Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆայմելու հարց չկա, առաջին անգամ էր այսպիսի բան կազմակերվում ու միայն տեսականի հիման վրա շարվեցիք, իսկ գործնականը ցույց տվեց որ մյուս անգամ կարելի է այլ մոտեցում ցույց տալ, ախր պատկերը շատ պարզ է, չքննարկելու պատճառով այսպիսի պատկեր ստացվեց, հիմա ինչքան էլ փորձեք ասել, որ Չուկը ճիշտ է վարվել միևնույնն է դա չապացուցված տեսություն է, որը մեղմ ասած որոշ չափով չի համապատասխանում իրականությանը
Կարծում եմ՝ ապացուցել, որ այս կամ այն ձևն ավելի ճիշտ է, ցանկացած դեպքում հնարավոր չէ, քանի որ արդյունքը կախված է մի շարք բազմազան գործոններից։ Բայց ինչ վերաբերում է այլ մոտեցմանը, ապա դրա փորձն էլ ենք ունեցել ստեղծագործական մի ուրիշ նախագծի իրականացման ժամանակ։ Ճիշտ է, նախագիծը նույնը չէր, բայց էլի քվեարկություն էր, ու քննարկումը հենց սկզբից էլ թույլատրված էր։ Քվեարկության տարբերակները յոթն էին, քվեարկության ժամկետն էլ էլի հինգ օր էր, ու այդ հինգ օրերի ընթացքում քվեարկել էր ընդամենը 45 ակումբցի։ Տարբերություն համարյա չկա, չէ՞, հատկապես հաշվի առնելով, որ տվյալ դեպքում դեռ հինգից ընդամենը երեք օրն է անցել, կարելի է ենթադրել, որ այս մրցույթի դեպքում նույնիսկ ավելի շատ քվեարկողներ կլինեն։ Էնպես որ քննարկումը հենց սկզբից թույլատրելու արդյունավետության վերաբերյալ ապացույցներ առայժմ չունենք։