ես իհարկե կարողանում եմ պատկերացնել, որ ամեն մարդ աշխարհին նայում է իր աչքերով..
ու միևնույն բանին տարբեր մարդիկ մոտենում են յուրովի..
բայց, այնուամենայնիվ, ես ինքս ինձ իրավունք եմ վերապահում ակնկալել յուրաքանչյուր Հայից, որ իրեն վայելուչ պահի.. նամանավանդ այնպիսի հարցերում, երբ նա մի ողջ ազգ է ներկայացնում..
իսկ Հայաստանից դուրս գտնվող ամեն մի Հայ, ըստ իս, օտարների աչքերում Հայ ազգի փաստացի մի այցեքարտ է..
իսկ թեմայի վերաբերյալ՝ կկրկնվեմ..
մոտալուտ բարոյական անշուք վախճանից Հայ ազգի միակ փրկությունը հավաքական ու համակարգված ուժի մեջ է..
ես դա տեսնում եմ այսպես՝
ողջ ազգի, լավագույն դեպքում, վեցերորդ մաս կազմող Հայաստանաբնակները զբաղվում են մշակույթի, լեզվի, գիտության և այլ արժեքների պահպանմամբ ու դրանց հնարավորինս զարգացմամբ..
իսկ Սփյուռքահայությունը ֆինանսավորում է այդ ամենը ու հնարավորինս օգնում տեղացիներին՝ երկրի բազմակողմանի բարգավաճման հարցում..
սա ասում եմ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստան աշխարհի միակ բնական ռեսուրսը՝ դա սեփական ժողովուրդն է.. սեփական ազգը..
ու, եթե սա ճիշտ է, պետք է ճանապարհներ որոնեն Սփյուռքահայերին հորդորելու ֆինանսավորել այդ ամենը..
չնայած որ այսօր տեղի է ունենում լրիվ ընդհակառակը՝ ավելի ու ավելի մեծ թափ տալով Սփյուռքահայության շրջանակներում Հայաստանից հիասթափությանը.. քանզի դժվար է գտնել մի այնպիսի նվիրյալ հայրենասերի, որին, պաշտոնական մակարդակով, ինչքան էլ քցեն ու խորը վիրավորեն Զվարթնոց օդանավակայանում, մեկ է՝ էլի ու էլի մեկնի Հայաստան..
Էջանիշներ