Եվ առհասարակ բոլոր ալիքներն էլ ասում են որ իրենք են ամենաշատ դիտվողը, մարդ չգիտի որմեկին հավատա և որմեկին ոչ:
Եվ առհասարակ բոլոր ալիքներն էլ ասում են որ իրենք են ամենաշատ դիտվողը, մարդ չգիտի որմեկին հավատա և որմեկին ոչ:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2010, 10:28:
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.02.2010, 10:23: Պատճառ: Ձևաչափման շտկում
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.02.2010, 10:24: Պատճառ: Ձևաչափման շտկում
մի հարց կա՞րելի է,
ի՞նչի համար է թեմաի վերնագիրը այսպես գովաբանում ԱՐՄԵՆԻԱին կամ ՅՈՒ-ԷՍ-ԱՐՄԵՆԻԱին, մի թէ ի՞նչ մեծ գործ է կատարել, ՅՈՒ-ԷՍ-ԱՐՄԵՆԻԱն ոչ կարգին ձայն ունի ոչ էլ կարգին պատկերի որակ, ոնց որ մոռացել էն պատկերի փոշին բռնեն, էլ չեմ խոսում ձայնի մասին որ հեռուստացույցի ձայնը պետք է հասցնես քսանի որպեսզի գոռա հետո նոր հասկանաս թէ ի՞նչ է ասում հայերի «համար մեկ» հայկական հեռոււստա-ալիքը:
Թէ՞ ծաղրումեք նման վերնագիր ընտրելով:
Պատասխանեք շնորհակալ կլինեմ
Եթե կարելիի է՝ ես արտահայտեմ իմ կարծիքը Հայաստանում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ:Շանթը գավառական է, աթարի հոտ է գալիս:Հանրայինը պահպանողական է, ու բացի այ՝ այնտեղ վաղուց էլ չեն հիշում, որ հեռուստատեսությունն արվում է հեռուստադիտողի համար…Արմենիան հանդուգն է, շատ հաճախ է գլխից մեծ գործեր բռնում, երբեմն նախ ասում է, հետո է անում, բայց ավելի հաճախ է անում, քան մյուս հեռուստաընկերությունները.Մյուս հեռուստաընկերությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետև հիմնական մրցակցությունը այս երեքի մեջ է… Եթե հետաքրքրում են ռեյտինգները՝ ապա ես քաջատեղյակ եմ, քանի որ որպես գովազդի պատվիրատու՝ ամեն օր ստանում եմ արդյունքները. Հանրայինի արդյունքները հիմնականում կազմում են Շանթի արդյունքների կեսը, իսկ Արմենիայի արդյունքները՝ այնքան, որքան կազմում են Շանթինն ու Հանրայինինը միասին վերցրած: Արմենիան անում է այն, ինչ ժողովուրդն է ուզում տեսնել, դե արի ու դրանում մեղադրի մի հեռուստաընկերության, որն ինքնաֆինանսավորվում է, ու ոչ միայն չի ծախսում ոչ մի սփույռքահայ բաժնետիրոջ փողերը, այլ իր եկամուտը կիսում է այդ բաժնետիրոջ հետ. Ես հասկանում եմ, որ այս ակումբում փոքր-ինչ անառողջ շահագրգռվածություն է տիրում Շանթ հեռուստաընկերության հանդեպ, բայց եթե այս փոքրիկ վիրտուալ պետության մեջ խոսքի ազատությունը հարգի չէ, ուրեմն ինչ եք պահանջում անհամեմատ ավելի մեծ մեր պետությունից:
Հանրայինն իսկապես էլ ծախսում է ժողովրդի փողերը, քանի որ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ու ֆինանսավորվում է այնքան, որքան մասնավոր հեռուստաընկերությունները երազում էլ չեն կարող տեսնել, պլյուս՝ գովազդից ստացված գումարը.... Լավ չի ուրիշի փողերը հաշվելը, բայց Հանրայինում դրանք իսկապես էլ մեր ու ձեր փողերն են: Արմենիայի եկամուտի միակ աղբյուրը գովազդն է, ուրեմն ով կարող է ստիպել նրանց անել մշակութային հաղորդումներ, որոնք երկու-երեք տոկոս ռոյտինգ կունենան ու զրո հովանավոր, իսկ որ դա այդպես կլինի՝ ես էլ, դուք էլ շատ լավ գիտենք:
Վերադառնանք վերևի հարցման արդյունքներին. այս հարցմանը կարծեմ թե մոտ երեսուն-քառասուն հոգի է մասնակցել, դա ուղղակի ծիծաղելի է, մանավանդ որ՝ նորից եմ կրկնում, այս ակումբում անառողջ «Շանթ»--ահարված մթնոլորտ է տիրում, և դա հասկանալի է. փոքր ազգ ենք, բոլորս մեկս-մեկին բարեկամ ենք, կամ գոնե գյումրեցի ենք... Մեկ ուրիշ ֆորումում հարցում անցկացրեք՝ ուրիշ արդյունք կստանաք: Կոնկրետ ես ասում եմ միջազգային JFK և HEB Nielsen ընկերությունների հաղորդած արդյունքները, որոնցով առաջնորդվում եմ որպես գովազդի պատվիրատու: Առաջնորդվում եմ նաև իմ ընկեկերների ու բարեկամների արձագանքներով, որոնց ճաշակին ես վստահում եմ: Իհարկե՝ Արմենիան էլ անթերի չէ, օրինակ՝ ես մոտ չեմ գնում այն ամենին, ինչին մոտ է գնում Դիանա Գրիգորյանը, չնայած՝ նրա այսօրվա արած մարազմատիկ սերիալը քառասուն տոկոս ռեյտինգ է անում: Բայց հասկանում եմ՝ ինչի են էդ մարազմը եթե դնում. դա ձեր դեմքն է, սիրելի ժողովրդի հարգելի քառասուն տոկոս, նայեք ու հիացեք:
VisTolog (01.03.2010)
Enigmatic (02.03.2010), Farfalla (01.03.2010), Rammstein (01.03.2010), Աշոտ Երկաթ (05.04.2011), Նարե (01.03.2010)
Ես էլ եմ Շանթահարված ու շաաաաաատ ուրախ եմ դրա համար![]()
ՅՈՒ-ԷՍ-ԱՐՄԵՆԻԱ-ի որակը ե՞րբ է բարձրացել… մեկա, ալիքի որակը վերև տանելով հաղորդումները չեն հետաքրքիր դառնում… ԱՐՄԵՆԻԱ-ի բյուջջեն ի՞նչքան է![]()
Զարմանում եմ, որ ինչ-որ մեկը դեռ հեռուստացույց է նայում![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ