User Tag List

Նայել հարցման արդյունքները: Armenia TV մասին ի՞նչ կարծիքի եք

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավն է

    30 22.56%
  • Վատն է

    48 36.09%
  • Միջին ալիք է

    46 34.59%
  • Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենաարդիական, ամենա ամենա ալիքն է աշխարհում

    9 6.77%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: Armenia Tv, US Armenia TV, EU Armenia TV

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամենամասշտաբային, ամենախոշոր, ամենաորակյալ, ամենա.… ամենա… Armenia TV

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներսղություն, որ ժամանակ չունեմ շատ հանգամանալից, մեջբերումներով ու կոկլիկ պատասխանել Ձեզ, կպատասխանեմ միայն հիմնական դրույթներին.
    Լրիվ հասկանում եմ, Արմենիայում գովազդ տեղադրելը շատ ժամանակ է պահանջում։ Փոխարենը ես ունեմ ազատ ժամանակ ու չեմ պատրաստվում հետևել Ձեր օրինակին ու չեմ պատասխանի «ինքդ ես հիմար» պրինցիպով։
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ինչ է՝ Արմենիայում հաշվապահ ե՞ք աշխատում..պատ՝ չէ: Այդ դեպքում՝ որտեղի՞ց ձեզ էդ տեղեկությունը՝ իբր փողը Գաֆեսչյանից է, Այ իսկական գեղցիությունը դա է՝ հաշվել ուրիշի փողերը՝
    Ի սեր Աստծո, որևէ մեկը Ձեր փողերը չի հաշվում պարոն կամ տիկին։ Կրկնում եմ իմ հարցերը, որոնք մի քանի անգամ արդեն հստակեցվել ու կրկնվել են թեմայի ընթացքում
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք, որ գովաբանեն իրենց շենքը։
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք որ գովաբանեն իրենց շենքի գտնվելու վայրը։
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք որ գովաբանեն իրենց տեսախցիկը։
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք որ գովաբանեն իրենց ավտոբուսը։
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք որ գովաբանեն իրենց ավտոբուսը։
    Երբևէ, որևէ ալիքով տեսե՞լ եք, որ գովաբանեն մեկ այլ հեռուստաալիք։
    Երբևէ տեսե՞լ եք, որ այսքան մեծ պրետենզիաներ ունեցող ալիքը՝ ամենամասշտաբային, ամենաորակյալ, ամենա ամենա ալիքը արբանյակի վրա ունենա այսքան տխուր որակ, ունենա այսքան անգրագետ լրագրողներ, որոնք ՁԱՅՆԱԳՐՎԱԾ եթերում կարող են ասել «Տեղադրեց տեխնոլոգիաներ», որոնց հայերեն խոսելաոճը բացարձակապես չի դիմանում քննադատության։
    Վերևում գրված հարցերին պատասխանելուց հետո, խնդրում եմ նաև բացատրել ներքևում գրված նախադասությունը հատկապես ընգծված մասը, կոնկրետ նշելով տարեթիվն ու ամսաթիվը թե ե՞րբ է ԱՅԴ փողոցի վրա ծածանվել հայկական դրոշը։
    Սա այն փողոցն է, որտեղ տասնամյակներ շարունակ գործել են բացառապես Միացյալ Նահանգների մեդիա հսկաները։ Սա այն փողոցն է, որտեղ տասնամյակների դադարից հետո առաջին անգամ ծածանվում է հայկական եռագույնը։
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, Արմենիայի ինքնագովազդը լոպազության տարրեր պարունակում ա,
    Նորից եմ կրկնում, խոսքը «լոպազության» մասին չէ։ Խոսքը աննորմալ պաթոսի և գռեհիկության մասին է։ Աշխարհահռչակ ABC, Sony, Dysney, CNN, Universal և այլ ալիքներն ու կինոստուդիաները ավելի համեստ ինքնագովազդ են անում կամ նույնիսկ համարյա չեն անում, քանի որ նրանք ինքնագովազդի կարիք չունեն, նրանց գովազդը իրենց արտադրանքն է, ֆիլմերը, սերիալները, մուլտերն ու ծրագրերը, որոնք դիտում են ամբողջ աշխարհով ու հաստատ այդ ալիքների հանդիսատեսը ԵՐԲԵՔ չի նայի ֆյուչր աֆտո կամ Մեծ չաղ հայկական հարսանիք նայի։
    Իմ դիտարկումներով ՅուԷսԱռմենիան ստեղծվել է 90-ականներին Հայաստանից գնացած պատահաբար հարստացած խորհրդային նեխած մտածելակերպով մարդկանց կողմից, որոնց ձեռքում «վդռուգ» հայտնվել է որոշակի տեխնիկա, ըստ նրանց անկրկնելի և միակն աշխարհում և դրանով ուզում են զարմացնել «մութ ու ցուրտ Հայաստանին» և Հայաստանը այդպիսին հիշող ԱՄՆ-ում ապրող հայերին։ Աղվոր է

    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոնե գիտե՞ք՝ ինչ արժի ամբողջ աշխարհում հեռուստատեսություն սփռելը...Վստահ եմ, որ գիտեք..էլ չշարունակեմ:
    Արբանյակի վրա մեք ալիք տեղադրելը իմ իմանալով 15-20 000 ԱՄՆ դոլար է ամսեկան։ Առմենիան 2 թե 3 արբանյակից է հեռարձակվում։ «Ռեյտինգային» հեռուստատեսության համար այնքան էլ մեծ գումար չէ։ Երկու-երեք օրվա գովազդ։
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք նաև, որ JFK -ի կամ HEB Nielsen-ի տվյալները ինտերնետով հնարավոր չի գտնել,
    Չէ, չգիտեմ։ Ընդհանրապես չգիտեմ դրանք ովքեր են ու ինչպես են աշխատում, բայց դե Առմենիա ԹԻՎԻ-ի խոսքին չեմ վստահում։
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրեք Շանթի ձեր ծանոթներին՝ կտրամադրեն, չնայած՝ վստահ եմ, որ լավ էլ տեղյակ եք՝ ինչն-ինչոց ա:
    Մեջբերում Marco-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց թե որտեղից էս ակումբում էդ ատելությունը Արմենիայի ու հիացմունքը Շանթի հանդեպ՝ հասկանում եմ, վստահ եմ՝ ինձնից բացի էլի հասկացողներ կան: Լավ ասացվածք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:
    Մի ասացվածք էլ ես հիշեցի։ Գողը ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»
    Ի դեպ, մի քանի հիմնավորում Ձեր խոսքերի կարո՞ղ եք բերել, այն մասին, որ «էս ակումբում ատելություն Արմենիայի ու հիացմունք Շանթի հանդեպ» կա։ Շատ ավելի ուրախ կլինեմ, եթե իմ խոսքերից մեջբերումներով հիմնավորվի, հակառակ դեպքում էլի գողի ասացվածքն եմ հիշելու, հիմա արդեն հաչալու մոմենտով։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (05.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոդիսական UPS Armenia-ի հետ...
    Հեղինակ՝ armatura, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.03.2015, 18:11
  2. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 19.11.2010, 23:59
  3. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 94
    Վերջինը: 24.07.2010, 23:27
  4. TV ARM RU, TV Armenia RU
    Հեղինակ՝ terev, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2010, 21:07
  5. wap.armenia.wen.su
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •