User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Քրեաօլիգարխիկ Հայաստան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ

    .

    Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել եւ կեսգիշերն անց էլ ազատ չէր արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը: Բերման ենթարկելու «օպերացիան» իրականացրել են ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ ավելի քան մեկ տասնյակ մարդ: Նրանք գրոհով ներխուժել են կոնցեռնի կենտրոնական գրասենյակ՝ ջարդելով մուտքի եւ գրասենյակի ներսի դռները՝ այն դեպքում, երբ նրանց որեւէ մեկը չէր էլ փորձել դիմադրություն ցույց տալ:

    Աղբյուր՝ aravot.am
    Առանց մեկնաբանության

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (15.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մեկնաբանության
    Կատու են ճղում:
    Հատուկ են ըտենց անում, որ մնացածը վախից կուճուռեն ու համակերպվեն բեսպրեդելին:
    Հարյուրավոր անգամներ նույն թատրոնը խաղացել են ու միշտ էլ մարդիկ շեշտը դրել են նրա վրա, թե սրանք գազան են:
    Արդյունքում երբեք չենք մտածել, թե մի գուցե գազանության հետ մի փոքր էլ տակտիկա ու խելք է խառնված՞:
    Հոկտեմբերի 27-ի Կուկի տեղադրած կադրերը նայելուց չգիտեմ ով ինչ նոր բան հասկացավ, բայց ես տեսա այսօրվա Հայաստանը: -Իր ցրտից կուչ եկած տկլոր սալդաթներով, ՑԿ-ի հայաթի դռան մոտ վխտող լակոտ -լուկուտի Հայաստանը: Խորհրդարան կոչվածի նախապես համարյա թե դատարկ դահլիճն ու իսկ հետո էլ աթոռների տակ մտածների Հայաստանը:
    Էդ Հայաստանում իշխանությունը միայն վայրենի կարող է լինել ու դա էլ կա:
    Ես հակասություններ չեմ տեսնում:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Սուքիասյանին ազատ արձակեցին

    Րոպեներ առաջ ոստիկանության Էրեբունու բաժանմունքիզ ազատ է արձակվել գործարար Սարիբեկ Սուքիասայանը, ով ձերբակալված էր սպանության սպառնալիքով: Ժամը 18-ին լրացել է 72 ժամը, որից հետո նրան պետք է ազատ արձակեին կամ դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրեին երկամսյա կալանքը:

    Այս մասին հայտնեց ոստիկանության բաժնի մոտ գտնվող լուսանկարիչ Գագիկ Շամշյանը:

    Ազատ է արձակվել նաեւ նրա հետ ձերբակալված` «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը:

    Եվ Սուքիասյանի, եւ Ստեփանյանի նկատմամբ գործը չի կարճվել. պարզապես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` հանրապետությունից չբացակայելու մասին:

    http://a1plus.am/am/politics/2010/02/15/release

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (16.02.2010)

  6. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Հայաստանը թալանողները-4

    Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

    Կարեն Կարապետյան


    Կարեն ԿարապետյանԾագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:

    Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո


    Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագոքանի ոլորտներում` թեթեւ արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երեւանի կենտրոնում եւ կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երեւանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաեւ, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:

    Սամվել Ալեքսանյան


    ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է եւ երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երեւան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական եւ ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ եւ լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն եւ լոյալություն է ցուցադրում նախագահին եւ միաժամանակ անգութ է իր մրցակիցների եւ առավել եւս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:

    Գագիկ Ծառուկյան


    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար եւ պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երեւանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի եւ օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ եւ Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

    Միխայիլ Բաղդասարով


    Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի եւ ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի եւ Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչեւ Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, եւ շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչեւ 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա եւ մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ եւս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երեւանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: Եւ այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու եւ առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչեւ 2000-ը ինքնաբավ եւ եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչեւ 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:

    Բարսեղ Բեգլարյան


    Բարսեղ ԲեգլարյանԾագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երեւանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

    Վոլոդյա Բադալյան


    Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:

    Հայկական Ժամանակ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.08.2010), murmushka (02.04.2010), Norton (31.03.2010), Tig (31.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  2. Հայաստան, աջակցություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.09.2009, 10:21
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Անունը՝ Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.01.2009, 06:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •