմ, չեմ հասկանա, թե ինչ է խմածս:
Իսկ այ Dr. Pepper չեմ սիրում, ինչ-որ արոմատ ունի հետը, որը ինձ դուր չի գալիս:
I may be paranoid but no android!
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Բացարձակ չեմ խմում, ընդհանրապես... ոչ թե, որովհետև ինձ զոռով ստիպել եմ /ուրիշ շատ բաներ կան, որ պետք ա զոռով ստիպեմ չուտել, չեմ կարողանում/ այլ որովհետև ուղղակի չեմ կարողանում գիտակցաբար մեջս մի բան լցնել, որը բացառձակ թույն ա... հիմա ինձ շատ ավելի հաճելի ա մի կանաչ բան ուտել, կամ գազարի, խնձորի, նարնջի թարմ հյութ քամել խմել, քան ուրիշ ցանկացած արհեստական համով մի բան։ Հաճույքը անհամեմատելի ա... միանգամից զգում ես, ոնց ես առույգանում, մի տեսակ էներգիայով ու վիտամիններով լցվումիսկ կոլա խմելուց հետո քունդ սկսում ա տանել, դմբրած էշացած վիճակի մեջ ես ընկնում
համ էլ, էնքան հետաքրքիր ա... եթե մեկնումեկիդ լցնեն մի բաժակ ջուր ու մեջը 0.01 գրամ մկնդեղ /թույն/ ու ասեն ամեն օր խմի, ու հաստատ իմանաս, որ էդ մկնդեղը մի մի հինգ տարվա մեջ կուտակվելու ա օրգանիզմում, լյարդում ու պատճառ դառնա մահվան, կխմեք էդ մկնդեղով ջուրը՞
Հիմա նույնն էլ կոլան ա, ուղղակի մեջը մկնդեղի տեղը ուրիշ նյութեր են։ Տարբերությունը որն ա՞ որ մկնդեղը պաշտոնապես հայտարարվել ա թույն ու ավելի շուտ ա սպանում, իսկ կոլան հարուստ ձյաձյաները ռեկլամ են անում, որ շատ խմենք ու թաքցնում են, որ թունավոր ա՞
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ