Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
Դայ չէ դե, խոսքը դրա մասին չի: Գրողի ծոցը հա կա ու կա: Պրիմիտիվ օրինակներ բերեմ:

Օրինակ սիրող զույգի մոտ, տղան՝ ինչի՞ չես ասում որ սիրում ես ինձ, ուրեմն չես սիրում, կամ ինչի՞ էտ բանը արեցիր, ուրեմն թքած ունես իմ վրա, կամ եթե քեզ պետք լինեի, տենց բան չէիր անի: Կամ ավելի վատ երբ ծնողն է ՝ Մինչև ներողություն չխնդրես հետդ չեմ խոսա կամ հետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես: Սրանք պարզագույներն են, կան ավելի ահավորները: Ամենասարսափելին էլ էն ա, որ իրականում դու չես գիտակցում, որ էմոցիոնալ զոհ ես, քեզ վատ ես զգում, վատ զույգընկեր, վատ երեխա ու փորձում ես
հասկանալ, ինչի՞ ես էդքան վատը , բայց իրականում ամեն ինչ այլ է:
Ջան բոլոր մարդիկ էլ էգոիստ են, ու էս դեպքերն էլ ծնողի կամ սիրեցյալի էգոիզմի արտահայտման օրինակներն են: Իրանք մեզ սիրում են (երևի) ու դրանով չեն ցանկանում ենթարկել էմոցիոնալ շանտաժի, ուղղակի... Նայի ջանա, մեզ միշտ թվումա , թե մենք ստանում ենք ավելի քիչ, քան տալիս ենք ու անկախ մեզանից երբեմն նման հիմար բաներ կարող ենք անել: Նման դեպքերում, եթե էդքան հարազատներն են` ծնող, սիրեցյալ, կարելի է ուղղակի թողնել ամեն ինչ, նայել աչքերի մեջ ու ասել, որ դու իրան շատ ես սիրում ու վերջ, խնդիրը լուծված է: (երևի)