Ես միշտ էլ վատ տրամադրություն ունեմ, բայց քանի որ օպտիմիստ եմ, այդ վատն էլ եմ լավը համարում՝ 7 օր լավ տրամադրություն:
Ես միշտ էլ վատ տրամադրություն ունեմ, բայց քանի որ օպտիմիստ եմ, այդ վատն էլ եմ լավը համարում՝ 7 օր լավ տրամադրություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ ջան հասկանում եմ, որ հնարավոր է, որ օրվա մի մասը լավ տրամադրություն եք ունեցել, մյուս մասը վատ, էն մի մասը չգիտեմ ինչ, սակայն եթե լավ մտածեք կտեսնեք, որ շաբաթվա տարբեր օրերի որևէ մեկը ավելի է գերակշռել, այստեղ օրերի ընտրությունը կատարվում է շատ պարզ, եթե ես գտնում եմ, որ ասենք շաբաթվա մեջ 5 օր լավ տրամադրությունը գերակշռում է նշում եմ 5 օրը: Այստեղ մենք ոչ մեկս կոսմոս չենք գնում և այսպես ասած 1000 տոկոսանոց ճշտություն պետք չէ, ուղղակի քվեարկեք առավել լավ տրամադրությամբ օրերի օգտին, իսկ եթե ոչմի օր լավ տրամադրություն չունեք դրա համար էլ կա վերջին տարբերակը: Այստեղ ոչ մի թեորեմ ապացուցելու կարիք չկա ուղղակի դուք ինքներդ ձեր մեջ վերլուծեք ու տեսեք:
Ես իրատես մարդ եմ՝ հետևաբար վայրուվերումներս շատ են, բայց նաև լավատես եմ, ուրեմն միշտ լավ տրամադրություն ունեմ՝ անկախ ամեն ինչից.... իմ մոտ միշտ ամեն ինչ լավա..
Իմ տրամադրությունը օրվա մեջ անընդհատ փոփոխվումա, անկախ իմ ցանկությունից: Բայց միշտ աշխատում եմ լավ տրամադրությամբ արթնանամ, որ գոնե օրվա սկիզբը լավ անցնի: Հարցմանը չեմ մասնակցել, որովհետև չեմ կարա ասեմ թե քանի օր եմ ունենում լավ տրամադրություն:
Էս շաբաթը որ պրծնի կհաշվեմ, նոր կքվեարկեմ:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Ասեմ , որ տրամադրության առումով շատ փոփոխական մարդ եմ: Առավոտը կարողա ձախ ոտիս վրա կենամ, կեսօրին տրամադրությունս առանց որևիցէ պատճառի բացվի, մի խոսով խառը: Դժվար էր կողմնորոշվելը, բայց ամեն դեպքում քվեարկել եմ 4-ի օգտին:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
1000 տոկոսանոց ճշտություն պետք չի, բայց ոչ մեկի քվեարկածն էլ իրականությանը մոտ պիտի որ չլինի:
Ի՞նչ է նշանակում լավ կամ վատ տրամադրությունը շաբաթվա օրերով չափե՞լ:
Մարդը կարող ա մի տարի շարունակ հրաշալի տրամդրություն ունենա, հետո մի տարի էլ անկումային:
Էդ ի՞նչ սկզբունքով ա տրամադրության չափման միավոր շաբաթվա օրերն ընտրվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sphinx (04.02.2010)
Լավ ես ասում: Սակայն ես տրամադրությունը շաբաթվա օրերով չեմ չափում: Հարցը այստեղ կայանում է նրանում, որ մարդիկ սկսեն ավելի շատ լավ տրամադրության վրա ուշադրություն դարձնել: Առաջին հայցքից կթվա թե ինչ-որ դեբիլ բան եմ ասում, բայց իրականում ես կարծում եմ ու գտնում, որ երևի թե մարդը ավելի շատ կենտրոնանում և հիշում է իր վատ օրերը, վատ պահերը, իսկ լավ պահերը կարծես թե անտեսվում են, բայց չէ որ կարող է վատը քայլում է լավի հետ հավասարապես:
Փաստորեն հարցումը շաբաթվա վրա է արվել մեր գործը հեշտացնելու համար, արդյոք նորմալ կլիներ, որ ասեի ժողովրուդ ամսվա, տարվա, կամ հինգ տարվա մեջ քանի օր եք լավ տրամադրություն ունեցել: Իսկ այսպես հեշտ է: Նախ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել նաև լավ տրամադրությամբ, լավ տրամադրությունը գերակշռող օրերին, և երկրորդ եթե ուշադիր չէին , ապա հաջորդ շաբաթվա ընթացքում կփորձեն ուշադիր լինեն: Իսկ ինչ վերաբերվում է կեղծ կամ ճիշտ լինելուն ապա ասեմ, որ է էս սաղ աշխարհնա սթի վրա նստած և այս հարցման սութն ու ճիշտը կախված է հենց մեզնից: Եվ սա պատահական թեմա չէ, այն ունի իր մեջ խորը իմաստ և կխնդրեմ հարցերին նայել նաև մի քիչ այլ տեսանկյունից: Սա , եթե չեմ սխալվում հոգեբանություն և փիլիսոփայություն բաժիննա: Այստեղ կարող է և ոչ ստանդարտ մտածելակերպ կա: Օրինակ, նայեք, զուգահեռ ուղիղները չեն հատվում, ճիշտ է, սակայն սա ճիշտ է այլ հավասար պայմաններում, եթե մեծացնենք դիտարկվող տարածությունը օրինակ եռաչափ կամ ավելի , ապա հնարավոր է, որ զուգահեռ ուղիղները հատվեն: Ասածս այն է, որ ոչ ամեն ինչն է ենթարկվում աքսիոմներին, թեորեմներին: Էլ ինչ ասեմ աստծո գոյության, կյանքի, սիրո, տրամադրության մասին, որոնք խիստ թեորեմներով, սահմանումներով, ապացույցներով տալը դժվար գործ է, քանզի լրիվ այդ բնական բաները կորցնում են իրենց բնականությունը: Եվ հետո օրինակ ես չեմ տեսնում ոչմի դժվարություն այս հարցման գործում, ես օրինակ մոտավորապես կարող եմ նշել թե շաբաթվա մեջ քանի օր է իմ մոտ լավ տրամադրությունը գերակշռել, այ հենց շաբաթով եմ արել, որ ավելի հեշտ լինի: Ժամով կարելի էր սակայն սա իզուր լարվածությունա, իսկ օրվա վերջում, եթե մի 5 րոպե մտածես, ապա անպայման ինքդ քո մեջ կգտնես որ մեկն է գերակշռել:
ինձ թվումա ավելի հեշտ կլիներ, եթե հարցումը օրվա կտրվածքով լիներ, ասենք սենց "օրվա մեջ գերակշռումա լա՞վ, թե՞ վատ տրամադրությունը"
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Adriano (04.02.2010)
Այ այստեղ ես ձեր հետ համաձայն չեմ, մարդկանց ինչու եք ծուլացնում: Հենց էդ կետը դնեյի չէ, բոլորը կգտնեյին, որ ամենահեշտ ձևը այդ պատասխանը նշելն է: Ու ես քեզ հավաստիացնում եմ 100 տոկոսանոց արդյունք կունենայինք, բոլորը կնշեյին ձեր առաջարկածը : Սակայն խնդիրը արհեստական հարցումներ անելու մեջ չէ:
Մի խոսքով էսա իմ կողմից առաջարկվածը, մնացածը դուք ինքներդ գիտեք:![]()
Ariadna (04.02.2010)
Եթե հարցին նայենք ճշգրտորեն ապա դա հարաբերական է, չի կարող լինել հիմնական լավ տրամադրություն ինչ որ տվյալ օր, քանի որ տրամադրությունը կախված չե մարդու ցանկությունից...Շաբաթվա մեջ քանի օր եք ունենում լավ տրամադրություն՞
Ես վերևում գրել էի ««բնության երեք գոյավիճակները...»», որի պատճառով տուգանային ստացա, համարվելով անիմաստ գրառում...
Գոյավիճակների դերը մեր կյանքում հետևյալն է, նախ ասեմ թե ինչ են դրանք: Առաքինի գոյավիճակ, կրքի և տգիտութան, այս գոյավիճակները գործում են հետևյալ կերպ, առաքինի գոյավիճակում մարդ միշտ շատ լավ տրամադրություն ունի, առաքինությունը բնորոշվում է գիտելիքով, պարզությամբ, մաքրությամբ, սնունդը թարմ, քաղցր, հյութալի, բուսական, ընկերությունը նույն բնագավառի մարդկան հետ:
Կրիքի գոյավիճակը դա ստեղծագործել, արարել, սնունդը, կծու, աղի, թթու, չոր...
Տգիտություն. խավարը, անդադար տառապանք, ատելություն, քանդել ավերել, զայրույթ, ... սնունդը՛ հին, փչացած, ...
Այս երեք գոյավիճակները անդադար ղեկավարում են բոլոր ապրող էակներին, ըստ իրենց կատարած գործողությունների և այդ պատճառով մարդ ընկնում է դրանց ազդեցության տակ, զգալով մի օր լավ տրամադրություն, մի օր վատ...
Մարդ կարողա լավ տրամադրությունով տնից դուրս է գնում և ճամփին մի հիմմար փչացնում է նրա տրամադրությունը, կամ մի նման երևույթ կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ այդ պատճառով դա հարաբերական է, հաստատուն չի կարող լինել, բայց դա հնարավոր է, մնալ միշտ Առաքինի վիճակում...
Գերազանցել բնության երեք գոյավիճակները և դուրս գալ դրանց ազդեցության տակից...
Gayl (10.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ