Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Շոկոլադ կեր, շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը
Իմ խորհուրդը հետևյալն է ոչ մի բան պետք չէ անել: Չէ որ մարդը մեկ մեկ էլ կարող է վատ տրամադրություն ունենալ: Իմ խորհուրդը գալիս է այն պարզ մտքից, որ մարդ իր մեջ չպետք է պահի կուտակված բացասական լիցքերը: Եթե դու վատ տրամադրություն ունես թող դա գա ու անցնի, սակայն եթե դու չթողես, որ այն անցնի քո մեջով դու մի պահ հետո նորից տխուր կմնաս: Մարդիկ շատ հաճախ տխրում են նրանից, որ տխուր են, սակայն ինչ կլինի եթե թողնես, որ ամեն ինչ իր հունով գնա, տխուր ես կեղծ ժպիտք պետք չէ, տխուր ես ձևանալ որ տխուր չես պետք չէ: Ուղղակի ընդունի այս պահը, իսկ հետո այլևս մի անդրադարձի: Անցյալը մնումա անցյալում: