Ամեն համերգից հետո, պարտադիր, երկուական քվիարկում եմ ինձ դուր եկած մասնակցի օգտին: Նախորդ համերգից հետո քվեարկել եմ Ռաիսայի օգտին, երեկվա համերգից հետո երկու ՍՄՍ ուղարկել եմ Րաֆֆիի օգտին: Եթե քվեարկության մեխանիզմը էնպիսին է, որ մեկ հեռախոսինց, նույն մասնակցին ուղված ընդամենը մեկ ձայնն է հաշվի առնվում, ապա ինչու՞ է երկրորդ հաղորդագրությունը բարեհաջող տեղ հասնում, եւ մի բան էլ՝ պատասխան, շնորհակալական նամակ հետ գալիս: Մի՞թե Գոռը, մինչ այժմ տեղյակ չէր այդ օրենքի մասին: Մի՞ թե բոլոր հաղորդագրություններից ստացված փողերը հանգիս գրպաններն են դնում, բայց հաշվի են առնում յուրաքանչյուն հեռախոսից ուղարկված ընդամենը մեկ ձայնը: Մի՞թե հնարավոր չէ մշակել էնպիսի մեխանիզմ, որ նույն մասնակցի օգտին, նույն հեռախոսից ուղարկված երկրերդ հաղորդագրության պատասխանը էնպիսն լինի, որ ժողովրդի համար պարզ դառնա, որ չարժի մեկ ձայնից ավել տալ: Թե չէ, մարդիկ կան, որ նույն մասնակցի օգտին, նույն հեռախոսից 5 անգամ քվեարկում են առանց տեղյակ լինելու, որ մնացած ձայները հաշվի չեն առնվում: Անազնիվ խաղեր են խաղում ու ողջ մեղքը բարդում են Գոռի գլխին: Փաստորեն էս ամբողջ խաղը էնքան թաքուն են խաղացել, որ անգամ նախագծին մասնակցողները տեղյակ չեն եղել ողջ նրբություններին:
Ամեն դեպքում, կարծում եմ, ընտրությունը ճիշտ է կատարված:
Րաֆֆին, ոճաին առումով ավելի լայն դիապազոնով երգիչ է: Անգամ ժողովրդական երգից չխեղճացավ: Իսկ Սուրենը բլյուզից եւ ռոքից այն կողմ էլ չկա: Իսկ առանց կիթառի բեմում լրիվ իրեն կորցնում է, տեղը չի գտնում: Էնպես, որ շատ անարդար կլիներ, եթե Րաֆֆին դուրս մնար:
Էջանիշներ