Ռամեր ջան, ժողովդրին ինֆորմացնողն ու թելադրողը ո՞վ է՝ իշխանությունը։ Օրինակ քանի՞ օրում մեր վարորդները սովորեցին ամրագոտնիները կապել՝ միքանի։ Շատ արագ։ Դրա համար նորից կրկնում եմ, այս խնդիրը լուծվում է ժողովդրի վրա ազդեցություն ունեցող մարդկաց միջոցով։ Եթե մեր իշխանությունները քաղաքական կամք ունենան, ապա շատ արագ կարող են այս երկիրը դարձնել դեմոկրատական, դրա համար ոչ Ռուսաստանն է մեզ խանգարում, ոչ Ղարաբաղի հարցն է խանգարում, ոչ էլ Թուրքիայի փակ սահմանը։ Այստեղ ընդհամենը մարդկանց ախորժակի մեկ էլ քաղաքական կամքի խորը հակասությունների հետ գործ ունենք։ Այսինքն ավելի շուտ այդ մարդկանց արժեքային համակարգում սեփական բիզնեսի ու պետական հարցերի կարևորությունների հետ։ Այս հարցը կարող է լուծվել իշխանափոխությամբ, եթե այս մարդատյացներին փոխարինեն մարդասերները։
Ժողովդրի վրա կարող է ազդեցություն ունենալ նաև ընդդիմությունը, եթե ունենա ինֆորմացիոն լծակներ, ասենք՝ հեռուստաալիք, ու այնպիսի գաղափարներ առաջարկի ժողովդրին, որ ժողովուրդը հավատա և շուռ գա ընդդիմության կողմ։ Հենց ժողովուրդը իշխանություններին ենթարկվելու փոխարեն սկսի ենթարկվել ընդդիմությանը, այդ ժամանակ կլինի վարդերի, կամ չգիտեմ՝ նարգիզների հեղափոխություն, ու ըստ այդմ մեկ սանղակով մեր քաղաքական մակարդակը կբարձրանա։ Կհավասարվենք ասենք Վրաստանին![]()
Էջանիշներ