Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (16.02.2010)
Հրաժարվում եմ հասկանալ, թե ինչ ես ասում:
Ասում եմ. քննարկել թույլատրելու դեպքում (մինչև անունների բացահայտումը) լինելու է ակտիվ քննարկում, քանի որ շատերը ավելի ազատ կարտահայտվեն մինչև հեղինակների իրական անունների նշումը, հավելում եմ, հնարավոր է, որ քվեարկության ընթացքում այդ քննարկման առկայությունը նպաստի քվեարկողների թվի ավելացմանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բայց ախր ակտիվ քննարկումն ինքնանպատակ չի, որ ամեն գնով դրան հասնելու մասին մտածենք։ Քվեարկողների օբյեկտիվությունն էլ, մեղմ ասած, պակաս կարևոր հարց չի։ Էլի եմ ասում. սկզբում քննարկում թույլատրելը բոլորովին նպատակահարմար չէր, ու կարծում եմ՝ Չուկը ոչ թե չի ֆայմել էդպես անել, այլ սխալ է համարել, դրա համար չի արել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (16.02.2010)
Չեմ կարծում, որ սկզբից ազդեցությունը կարող էր ավելի շատ լիներ, որովհետև եթե այս պահից սկսենք քվեարկել, ապա շատերը կկենտրոնանան հեղինակ 2 ի թարգմանության վրա ու պասիվներից շատերը կարդալով այդ գովեստի խոսքերը, տեսնելով որ հեղինակ 2 ը շատ ձայն է հավաքել ուղղակի մեխանիկորեն նրան կնտրեն, այսինքն դա չի լինի իրենց սեփական որոշումը, չեմ կարծում որ հիմա ակտիվացնելը կարող է ինչ որ փոփոխություն տալ, միևնույնն է հեղինակ 2 ը զգալի տարբերությամբ հաղթելու է![]()
Ճիշտն ասած՝ ես ամեն դեպքում չէի առաջարկում հիմա քննարկումներ սկսել՝ քվեարկությունը շարունակելով։ Ես առաջարկում էի գոնե մեկ օրով կրճատել քվեարկության համար նախատեսված ժամանակը և փոխարենը սկսել քննարկումը՝ առայժմ առանց հեղինակներին բացահայտելու։ Իսկ որոշ ժամանակ անց բացահայտել ու էլի շարունակել քննարկումը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (16.02.2010)
Ֆայմելու հարց չկա, առաջին անգամ էր այսպիսի բան կազմակերվում ու միայն տեսականի հիման վրա շարվեցիք, իսկ գործնականը ցույց տվեց որ մյուս անգամ կարելի է այլ մոտեցում ցույց տալ, ախր պատկերը շատ պարզ է, չքննարկելու պատճառով այսպիսի պատկեր ստացվեց, հիմա ինչքան էլ փորձեք ասել, որ Չուկը ճիշտ է վարվել միևնույնն է դա չապացուցված տեսություն է, որը մեղմ ասած որոշ չափով չի համապատասխանում իրականությանը![]()
Չէ, ինչի՞:
Իմ կարծիքով շատ էլ հաջող էր քվեարկությունը ու եթե մի քանի օր հետ գնայինք, երբ նոր էի քվեարկությունը բացում, նույն կերպ կվարվեի:
Այլ հարց, որ էս պահին քվեարկությանը լրացուցիչ տեմպ տալը իմ կարծիքով ոչ միայն չի խանգարի, այլև կօգնի:
Գայլ ջան, մի շտապիր սխալ եզրահանգումներ անել, սա անգամ առաջին փորձը չի
Եվ մինչ այս պահը ամեն ինչ գնում է ծրագրվածի պես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ՝ ապացուցել, որ այս կամ այն ձևն ավելի ճիշտ է, ցանկացած դեպքում հնարավոր չէ, քանի որ արդյունքը կախված է մի շարք բազմազան գործոններից։ Բայց ինչ վերաբերում է այլ մոտեցմանը, ապա դրա փորձն էլ ենք ունեցել ստեղծագործական մի ուրիշ նախագծի իրականացման ժամանակ։ Ճիշտ է, նախագիծը նույնը չէր, բայց էլի քվեարկություն էր, ու քննարկումը հենց սկզբից էլ թույլատրված էր։ Քվեարկության տարբերակները յոթն էին, քվեարկության ժամկետն էլ էլի հինգ օր էր, ու այդ հինգ օրերի ընթացքում քվեարկել էր ընդամենը 45 ակումբցի։ Տարբերություն համարյա չկա, չէ՞, հատկապես հաշվի առնելով, որ տվյալ դեպքում դեռ հինգից ընդամենը երեք օրն է անցել, կարելի է ենթադրել, որ այս մրցույթի դեպքում նույնիսկ ավելի շատ քվեարկողներ կլինեն։ Էնպես որ քննարկումը հենց սկզբից թույլատրելու արդյունավետության վերաբերյալ ապացույցներ առայժմ չունենք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե ծրագրվածի պես է գնում ուրեմն ավելի լավ միայն թե չհասկացա ինչն էր խանգարում այդ տեմպը սկզբից տայիր, ազդեցության մասին պետք էլ չի խոսալ որովհետև ազդեցությունը այս պահին արդեն կա միայն այն որ Հեղինակը 2 ը զգալի առավելություն ունի դա կարող է որոշ մարդկանց թույլ տալ որ առանց կարդալու նրա օգտին քվեարկեն:
Թողեք մնա այնպես, ինչպես եղել է նախատեսված նախօրոք… Հետագայում նոր մրցույթները կկազմակերպեք նոր կանոների համաձայն…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ