User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ սիրած գրքերից մեկն է, մեծ հաճույքով եմ կարդացել ու… կարծում եմ դեռ էլի կկարդամ…
    Կաթիլ, իսկ կարելի՞ է իմանալ թե ինչն է հատկապես դուր եկել քեզ այս ստեղծագործության մեջ

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Ես էլ եմ շատ սիրում, սկիզբը մի քիչ դժվար ա գնում, բայց հետո սկսում ես հաճույքով կարդալ, լավ ա գրել, նույնիսկ Ներոնին չես կարողանում ատել, Պետրոնիուսն էլ լավ դեմք ա, նենց անտարբեր, ոչնչով չհետաքրքրվող, ի միջի այլոց ապրող, բայց իրականում եթե ինչ-որ բան ուզում է անել, իրանից լավ ոչ ոքի մոտ դա չի ստացվում, Վինիկիոսը և Լիգիան թույլ կերպարներ են, Վինիկիոսի փոխակերպումը անհամոզիչ ա, բայց գիրքը շատ լավն ա, մի տասը անգամ կարդացել եմ

  3. #3
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Ես ինքս առնվազն 4 անգամ կարդացել եմ ու չեմ բացառում, որ էլի կկարդամ: Առաջին բանը, որ գրավում է այս գրքի մեջ, այն մեծ, անծայրածիր սիրո նկարագրությունն է, այն վիթխարի սիրո, հանուն որի Աստծո որդին եկավ աշխարհ խաչվելու մեզ համար: Շատ դժվար է նկարագրել այդ սերը, մարդու համար գուցե անհնարին, բայց Սենկևիչը փորձ է արել ու չէի ասի, որ վատ է ստացվել:
    Ավելին՝ պահեր կան, օրինակ Քիլոնի դարձի նկարագրությունը, որ շատ դժվար է լինում արցունքներդ պահել, երբ կարդում ես: Չնայած ես ինձ ամենևին էլ զգացմունքային մարդ չեմ համարում:
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 08.02.2010, 22:45:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.02.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    .......Պետրոնիուսն էլ լավ դեմք ա.......
    Պետրոնիուսը տիպիկ բարձրաշխարհիկ հռոմեացու մարմնավորում ա, միշտ ճաշակով, էլէգանտ..... իզուր չէր, որ Ներոնը նրան "arbiter elegantium" էր կոչում...... ես րա կերպարը շատ եմ հավանում...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.02.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոնիուսը տիպիկ բարձրաշխարհիկ հռոմեացու մարմնավորում ա, միշտ ճաշակով, էլէգանտ..... իզուր չէր, որ Ներոնը նրան "arbiter elegantium" էր կոչում...... ես րա կերպարը շատ եմ հավանում...
    Ինձ իրա բնավորության բոլորովին այլ կողմն ա չէի ասի դուր գալիս, ավելի շուտ հետաքրքիր, ապրելու իմիջայլոցությունը, կյանքին լուրջ չվերաբերվելը…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (09.02.2010)

  9. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիոսը իսկական փիլիսոփա էր՝ շատ խորը և իմաստալի աշխարհայացքով:

  10. #7
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիոսը կերպարը իմ համար խորհրդանշական է էն առումով, որ կարծես չարի ու բարու միջանյալ մի վիճակ լինի: Դժվար է նրան միանշանակ դրական կերպար անվանել: Դրական կերպարը երբեք խորհուրդ չէր տա անմեղ ու անպաշտպան աղջկան խլել իր գրեթե ծնողների ձեռքից… բայց նա նաև բացասական չէ: Այս կիսավիճակը իր տրամաբանական ավարտն է ստանում Պետրոնիոսի մահով: Կյանքում էլ է այդպես կամ բարի կամ չար, կամ կյանք կամ մահ, կամ դրախտ կամ դժոխք: Միջանկյալ վիճակ ցավոք չկա և հենց դա է ուզեցել ցույց տալ հանճարեղ լեհը:

  11. #8
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Պետրոնիուսը պարզապես հելենիստական աշխարհայացքի ու արժեքների կրող է հանդիսանում: Իսկ նրա մահվան հետ ցույց է տրվում նոր քրիստոնեական աշխարհայացքի հաղթանակն ու անհրաժեշտությունը ժամանակակից /`ն ժամանակից սկսած/ աշխարհի համար:

  12. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոնիոսը կերպարը իմ համար խորհրդանշական է էն առումով, որ կարծես չարի ու բարու միջանյալ մի վիճակ լինի: Դժվար է նրան միանշանակ դրական կերպար անվանել: Դրական կերպարը երբեք խորհուրդ չէր տա անմեղ ու անպաշտպան աղջկան խլել իր գրեթե ծնողների ձեռքից… բայց նա նաև բացասական չէ: Այս կիսավիճակը իր տրամաբանական ավարտն է ստանում Պետրոնիոսի մահով: Կյանքում էլ է այդպես կամ բարի կամ չար, կամ կյանք կամ մահ, կամ դրախտ կամ դժոխք: Միջանկյալ վիճակ ցավոք չկա և հենց դա է ուզեցել ցույց տալ հանճարեղ լեհը:
    «Թեև նրան պակասում էր չարն ու բարին զանազանելու զգացմունքը, բայց երբեք մատնիչ չէր եղել, և նրա հետ կարելի էր խոսել բոլորովին ապահով կերպով»։

    Սենեկա-ի խոսքերից
    «Պետրոնիոսը վաղուց կորցրել է այն ընդունակությունը, որ զանազանում է չարը բարուց։ Համոզիր նրան, որ նրա արարքը տգեղ է, այն ժամանակ նա կամաչի»։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (25.02.2010)

  14. #10
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաթիլ, իսկ կարելի՞ է իմանալ թե ինչն է հատկապես դուր եկել քեզ այս ստեղծագործության մեջ
    Շինարարն արդեն նշեց, որ սկիզբը դժվար ա գնում, համաձայն եմ, բայց հետո արդեն անընդհատ ուզում ես առաջ գնալ… Ներոնին ատել չի ստացվում, բայց զզվել Ներոնից ստացվում ա, էնքան լավ ա նկարագրում նրա էդ կեխտոտ-ինքնասիրահարված էությունը
    հետո շատ լավ ա նկարագրված սերը… թե դեպի կրոնը, թե ասենք Եվնիկեի սերը դեպի Պետրոնիոսը …

    հոգնած եմ հիմա, հետո հատվածներ կտեղադրեմ
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (08.02.2010)

  16. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Կարդացել եմ և ֆիլմը նույնպես դիտել եմ (որն ըստ իս վեպի շատ հաջող էկրանավորում է): Ծանր կարդացվող վեպ է, բայց շատ հետաքրքիր ու կլանող է:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (08.02.2010)

  18. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ և ֆիլմը նույնպես դիտել եմ (որն ըստ իս վեպի շատ հաջող էկրանավորում է):
    Ֆիլմն էլ եմ դիտել (մի կերպ): Լրիվ հիսունական թվականների սուտի պատմական կռիվ կինո էր (ալյա Ben Hur), մի հատ տեսարան կար կոլիզեում, կարծեմ մի քսան րոպե էր տևում, էդ ընթացքում մի լավ հասցրի հորանջել Ծերից ծեր Բեն Հուրն էր հիշեցնում, որը նույնպես մեղմ ասած չեմ սիրում
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.02.2010)

  20. #13
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիլմն էլ եմ դիտել (մի կերպ): Լրիվ հիսունական թվականների սուտի պատմական կռիվ կինո էր (ալյա Ben Hur), մի հատ տեսարան կար կոլիզեում, կարծեմ մի քսան րոպե էր տևում, էդ ընթացքում մի լավ հասցրի հորանջել Ծերից ծեր Բեն Հուրն էր հիշեցնում, որը նույնպես մեղմ ասած չեմ սիրում
    Ռուֆ ջան, նայած, թե ֆիլմը ինչի համար ես դիտում: Եթե պարզապես ժամանցի, ապա իրոք շատ անհետաքրքիր ֆիլմ է (առանց կարատեի «պրյոմների»), ավելի լավ է Ջեկի Չան դիտել, համենայն դեպս քնելու ցանկություն դժվար առաջանա:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 08.02.2010, 23:47:

  21. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ ջան, նայած, թե ֆիլմը ինչի համար ես դիտում: Եթե պարզապես ժամանցի, ապա իրոք շատ անհետաքրքիր ֆիլմ է (առանց կարատեի «պրյոմների»), ավելի լավ է Ջեկի Չան դիտել, համենայն դեպս քնելու ցանկություն դժվար առաջանա:
    օյ, սորի, ես ու դու տարբեր ֆիլմերի մասին ենք ոնց որ թե խոսում Դու լեհական ֆիլմի հետ ես, չէ՞: Էդ մեկը չեմ դիտել, բայց հեռուսատեսությամբ մի քանի կադր տեսել եմ, ոնց որ թե վատը չէր:

    Իսկ իմ ասածը 50-ականներին նկարահանած Հոլիվուդյան ֆիլմի մասին էր...
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (08.02.2010)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներոնին ատել չի ստացվում, բայց զզվել Ներոնից ստացվում ա, էնքան լավ ա նկարագրում նրա էդ կեխտոտ-ինքնասիրահարված էությունը
    Իսկ ես կարեկցում էի Ներոնին, համ զգում էի, որ կարեկցել պետք չի, բայց Սենկևիչը նենց խորն ա ցույց տվել նրա հոգին, որ չգիտեմ, ցավում ես նրա համար…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  2. Հենրիկ Էդոյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.01.2011, 19:48
  3. Քվեարկենք Հենրիկ Մխիթարյանի օգտին
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2010, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •