User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Քրեաօլիգարխիկ Հայաստան

  1. #16
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Stefano Ricci-ն պարզիզ պարզ ա, որ իրանցն ա, բայց Emporio Armani-ի մասին առաջին անգամ եմ լսում , դաժը ասեմ , Emporio Armani-ն Իդեալի տիրոջնա ՝ Zegna-ի հետ միասին

  2. #17
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հավատ ունեմ: Ես անկեղծ հավատում եմ որ հրեա-մասսոնները երբ գան իշխանության Հայաստանը կբարգավաճի:
    Նախանձում եմ հավատիդ վրա: Ես ավելի շուտ կհավատայի, որ ադրբեջանցիները հայերի քրիստոնյա բարեկամներն են, քան` քո ասածին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.02.2010)

  4. #18
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում tigrr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի իշխանության հանցավոր գործունեության մասին եթե մինչ օրս խոսում էր ընդդիմությունը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ ընդդիմախոս մի քանի լրատվամիջոցներ, որոնցում տպագրվող նյութերն ու դրանց հեղինակներն ուղղակի արժանանում են համակարգված հետապնդումների, ընդհուպ մինչեւ անձնական հաշվեհարդարներ եւ խոսքի ազատությունն ընդհանրապես բացառող օրենսդրական նախաձեռնություններ, այսօր արդեն Ռուսաստանի լրագրողներն են ահազանգում, որ հայ ժողովուրդը բառացիորեն հարստահարվում է: Ռուսական "Վարկած"՝ "ԹպՐրՌÿ" կայք-էջը, վերլուծելով Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի հետեւանքները, հոդվածը վերնագրել է՝ "Ինչու է Հայաստանում կյանքը բնականոն հուն վերադարձնելու հասարակ քաղաքացիների ջանքը դատապարտված պարտության": Ի տարբերություն Հայաստանում դեռեւս կենդանության նշույլներ ցուցաբերող ազատ խոսքի ամբիոններից հանդես եկողների վախվորած ու վերապահումներով շարադրված հրապարակումների, "Վարկածի" լրագրողը՝ Իգոր Պետրով, մեկնաբանում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր մասնակիցների գործողությունները, տալիս նրանց հանցավոր նկարագիրը եւ, որ ամենակարեւորն է, հրապարակում նրանց հանցանքը փաստող տվյալներ: "Պետության շահը բառացիորեն ստորադասված է բարձրաստիճան պաշտոնյաների անձնական շահին, ձեւավորվել է կազմակերպված հանցագործության աննախադեպ բուրգ, որին ենթակա են իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը եւ Ազգային ժողովը: Ֆինանսաբյուջետային համակարգի պաշտոնական տվյալներին զուգահեռ, գործում են ստվերային ֆինանսական հոսքեր, որոնց շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է բյուջեն: Կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պահից պետական կառավարման համակարգ թափանցեց նաեւ փողոցի կրիմինալը, ինչը հանգեցրեց հանցագործությունների ավելացմանը",- գրում է "Վարկածի" լրագրողը: Վկայակոչելով Մոսկվայում գործող "Միաբանություն" ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի մտահոգությունն առ այն, որ կեղծիքներով եւ ուժային մեթոդներով ձեւավորված իշխանության շահերը սպասարկում են փողոցային հանցագործ բանդաներ, որոնց համար ժողովրդի խնդիրները ոչինչ չարժեն, ռուս լրագրողը նշում է, որ ստեղծված իրավիճակը համազոր է ազգային շահի մատնությանը, ու որի գործելաոճը համատարած ամենաթողությունն է՝ "բեսպրեդել": "Հայաստանի օլիգարխները փողերի լվացման եւ կապիտալը երկրից հանելու գործընթացն իրականացնում են Շվեյցարիայում, Կիպրոսում, Լիբանանում, Լիխտենշտեյնում, Մեծ Բրիտանիայում: Սակայն ակնհայտ է նաեւ փողերը այլ երկրներում լվանալու եւ "թաքցնելու" միտում: Այդ իմաստով, առաջին հերթին կարելի է առանձնացնել Հարավային Եւրոպայի մի շարք երկրներ՝ Խորվաթիա, Չեռնոգորիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան: Որոշ տվյալներով, այդ շարքում է նաեւ Թուրքիան՝ անշարժ գույքի ձեռքբերման իմաստով, Իսրայելը՝ "Ապոլիմ" բանկի գործարքներով, եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ՝ Արգենտինա, Բելիզ: Դատելով լրատվական դաշտում առկա տեղեկություններից, ԱՄՆ հատուկ գործակալությունները Հայաստանի օլիգարխների, կոռումպացվածների եւ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից իրենց երկրում փող լվանալու փորձեր են ֆիքսել",- նշված է "Վարկածում" տպագրված հոդվածում: Սակայն մինչ կոնկրետ անուններ ու փաստեր հրապարակելը, հոդվածագիրը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է 2006թ. "Ֆորբս-Հայաստան" ամսագրում հրապարակված Հայաստանի 10 հարուստների ցուցակի վրա, որում չի նշվել նրանց ունեցվածքի իրական չափը: Ահա նրանք.
    1. Գագիկ Ծառուկյան - ԲՀԿ նախագահ, "Մուլտի գրուպ" կոնցեռնի սեփականատեր
    2. Արմեն Ավետիսյան - մաքսային ծառայության ղեկավար
    3. Միքայել Բաղդասարով - "Արմավիա" եւ "Միկա" ընկերությունների տնօրեն
    4. Հրանտ Վարդանյան - "Գրանդ տոբակո" եւ "Գրանդ քենդի" ընկերությունների նախագահ
    5. Սուքիասյանների ընտանիք - ՍԻԼ կոնցեռն
    6. Երվանդ Զախարյան - Երեւանի քաղաքապետ
    7. Ռոբերտ Քոչարյան - ՀՀ նախագահ
    8. Սերժ Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
    9. Անդրանիկ Մանուկյան - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
    10. Դավիթ Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար:
    Հատուկ նշելով, որ վերոնշյալ 10 մեծահարուստներից 6-ը, այդ թվում՝ նախկին եւ ներկա նախագահները, եղել են գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ ապրել են "միայն աշխատավարձով", Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները ՀՀ ԱԺ ընտրություններից 6 ամիս առաջ հրապարակված վերոնշյալ ցուցակով, հատուկ ջանքերով, փորձել են ցույց տալ, թե Հայաստանում "ով ով է", միեւնույն ժամանակ հաճոյանալով իրենց տիրոջը:
    Լինելով գոյություն ունեցող ավազակապետական համակարգի հիմնադիրը, Հայաստանի 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը, ըստ "Վարկածի" լրագրող Իգոր Պետրովի, կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել փոքր երկրի չափանիշներով հսկայական հնարավորություններ: Իր իշխանության օրոք "իշխող կուսակցության" քվոտաներով Քոչարյանը հսկողության տակ է առել հետեւյալ եկամտաբեր ոլորտները՝ հարկային, հեռուստակոմունիկացիոն, շինարարական, գազամատակարարման, թանկարժեք մետաղների մշակման, ընդհանուր իմպորտի (որոշ տվյալներով՝ 30%-40%), օգտակար հանածոների արդյունահանման եւ մշակման, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների (փոստ, քաղաքացիական ավիացիա եւ այլն): Քոչարյանի հիմնական ակտիվները կենտրոնացած են վերանշյալ ոլորտներում: Մոտավոր հաշվարկներով, Քոչարյանի նյութական եւ ոչ նյութական ակտիվները կազմում են 4 միլիարդ դոլար:
    ՀՀ այսօրվա իշխանությունը տնօրինում է տնտեսության հետեւյալ ոլորտները՝ մաքսային, նավթամթերքի, բենզինի եւ դիզվառելիքի ներկրման, մետաղի եւ մետաղի ջարդոնի արտահանման, ոսկու ներկրման եւ իրացման, ավիաընկերությունների եւ ավիափոխադրումների ու ընդհանուր ներկրման ոլորտի 35-45 տոկոսը: Ըստ վերոնշյալ լրատվամիջոցի, ներկա դրությամբ Հայաստանը վերածվել է թմրանյութերի փոխադրման տրանզիտ տարածքի, որն իրականացվում է հարավային սահմաններից մինչեւ երկաթուղային կայաններ եւ Երեւանի ու Գյումրիի օդանավակայանների միջոցով: Ընդ որում՝ երկաթգծով թմրանյութերը թափանցում են Վրաստան, այնտեղից՝ Ուկրաինա, իսկ օդային ճանապարհով՝ Ռուսաստան՝ Նովոռոսիյսկ, Անապա, այնտեղից էլ որոշ մասը թափանցում է Եւրոպա: Այդ ֆոնին չնչին է թվում ոսկյա զարդերի եւ թանկարժեք քարերի, հատկապես չհաստատագրված ադամանդի ստվերային շրջանառությունը, որը հիմնականում տարանցիկ ճանապարհներով թափանցում է Ռուսաստան եւ Եւրոպա: "Բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանի 150 քաղաքացիներ, "հավատարիմ զինվորների" ուղեկցությամբ միմյանց փոխարինելով, աշխատում են Աֆրիկայի ալմաստի հանքերում, հիմնականում՝ Նիգերիայում եւ Նամիբիայում գործող օֆշորային ընկերությունների հովանու ներքո, որոնք պատկանում են երկրի ղեկավարներին",- գրում է կայք-էջը: Այդ հանքահորերից ստացված չմշակված քարերը նույնպես տարանցիկ ճանապարհներով, հիմնականում արաբական երկրներով, Սիրիայով, Կիպրոսով եւ Բուլղարիայով հասնում են Հայաստան եւ անցնում մշակման փուլ: Կարելի է հիշատակել նաեւ այն բռնագրավված ձեռնարկությունների մասին, որոնց շարքում, ինչպես գրել է "Տրուդը", "Հայաստանի չափանիշներով բավականին լուրջ ընկերություններ են՝ "Բազալտ" ՍՊԸ-ն, "Ագրինեկս" ջերմային տնտեսությունը, "Սեւան" եւ "Սեւան-2" հյուրանոցային համալիրը, "Ինտերմոտոր-Մերսեդես" կենտրոնը, ինչպես նաեւ "Կարի ֆաբրիկա" ՍՊԸ-ն, Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատը, Երեւանի քիմռեակտիվների գործարանը, Երեւանի թիվ 1, 2 եւ 7 շուկաները, "Վանա լիճ" հանգստի գոտին": Վերոգրյալը կոնկրետացնելու համար "Միաբանություն" ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը "ամենայն պատասխանատվությամբ" լրատվամիջոցներին է տրամադրել Հայաստանի առաջին դեմքերի ունեցվածքն ամբողջացնող ցուցակը:
    ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ներկայացուցիչների եւ ընտանիքի անդամների անուններով գրանցված ունեցվածքը՝
    - Արցախբանկ
    - ՄԱՊ (50%)
    - Առէքսիմբանկ (համասեփականատեր)
    - Յունիբանկ (համասեփականատեր)
    - ABB (համասեփականատեր)
    - Renko Construction
    - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%)
    - Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%)
    - Կոնվերսբանկ (30-50%)
    - Կապուտակ Սեւան (100%, Արտակ Ոսկանյանի միջոցով)
    - "Նաիրի" բժշկական կենտրոն (50%, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ համատեղ)
    - Emporio Armani, Stefano Ricci բրենդը եւ այլն
    - "Բիշին" շինարարական ընկերություն (100%)
    - "Դաուն Թաուն" շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով)
    - Հ2 հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերը՝ Սամվել Մայրապետյան եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան)
    - SAS խանութների ցանց (50%-ը պատկանում է Ռ. Քոչարյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով)
    - "Սթար" խանութների ցանց (30%-ը պատկանում է Ռ. Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին)
    - "Նոյ" կոնյակի-գինու գործարան (50%, համասեփականատեր՝ Գագիկ Ծառուկյան)
    - "Զվարթնոց" օդանավակայան (50%, 30 տարով տրված է վարձով, համասեփականատեր՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան )
    - "Հայփոստ" (50%, ավագ որդի Ս. Քոչարյանի միջոցով: Մյուս սեփականատերը՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան)
    - Բջջային հեռախոսների ներկրում (շուկայի 80%)
    - Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոն (համասեփականատերը՝ Սամվել Կարապետյան)
    - Մոսկվայում՝ կազինո, Շակիրոյի հետ համատեղ
    - Հայաստանում "Toyota" ընկերության ներկայացուցչությունը
    - Ռուսական ԸՂԽ "հՌրՑպՎՈ" ընկերության տնօրենների խորհրդի անդամ, անկախ տնօրեն, կորպորացիայի ակտիվների որոշ մասի սեփականատեր
    Քոչարյանն ունի նաեւ ակտիվներ եւ բաժնեմաս հետեւյալ ընկերություններում.
    - Ղ-Տելեկոմ ("Վիվասել" առեւտրային ապրանքանիշ)
    - Ագրոընկերություն ՕՕՕ (1870 չՈ)
    - Golden Palace Hotel (83%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին)
    - Արարատցեմենտ (33%)
    - Կոնվերսբանկ (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով: Բանկը հայտնվել է ԱՄՆ հատուկ գործակալությունների ուշադրության կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են մոտ 800-900 մլն. դոլարի գումար: Սկանդալը հանգեցրել է նրան, որ բանկի նախագահ Ս. Նասիբյանը հրաժարական է տվել եւ իր ակտիվները վաճառել բանկի համասեփականատեր Էռնեկյան ընտանիքին: Բայց կան հիմքեր կասկածելու, որ Քոչարյանի ակտիվների վաճառքը եղել է կեղծ, եւ նա շարունակում է մնալ "Կոնվերսբանկի" համասեփականատեր):


    Հրապարակ թերթ, 02 Փետրվար
    Հերիք ուրիշի գումարները հաշվեք, ուրիշի դրամը հաշվելուց երկրի վիճակը չի փոխվելու: Ոնց որ են «պառվները» դուրսը նստում նայում են թե հարեվանը երբ պետք է շուկայից տուն գա, որ տեսնեն պարկի մեջ ինչ կա, կամ քանի պարկ է ... ...
    Վերջին խմբագրող՝ eduard30: 06.02.2010, 18:15:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lonely (07.02.2010)

  6. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ուրիշի գումարները հաշվեք, ուրիշի դրամը հաշվելուց երկրի վիճակը չի փոխվելու: Ոնց որ են «պառվները» դուրսը նստում նայում են թե հարեվանը երբ պետք է շուկայից տուն գա, որ տեսնեն պարկի մեջ ինչ կա, կամ քանի պարկ է ... ...
    Բա ինչ անենք, քո նման նստենք նայենք թէ «Ո՞վ է ֆորումում» ու ինչովա զբաղվում՞:
    Հետո ստեղ ոչ ոք ուրիշի փողերը չի հաշվում, էտ մեր փողերն ենք հաշվում:
    Ու բառերդ չափավորի , քեզ այդ մասին բազմակի զգուշացրել են:
    Եվ վերջում, նստի հայերեն սովորի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (07.02.2010)

  8. #20
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչ անենք, քո նման նստենք նայենք թէ «Ո՞վ է ֆորումում» ու ինչովա զբաղվում՞:
    Հետո ստեղ ոչ ոք ուրիշի փողերը չի հաշվում, էտ մեր փողերն ենք հաշվում:
    Ու բառերդ չափավորի , քեզ այդ մասին բազմակի զգուշացրել են:
    Եվ վերջում, նստի հայերեն սովորի:
    Հա: Ինչ վատ՞ է, էդ ձև հեշտ է թեմա գտնելը:
    Քո դրամը լիներ քո գրպանում կլիներ
    Կարծում եմ բառերս չափավոր է, իսկ եթե չափավոր չէ դու իրավունք չունես ինձ զգուշացնես դրա համար մոդերատր կա:
    Այ, որ մի քիչ օրենք գիտենաս ոչ մի պաշտոնյա չի կարող քո փողերով հարստանա:

  9. #21
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա: Ինչ վատ՞ է, էդ ձև հեշտ է թեմա գտնելը:
    Քո դրամը լիներ քո գրպանում կլիներ
    Կարծում եմ բառերս չափավոր է, իսկ եթե չափավոր չէ դու իրավունք չունես ինձ զգուշացնես դրա համար մոդերատր կա:
    Այ, որ մի քիչ օրենք գիտենաս ոչ մի պաշտոնյա չի կարող քո փողերով հարստանա:

    Հասկացանք, որ Բելգիայից ես, բայց հո դու էլ Մարսից չես իջել, որ սենց ես խոսում: Օրենք գիտենք, բայց անգամ օրենքի մարդիկ այս երկրում ապահով չեն, բեսպրիդելի դեպքում օրենքը վերջին տեղում է: Ու կարծում եմ, որ դու՝ չապրելով Հայաստանում, պետք է զերծ մնաս այսպիսի թեմաներում գոնե տենց հստակ ու չպատճառաբանված կարծիքներ ասելուց: Եթե ինֆորմացիայի աղբյուր չկա, նայի՛ր, ակումբում որքա՜ն ուզենաս կգտնես ու հուսով եմ՝ կհասկանաս որևէ իրական բան:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (07.02.2010), Gayl (07.02.2010), Kuk (07.02.2010), murmushka (08.02.2010), tigrr (08.02.2010)

  11. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո դրամը լիներ քո գրպանում կլիներ
    Հաստա՞տ: Էս ի՞նչ մի ասել ասիր: եթե փողոցում դրամը գրպանիցս հանում եմ որ հաշվեմ, մի հատ թափթփուկ ձեռիցս քաշում ա դրամն ու փախնում, ուրեմն էլ իմը չի՞, իրանն ա՞: Դու տենց կանեի՞ր, եթե քո ձեռից մեկը վերցներ ու փախներ, սուսուփուս ուրախ-ուրախ կշարունակեիր ճանապարհդ՝ մտածելով, որ դա քո դրամը չի, քանի որ քո գրպանում չի՞:

    Հ.Գ. Լացեմ խելքիդ բացակայության համար, ով իմ նվաստ հայ ժողովուրդ:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 07.02.2010, 02:12:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.02.2010), Նարե (07.02.2010)

  13. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացանք, որ Բելգիայից ես, բայց հո դու էլ Մարսից չես իջել, որ սենց ես խոսում: Օրենք գիտենք, բայց անգամ օրենքի մարդիկ այս երկրում ապահով չեն, բեսպրիդելի դեպքում օրենքը վերջին տեղում է: Ու կարծում եմ, որ դու՝ չապրելով Հայաստանում, պետք է զերծ մնաս այսպիսի թեմաներում գոնե տենց հստակ ու չպատճառաբանված կարծիքներ ասելուց: Եթե ինֆորմացիայի աղբյուր չկա, նայի՛ր, ակումբում որքա՜ն ուզենաս կգտնես ու հուսով եմ՝ կհասկանաս որևէ իրական բան:
    կարծու, եմ կորկրետ ինքը շատ լավ էլ գիտի, թե ինչ է կատարվում…
    կարծում եմ այստեղ դեր է խաղում: էն դերերի նման, որ խաղում են անչափահասերեխաները, ասենք չատերում իրանց մեծ տյոտաների տեղ են դնում ու կայֆավատներ լինում…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.02.2010), Rammer (07.02.2010), terev (07.02.2010), Հայկօ (07.02.2010)

  15. #24
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծու, եմ կորկրետ ինքը շատ լավ էլ գիտի, թե ինչ է կատարվում…
    կարծում եմ այստեղ դեր է խաղում: էն դերերի նման, որ խաղում են անչափահասերեխաները, ասենք չատերում իրանց մեծ տյոտաների տեղ են դնում ու կայֆավատներ լինում…
    Բայց չափազանց ներվայնացնում է, երբ այդ դերերը մառազմի աստիճան են հասնում: Մեր երկիրը փայլում է ուղղակի արդարությամբ, հավասարությամբ, անկախությամբ, մենք ուղղակի բան ու գործ չունենք, դե հավես է էլի, դնում ամբողջ օրը բողոքում ենք:

    Դրա համար Ամստերդամ թռչելիս մի հատ Էդուարդի պես Հայաստանի մասին տենց լավ կարծիք ունեցող տուրիստ շրջվեց ու ինձ ասեց.
    -Վերջապես պրծանք էս դժոխքից:
    Մի ամսով են գալիս, Հայաստանը դժոխք համարում, մենք, որ ամբողջ կյանքներս ենք ապրել ու ստրուկի պես հիմա չենք հնազանդվել ու դեռ ուժ ունենք ընդդիմանալու, դառնում ենք բանբասող պառավներ:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (07.02.2010), Հայկօ (07.02.2010)

  17. #25
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում _Nanuk_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացանք, որ Բելգիայից ես, բայց հո դու էլ Մարսից չես իջել, որ սենց ես խոսում: Օրենք գիտենք, բայց անգամ օրենքի մարդիկ այս երկրում ապահով չեն, բեսպրիդելի դեպքում օրենքը վերջին տեղում է: Ու կարծում եմ, որ դու՝ չապրելով Հայաստանում, պետք է զերծ մնաս այսպիսի թեմաներում գոնե տենց հստակ ու չպատճառաբանված կարծիքներ ասելուց: Եթե ինֆորմացիայի աղբյուր չկա, նայի՛ր, ակումբում որքա՜ն ուզենաս կգտնես ու հուսով եմ՝ կհասկանաս որևէ իրական բան:
    Նիդերլանդը հոլանդյան է այլ ոչ թե բելգյան, չնայած կարևոր չի: Կներես բայց դուք ինչու՞ էք կարծում, որ դուք առավել էք ինձանից, եթե հարց հայաստանի անձնագիրն է ես խնդիէ չունեմ անձնագրի, կարծում եմ, խտրականություն՞ է: Ես ոչ մեկին պարտավոր չեմ, որ ինձ հետ պարտադրանքով ես խոսում, դրանից կարող եմ եզրակացնեմ, որ դու օրենք չգիտես:
    Արդեն մոտ հինգ ամիս կարդում եմ, ակումբի գրառոմները և միայն մեկին դեռ գիտեմ օրենք գիտեցող անունը Dragon:
    Վերջին խմբագրող՝ eduard30: 07.02.2010, 03:34: Պատճառ: j

  18. #26
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիդերլանդը հոլանդյան է այլ ոչ թե բելգյան, չնայած կարևոր չի: Կներես բայց դուք ինչու՞ էք կարծում, որ դուք առավել էք ինձանից, եթե հարց հայաստանի անձնագիրն է ես խնդիէ չունեմ անձնագրի, կարծում եմ, խտրականություն՞ է: Ես ոչ մեկին պարտավոր չեմ, որ ինձ հետ պարտադրանքով ես խոսում, դրանից կարող եմ եզրակացնեմ, որ դու օրենք չգիտես:
    Արդեն մոտ հինգ ամիս կարդում եմ, ակումբի գրառոմները և միայն մեկին դեռ գիտեմ օրենք գիտեցող անունը Dragon:
    Dragon-ն էլ երևի 5 ամիս ակումբ չի մտել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, որ մի քիչ օրենք գիտենաս ոչ մի պաշտոնյա չի կարող քո փողերով հարստանա:
    Գիտես հետաքրքիրը որնա, որ քո նման ճոռթո խոսացողներն են, չդիմանալով անօրինականություններին, փախնում Հայաստանից:
    Օրենք իմանալուց առաջ, նախ քաղաքավարություն է պետք իմանալ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.02.2010), Kuk (07.02.2010), My World My Space (07.02.2010)

  21. #28
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես հետաքրքիրը որնա, որ քո նման ճոռթո խոսացողներն են, չդիմանալով անօրինականություններին, փախնում Հայաստանից:
    Օրենք իմանալուց առաջ, նախ քաղաքավարություն է պետք իմանալ:

    հարգելիներս ի՞նչ եք վիճում, ի՞նչ օրենք....

    Օրենքը կա փաստացի ու այն կիրառվում է որոշակիորեն, ցավոք օրենքի հասցեատերերն են ուրիշ ու օրենքի պահպանման օբյեկտները, բայց դա դեռ ամենավատը չէ, Հայաստանում օրենքից սարսափելի միայն դրա կիրառման պրակտիկան է.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (08.02.2010), terev (07.02.2010)

  23. #29
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիդերլանդը հոլանդյան է այլ ոչ թե բելգյան, չնայած կարևոր չի: Կներես բայց դուք ինչու՞ էք կարծում, որ դուք առավել էք ինձանից, եթե հարց հայաստանի անձնագիրն է ես խնդիէ չունեմ անձնագրի, կարծում եմ, խտրականություն՞ է: Ես ոչ մեկին պարտավոր չեմ, որ ինձ հետ պարտադրանքով ես խոսում, դրանից կարող եմ եզրակացնեմ, որ դու օրենք չգիտես:
    Արդեն մոտ հինգ ամիս կարդում եմ, ակումբի գրառոմները և միայն մեկին դեռ գիտեմ օրենք գիտեցող անունը Dragon:
    Ասեմ, թու-թու իմ գիտելիքները ինձ ներում են Բելգիան և Նիդեռլանդները տարբերելը, բայց նաև աչքերս ու տրամաբանությունս ինձ ներում է, հասկանալու, որ հոկինեը վերադարձել են, հուսով եմ, հասկանալի էր գրածս: Չնայած՝ ինչպես դուք ասեցիք, կարևոր չէ ու թեմային չի վերաբերվում:
    Ես դեմ եմ ամեն տեսակ խտրականությանը, բայց ես ցինիզմին էլ եմ դեմ, ու կներեք ինձ, բայց կարծում եմ, որ ձեր կողմից առաջին գրառումը ցինիզմ էր Հայաստանի բնակչության նկատմամբ: Միգուցե ես բոլոր օրենքները չգիտեմ(ոչինչ էտ հարցում ինձ Աստղը կօգնի), բայց երբեք էլ օրենքով շարժվելու առիթ չի ընձեռնվել ինձ: Օրենք իմանում են այնտեղ, որտեղ որ այն կիրառվում է: Ու իսկապես, ես խիստ սխալ եմ համարում, երբ դրսում ապրող մեր հայրենակիցը այդպիսի կարծիքներ է արտահայտում: Դուք գնացել եք չէ՞ Հայաստանից ավելի լավ կյանքի հետևից, մենք էլ իրավունք ունենք այդ ավելի լավ կյանքն ունենալ, բաից ի տարբերություն ձեզ՝ մենք մնացել ու այստեղ ենք պայքարում: Ես ու իմ նման շատ ու շատ երիտասարդներ Կեռմիսներ ու ՄեքԴոնալդներ, ՔեյէֆՍի-ներ գնալու փոխարեն գիշեր-ցերեկ Ազատության հրապարակում պայքարում էինք մեր լավ կյանքի համար,ամեն օր հանդուրժում ենք այս բեսպրիդելը ու կարծում եմ ավելի քան որևէ մեկը իրավունք ունենք պահանջելու որ մեր մասին հարգալից խոսեն:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.02.2010), Kuk (07.02.2010), My World My Space (07.02.2010), Բիձա (13.02.2010), Հայկօ (07.02.2010)

  25. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Այ, որ մի քիչ օրենք գիտենաս ոչ մի պաշտոնյա չի կարող քո փողերով հարստանա:
    Ճիշտ միտք է իմիջայլոց։ Մենք՝ հայերս եթե օրենք իմանայինք, ու ըստ օրենքի մեր իրավուքները պաշտպանեինք, ու ոչ թե սպասեինք թե Լևոնը կամ Հիսուս Քրիստոսը կգա ու մեր փոխարեն կպաշտպանի, ապա ոչ մի պաշտոնյա մեր փողերով չէր հարստանա։ Մեր խնդիրը օրենքին մատների արանքով նայելն է, ու ակամայից իրար քարոզելը, որ օրենքը չի աշխատում։ Օրենքը աշխատացնողը մենք պիտի լինեինք։
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.02.2010), eduard30 (08.02.2010), keyboard (08.02.2010), Rammer (08.02.2010)

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  2. Հայաստան, աջակցություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.09.2009, 10:21
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Անունը՝ Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.01.2009, 06:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •