Հանրայինն իսկապես էլ ծախսում է ժողովրդի փողերը, քանի որ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ու ֆինանսավորվում է այնքան, որքան մասնավոր հեռուստաընկերությունները երազում էլ չեն կարող տեսնել, պլյուս՝ գովազդից ստացված գումարը.... Լավ չի ուրիշի փողերը հաշվելը, բայց Հանրայինում դրանք իսկապես էլ մեր ու ձեր փողերն են: Արմենիայի եկամուտի միակ աղբյուրը գովազդն է, ուրեմն ով կարող է ստիպել նրանց անել մշակութային հաղորդումներ, որոնք երկու-երեք տոկոս ռոյտինգ կունենան ու զրո հովանավոր, իսկ որ դա այդպես կլինի՝ ես էլ, դուք էլ շատ լավ գիտենք:
Վերադառնանք վերևի հարցման արդյունքներին. այս հարցմանը կարծեմ թե մոտ երեսուն-քառասուն հոգի է մասնակցել, դա ուղղակի ծիծաղելի է, մանավանդ որ՝ նորից եմ կրկնում, այս ակումբում անառողջ «Շանթ»--ահարված մթնոլորտ է տիրում, և դա հասկանալի է. փոքր ազգ ենք, բոլորս մեկս-մեկին բարեկամ ենք, կամ գոնե գյումրեցի ենք... Մեկ ուրիշ ֆորումում հարցում անցկացրեք՝ ուրիշ արդյունք կստանաք: Կոնկրետ ես ասում եմ միջազգային JFK և HEB Nielsen ընկերությունների հաղորդած արդյունքները, որոնցով առաջնորդվում եմ որպես գովազդի պատվիրատու: Առաջնորդվում եմ նաև իմ ընկեկերների ու բարեկամների արձագանքներով, որոնց ճաշակին ես վստահում եմ: Իհարկե՝ Արմենիան էլ անթերի չէ, օրինակ՝ ես մոտ չեմ գնում այն ամենին, ինչին մոտ է գնում Դիանա Գրիգորյանը, չնայած՝ նրա այսօրվա արած մարազմատիկ սերիալը քառասուն տոկոս ռեյտինգ է անում: Բայց հասկանում եմ՝ ինչի են էդ մարազմը եթե դնում. դա ձեր դեմքն է, սիրելի ժողովրդի հարգելի քառասուն տոկոս, նայեք ու հիացեք: