User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Եթե ես նախագահ լինեի ……

  1. #16
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    Որ նախագահ լինեի, կվերացնեի ռաբիսը, ու իմ երկրում կհնչեր ջազ, ռոք, բլյուզ, մի խոսքով կարգին երաժշտություն:
    Երկար եղունգներով քիթը քչփորող տղաներին ու 50 սմ բարձրություն ունեցող հատիկավոր «չյոլկայով» աղջիկներին տեսքի կբերեի:
    Նորմալ Լրատվամիջոցներ կստեղծեի՝ անպայման էթիկայի կանոնագրով:
    Մի քանի բարեփոխում կանեի կրթական ծրագրում: Շաբաթը մեկ անգամ կհանդիպեի քաղաքացիների հետ.լուրջ եմ ասում:
    Let`s break the rules, ignore society...

  2. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    պաշտպանության նախարարը կլնի Գոռը
    Երևանի քաղաքապետը կլնի Նորոն
    3-րդ իշխանությանը հասանք...
    так-так-так
    արդարադատության նախարարը կլնի Grieg-ը
    գլխավոր դատախազը կլնի Realist-ը

    հիմա կարևոր օբյեկտների մասին
    Վիվասելը կփակեի, Արմենթելը կտայի Վերային
    Օդանավակայանը կտայի Երկնայինին
    Ջրմուղը կտայի Փիլոյին
    Գազի մենաշնորհը կլներ Werewulf-ինը
    Կոնյակի-գինու գործարանները Երվանդին
    Ատոմակայանը Mogakan`Lapterik-ին
    Շաքարի մենաշնորհը կլներ Amaru-ինը
    Գրանդ Քենդին մնաց... էտ էլ Էդոյին

    Կթողնեի մենակ Արշակին, Սամվելին, H.a.y.k.o.-ին, Մանեին, Արամին, Ervand-ին, Մելիքին, Վազգենին, Mesrop-ին ու էլի մի քանի հոգու ու միակ մականունավորը ես կլինեի:
    էտ վախտ ես իմ մականունը կսարքեի Վանաձորցի Հայկո
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Գազի մենաշնորհը կլներ Werewulf-ինը
    Գները հինգ անգամ կթանկացնեմ, ով չմուծի կանջատեմ Մեկ էլ Հայաստանում բենզինի բոլոր լցակայանները կքանդեմ, տեղը գազի լցակայան կսարքեմ
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ վախտ ես իմ մականունը կսարքեի Վանաձորցի Հայկո
    Ուրեմն քեզ էլ մյուս մականունավորների պես ռադ կանեմ

    Միակ մականունավորը ձյաձը պտի ըլնի, այսինքն ես
    I may be paranoid but no android!

  4. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ մականունավորը ձյաձը պտի ըլնի, այսինքն ես
    նենց չանես պաշտոնից զրկեմ

    հիմա պաշտոնդ իջացնում եմ. դու դառնում ես տրանսպորտի-կապի նախարարը, Guest-ն ա քո տեղը գները հինգ անգամ բարձրացնելու, Dayana-ն էլ անցնում ա իրա հին պաշտոնին (դեսպան Անգլիայում)

    հիմա անցնենք ծրագրին.
    առողջա-բնապահպանության ոլորտ
    առողջապահության նախարարը թող ըլնի Բյուրը, իրա տեղը ՆԳ նախարար եմ նշանակում Բգոյին
    ա. Հայաստանում կարգելեմ առողջության համար առավել վնասակար սննդի ներմուծումը ու արտադրությունը.
    1. Կոկա-Կոլա, Պեպսի Կոլա, Հայ Կոլա, Սպրայթ և այլ զրդուզիբիլներ, կթողեմ մենակ Ֆանտա
    2. Գենային փոփոխությունների ենթարկված սննդի ներմուծումը
    3. Թուրքական արևածաղիկի ու ծամոնների ներմուծումը
    4. Արտասահմանյան արտադրության մսամթերքի ներմուծումը
    դրա տեղը, էդքան փողով, կխթանեմ մեր անասնապահությունը
    բ. բոլոր գյուղերում դեղատներ սարքել կտամ
    գ. երկու անգամ կկրճատեմ հիվանդանոցների թիվը, դրա տեղը նոր, զարգացած տեխնոլոգիաներ կբերեմ Հայաստան
    դ. ամեն կտրած ծառի դիմաց կսահմանեմ տուգանք՝ 2000 դրամ, բազմապատկած ծառի տարիքը
    ե. կարգելեմ որսը ընդհանրապես ու կսահմանեմ տուգանքներ ամեն սպանված կենդանու համար.
    ձուկ.
    1. իշխան՝ հատը 5000 դրամ
    սիգ՝ 2000 դրամ
    մնացածը՝ 1000 դրամ
    2. թռչուններ
    լոր՝ հատը 2000 դրամ
    արծիվ, բազե՝ 100000 դրամ
    հավա-բադանմաններ՝ 10000 դրամ
    մնացածները՝ 20000 դրամ
    կարմիր գրքում գրանցված ըլնելու դեպքում՝ 50000 դրամ ամեն մի կիլոյի համար
    3. չորքոտանիներ
    եղնիկանմաններ՝ հատը 500000 դրամ
    կրիաներ՝ 100000 դրամ
    արջ՝ 500000 դրամ
    աղվես, գայլ՝ 200000 դրամ
    նապաստակ՝ 50000 դրամ
    ոզնի, սկյուռ՝ 30000 դրամ
    վարազ՝ 250000 դրամ
    մնացածները՝ 50000 դրամ կիլոյի համար
    կարմիր գրքում գրանցված ըլնելու դեպքում՝ 100000 դրամ ամեն մի կիլոյի համար
    զ. տուգանքներից ստացված գումարով կկազմակերպեմ քաղաքների մաքրում
    է. կարգելեմ զիբիլ քցելը փողոցում
    տուգանքներ կսահմանեմ ամեն մի աղբարկղից դուրս քցած
    1. սիգարետի համար՝ 1000 դրամ
    2. սիգարետի տուփի համար՝ 10000 դրամ
    3. ուտելիքի ցելոֆանի քառակուսի մետրի համար 200000 դրամ
    4. թղթի քառակուսի մետրի համար՝ 100000 դրամ
    5. պլաստմասսայի կիլոյի համար՝ 5000000 դրամ
    6. մնացած զիբիլների կիլոյի համար՝ 1000000 դրամ
    ը. տուգանքներից ստացված գումարով կկազմակերպեմ ծառատունկներ համապատասխան քաղաքներում
    թ. բյուջեի 10 տոկոսը կտրամադրեմ Սևանի հարցերը լուծելու համար
    ժ. տուգանքներից մնացած փողերը կվերցնեմ ինձ, կկիսեմ Բյուրի հետ
    ի. կբարձրացնեմ բժիշկների աշխատավարձերը տարեկան 30 տոկոսով
    լ. թմրամոլության համար տրվող ազատազրկման ժամանակը կկրկնապատկեմ
    խ. մարմնավաճառության համար կսահմանեմ ազատազրկում 1 տարի, բազմապատկած աշխատանքային փորձը
    ծ. բյուջեից գումարներ կտրամադրեմ միջազգային չափանիշներով հոգեբուժարաններ բացելու համար
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.04.2008, 14:32:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #20
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    մի ուղղում.
    5. պլաստմասսայի կիլոյի համար՝ 5000000 դրամ
    էսի մի 0 պակաս
    մեկ էլ՝
    կ. խանութները ժամկետն անց մթերքներ ծախելու համար կտուգանվեն էտ մթերքների գնի տասնապատիկով
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #21
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    Եթե ես նախագահ լինեի, կվերացնեի մեր ժողովրդի մեջ արմատացած "հայաստանցի-ղարաբաղցի" տարանջատման բարդույթը: Վերջապես մենք պիտի հասկանանք, որ բոլորս էլ նույն ժողովրդի զավակներն ենք` մենք բոլորս էլ ղարաբաղցիներ ենք

  7. #22
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե ես նախագահ լինեի ……

    Սպորտի ոլորտ
    ավազակապետական ավանդույթի համաձայն` շախմատի ֆեդերացիայի նախագահ կնշանակեի վարչապետին (Սասունին)
    մեր ֆուտբոլում համարյա կվերացնեի լեգեոներներին ու օտարերկրացի մարզիչներին
    թող մենք մեր համար զարգանանք
    էդքան փողով ստադիոններ սարքել կտայի մեծ քաղաքներում, գոնե 10000 տեղանոց
    ներքին խաղերում տուգանքներ կսահմանեի դեղին ու կարմիր քարտերի համար (10000 ու 25000-ական դրամ)
    ստացված փողերը իմ ու Հովսեփի մեջ կկիսեի
    ֆուտբոլիստներին միջազգային խաղերում գոլեր խփելու համար մրցանակներ չէի սահմանի, որովհետև մի հատ խփում են, 10 հատ չեն խփում, բայց ամբողջ թիմին կպարգևատրեի հաղթանակի դեպքում
    նույնը մնացած մարզաձևերի դեպքում
    սփյուռքահայ մարզիկներին կբերեի Հայաստան, լիքը բաներով կապահովեի, որ երկրում մնային, Հայաստանի դրոշի տակ հանդես գային
    ֆուտբոլիստների աշխատավարձերը կորոշվեն ամսվա վերջում, ամսվա ընթացքում իրանց ցույց տված խաղի հիման վրա
    նույնն էլ մնացած մարզաձևերում
    կպայքարեի մեր ներքին ֆուտբոլում կաշառակերության ու խոսացված խաղերի դեմ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #23
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե ես նախագահ լինեի ……

    Աստղին միանշանակ կտայի ՆԳՆ-ի կառավարչի բազմոցը:
    Դատարկությանը` երևանի շամպայն գինիների գործարանի դատարկ շշերի պահեստապետի պաշտոնը:
    Վելվետին` տուտուզաբանների գիտական խորհրդի ղեկավար:
    Շինարարին` բանվորի արձանի հարևանությամբ շինարարների միություն ստեղծելու և այն ղեկավարելու իրավունք


  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (31.01.2010), Դատարկություն (31.01.2010)

  10. #24
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Վելվետին` տուտուզաբանների գիտական խորհրդի ղեկավար:
    Ռայադերին էլ կնշանակես ծիծիկապետ գերագույն, որ ինձ մենակ չզգամ: ))
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (30.01.2010)

  12. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարարին` բանվորի արձանի հարևանությամբ շինարարների միություն ստեղծելու և այն ղեկավարելու իրավունք
    Տարբեր տեսակի միություններ ու հկ-ներ մեծ մասամբ ստեղծում են անբանները, որպեսզի իրանց իրավունքների, այլոց իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ դրամաշնորհներ կորզեն ստեղից-ընտեղից, էտ փողի մեկ տոկոսով ինչ-որ միջոցառում կազմակերպեն իրենց միության բնույթին համաձայն, կանչեն լրատվամիջոցներին լուսաբանելու այդ միջոցառումը, դրանով թոզ փչեն իրենց դրամաշնորհ տվողների աչքերին, իսկ մնացածը յուրացնեն, իսկ իմ ճանաչած բոլոր շինարարները զբաղված են շինարարությամբ, ոչ միայն միություն ստեղծելու, այլև այդ միությունների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցներին հետևելու ժամանակ չունեն: Ես եթե նախագահ լինեի, լուրջ վերահսկողություն կսահմանեի հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների վրա, կբացահայտեի դրանց տակի կեղտերը ու բոլորին, ում տակը կեղտ կգտնվեր, կհանձնեի ՆԳՆ-ին հոշոտման:

  13. #26
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր տեսակի միություններ ու հկ-ներ մեծ մասամբ ստեղծում են անբանները, որպեսզի իրանց իրավունքների, այլոց իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ դրամաշնորհներ կորզեն ստեղից-ընտեղից, էտ փողի մեկ տոկոսով ինչ-որ միջոցառում կազմակերպեն իրենց միության բնույթին համաձայն, կանչեն լրատվամիջոցներին լուսաբանելու այդ միջոցառումը, դրանով թոզ փչեն իրենց դրամաշնորհ տվողների աչքերին, իսկ մնացածը յուրացնեն, իսկ իմ ճանաչած բոլոր շինարարները զբաղված են շինարարությամբ, ոչ միայն միություն ստեղծելու, այլև այդ միությունների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցներին հետևելու ժամանակ չունեն: Ես եթե նախագահ լինեի, լուրջ վերահսկողություն կսահմանեի հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների վրա, կբացահայտեի դրանց տակի կեղտերը ու բոլորին, ում տակը կեղտ կգտնվեր, կհանձնեի ՆԳՆ-ին հոշոտման:
    Աստը՞ղ
    ԿաԳեԴե-ն էլ կօգնի


  14. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եթե ես նախագահ լինեի ……

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստը՞ղ
    ԿաԳեԴե-ն էլ կօգնի
    Հենց Աստղին էլ ապավինում եմ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ քայլեր կձեռնարկեի ես, եթե Հայաստանի նախագահը լինեի
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.12.2012, 19:09
  2. Լրագրող որ լինեի, կհարցնեի...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 31.05.2009, 00:38
  3. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  4. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19
  5. Ո՞վ կդառնա Ռուսաստանի նոր նախագահ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.03.2007, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •