Նոր Գուգլում փորձեցի գտնել հարբեցող ազգերի "ռեյտինգը" (սովորաբար յանդեքսում եմ սիրում փնտրել՝ ռուսերեն լեզվով, բայց որպեսզի չասեք, թե ռուսները ինչ ուզում այն են գրում, անգլերեն եմ փնտրել)։
http://www.askmen.com/top_10/travel_...l_top_ten.html
Ռուսաստանը չորրորդն է։ Երկրորդը Ֆինլանդիան է։ Գուշակեք որ երկրներն են առաջին և երրորդ տեղերում![]()
Հայերը չեն գլոբալիզացվում, հայերը գլոբալիզացնում են: Ասեմ ոնց. տարածվելով աշխարհի տարբեր երկրներով՝ հետխորհրդային տարածքից սկսած, մինչև եվրոպա ու ամն, հաստատվում են էնտեղ ու տեղի ժողովրդի մեջ մտցնում են հայկական վարքուբարք, սովորույթներ ու մշակույթ: Ու արդյունքում "Հոլիվուդում սաղ խոսում են հայերեն" (c)Թաթա![]()
Չգուշակեցի, նայեցի։
Առաջին տեղ
Իռլանդիա - Խմում են
Pure alcohol consumption: 14.2 liters per capita per year
Beer consumption: 131.1 liters per capita per year 4,1 - 4,3 % տոկոս ալկոհոլ http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%...B5%D1%81%D1%81 5 տոկոս ալկոհոլ http://www.diageo.ie/brands/harp
Երկրորդ տեղ
Ֆինանլանդիա - Խմում են
Նույն Գինեսը և վոդկա 9.9 liters
Երրորդ տեղ
Անգլիա - Խմում են
Pure alcohol consumption: 10.4 liters per capita per year
Beer consumption: 99.0 liters per capita per year գարեջուր 4,1 - 4,3 % տոկոս ալկոհոլ
Չորրորդ կամ առաջին տեղ
Ռուսաստան - Խմում են
Pure alcohol consumption: 9.29 liters per capita per year
ՎՈԴԿԱ - 40 և ավել տոկոս ալկոհոլ և Russian proverb that states, “Vodka without beer is your money wasted.”
Ո՞վ է աշխարհի ամենահարբեցող ազգը…
Ինքդ հասկացա՞ր թե ինչ ասացիր: Հայերեն, էէէէ, անգլերեն գրված է, որ միջին մարդը Ռուսաստանում մաքուր ալկոհոլ խմում է տարեկան 9.29 լիտր, իսկ օրինակ Իռլանդիայում` 14.2 լիտր: Իսկ այն, որ իռլանդացիները այդ ցուցանիշին հասել են գարեջրով, ոչ թե օղիով, էլ ավելի վատ իրենց համար:
Ի դեպ, անգլիացիները/իռլանդացիները ավելի շուտ էլ են հարբում, քան ռուսները: Գործընկերս ապրել է Անգլիայում, ասում է, որ արդեն հինգշաբթի երեկոյից "խնջույքը" սկսվում է: Իսկ եթե հանկարծ ֆուտբոլային հանդիպում եղավ...
Ի դեպ, անգլիացիներին ոչ մի տեղ չեն սիրում: Գուցե միայն Վրաստանում![]()
Չգիտեմ ով ումից ա շատ խմում ու ով ա ավելի շուտ հարբում, բայց "ռուսը այժմ և հավիտյանս հավիտենից՝ ալկաշացվում է…" տիպի արտահայտություններից ռուսաֆոբիայի հոտ ա գալիս, որը պատիվ չի բերում ժամանակակից գլոբալիզացիոն աշխարհում ապրող մարդուն:
Նշված թվերը վերաբերվում են մաքուր ալկոհոլին։ Եթե 100 լիտր 5 տոկոսանոց գարեջուր ես խմում, ապա ընդամենը 5 լիտր մաքուր ալկոհոլ ես ընդունում։
Ավելի վատ, քանի որ, ինչքան ինձ հայտնի է, ինչքան թույլ է ալկոհոլային խմիչքը, այնքան ուշ է ալկոհոլը օրգանիզմից դուրս գալիս:
Արիացի (04.02.2010)
Դեկադա (04.02.2010)
Իսկ ես չեմ էլ ասում, թե ռուսները չեն սիրում խմել: Խմում են: Ես էլ խմում, և ըստ բերված ցուցանիշների միջին ռուսից էլ շատ, միջին իռլանդացուն մի քիչ եմ զիջում: Եվ ի՞նչ:
Իմ ասածն այն էր, որ եկեք կրկնակի ստանդարտներ չկիրառենք: Ռուսներին ատողների սիրելի արգումենտներից մեկը "նրանք ալկաշ են"-ն է: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչու են այդ մարդիկ լավ վերաբերվում անգլոսաքսոններին:
Պարզապես ռուսների անունն է ելած: Ծանոթներիցս մեկը Հոնկ-Կոնգ էր գնացել (մինչև այժմ էլ այն մասամբ պահպանում է անգլիական գաղութի կարգավիճակը և այնտեղ լիքը անգլիացիներ են ապրում), և նրա ռեակցիան այսպիսին էր` "ես էլ կարծում էի, թե ռուսներն են ամենախմող ազգը":
հայ կա, որ նստի կարող թ 2 լիտր օղի խմել… բայց խոսքս ալկաշության մասին է, որպես հիվանդություն: հայերի մեջ էլ կան ալկաշներ: ու նրանք այդպիսին դառնում են հենց ռուսասանում աշխատելուց:
հերիք է ռուսների համար էտքան ապրումներ ունենասսկի ռուսները իրանց համար սենց ատամներով չեն դոշ տալի
![]()
Առաջարկում եմ թեմայի վերնագիրը փոխել և դնել «Աշխարհի ալկաշները»![]()
Արիացի (04.02.2010)
One_Way_Ticket (04.02.2010)
Գարեջրի ալկոհոլիզմ էլ կա, եթե տեղյակ չես: Պակաս հիվանդություն չէ, քան օղու ալկոհոլիզմը:
Ինչ վերաբերվում է "ով ինչքան կարող է խմել", վերևում արդեն ասել եմ: Նույն գործընկերս, որի մասին մի քանի գրառում վերև հիշատակել եմ, ասում էր. "ռուսները գոնե շատ են խմում մինչև հարբելը, ինչ-որ իմաստով հասկանալի է պահվածքը: Էս անգլիացիները մի-երկու շիշ գարեջուր են խմում ու սկսում են իրար տփել":
Ինքս Ռիգայում (անգլիացի երիտասարդների սիրած քաղաքն է) տեսա թե փաբերում ինչ էր կատարվում: Դա դեռ ձմեռ էր, բա պատկերացնում եմ ամռանը... Մի լատվիացի ասում էր, որ ուրբաթ օրը իրենց մոտ ժամանում են լոու-քոստ ավիաընկերությունները Մանչեստերից և Լիվերպուլից, և շաբաթ-կիրակի օրերին թերթերում հոդվածների ստանդարտ վերնագրերն են` "հարբած անգլիացիները ծեծել են բարմենին", "հարբած անգլիացիները եսիմ ինչ են արել"...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ