Վեպի իդեան Սրբազան Ավանդություննից մի հատված է, համաձայն որի Հռոմում քրիստոնյաների հալածանքների ուժգնացման հետևանքով Հռոմի քրիստոնայները Պետրոս առաքյալին խնդրում են քաղաքից հեռանալ, որպեսզի Հռոմի Եկեղեցին չգլխատվի: Հետագա պատմությունը ներկայացրել է Պետրոսի ուղեկից պատանին, որ տեսենում է, թե ինչպես արդեն քաղաքից դուրս գալիս առաքյալը հանկարծ չոքում է ճանապարհի մեջտեղը և հարցնում. «Յո՞ երթաս, Տեր», ի պատասխան պատանին ձայն է լսում. «Գնում եմ երկրորդ անգամ քո փոխարեն խաչվելու»: Դրանից հետո առաքյալը վերադառնում է քաղաք և հետո, երբ արդեն բռնում են և ցանկանում խաչել, իրեն անարժան է համարում խաչվել այնպես, ինչպես Քրիստոս էր խաչվել, ուստի գլխիվայր են խաչում: Այս ավանդության հիման վրա, որ վեպի վերջում է տեղ գտել, Սենկևիչը կառուցել է իր վեպը, ընդ որում բավականին մանրազնին ուսումնասիրել է պատմական վավերագրերը ու նյութերը, նույնիսկ գնացել է Հռոմ և այնտեղ իրականացրել իր ուսումնասիրությունները: Եթե չեմ սխալվում, հենց այս վեպի համար էլ Սենկևիչին Նոբելյան մրցանակ են տվել:
Երևի մի տասնհինգ տարի առաջ եմ կարդացել, վատ չի, բայց ամեն դեպքում ես Սենկևիչի գործերից ավելի շատ տպավորվել եմ «Առանց դավանանքի» գործից: Պատճառը երևի այն է, որ օրագրային ոճը շատ եմ սիրում:
Էջանիշներ