Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Գենետիկան այլ իմաստով ի նկատի ունեի, այս գաղափարները մեզ պետք է փոխանցվեին գենետիկորեն: Ես այս ամենին չեմ հավատում: Կոնֆուցիականությունից, Բուդդիզմից ես վերցնում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է ու փորձում եմ սովորել, բայց ես հայ եմ ու դա շատ բանի մասին է ասում: վերջ ի վերջո բուդդան եկավ մեկ այլ բան քննադատելով` վեդաները եւն, իսկ կոնֆուցիի նպատակը այլ էր`պետական մակարդակով: Դա դարերի հարց է, ոչ թե մի մարդու կյանքի աշխատանք, այն էլ հայի:
Կատկա ջան ես ոչ բուդիստ եմ ոչ էլ կոնֆուցիստ, Հայ եմ և կիրառում եմ յոգա, առանց գենետիկայի, չնայած մենք Հայերս գենետիկորեն շատ սերտ կապ ունենք Բացարձակ գիտության հետ, որը հենց ինքնաճանաչումն է, յոգի բառը հոգի բառի հիմքն է...
Բուդհան քննադատեց վեդաների մի ճյուղը, կենդանիների զոհաբերության մասը, որը այսպես կոչված բրահմաննաները(քրմերը) կենդանիների զոհաբերումներ էին կատարում վեդաների անունից և արդարացնում էին մսակերությունը, իսկ Բուդհան դա կանգնացնելու համար (Ահիմսա-անբռնություն) հերքեց վեդաների այդ բաժինը և հատարարեց թե Աստված չկա, հոգի չկա, մենք բոլորս նյութի այդյունք ենք և ինքն իրեն հակասող փիլիսոփայություն, Նիրվանա, սամսարա, կարմա, մոկշա: Եթե ըստ Բուդհայի մենք նյութից կազմավորված էակներ ենք և մահից հետո վերանում ենք, միանալով հողին, ապա ին՞չ իմստ ունի Նիրվանան, սամսարան, կարման և մոկշան, որ Նա ասում է մարդ պետք է հասնի Նիրվանայի, դուրս գա սամսարայից... չե որ նրա ասելով մեն նյութի միասնություն ենք...
Իրականում Բուդհայի առաքելության իմաստը աթեիստներին անուղակի դեպի Աստված տանելն էր, Նա ասում էր թե Աստված չկա, բայց Նա ըստ վեդաների համարվում է ինն-րդ Ավատարան Տաս Ավատարաներից... (դաս ավատար)...
Մի անհանգստացի, Հայը ունի այդ ամենի իր գեների մեջ, ոչ մի Բուդհայի կարիք էլ չկա: Վեդաները Արիական գրականություն է, իսկ մենք Հայերս եղել ենք Արյաններ...
Գիտելիքը նման է լուսի, երբ լուսավորվում է ապա ամեն ինչ երևում է իր իրական վիճակում, իսկ խավարը դա մթություն է, որտեղ մարդ չգիտի քայլ գցի փոսը կնգնի թե՞՞՞
...