Արտակարգ պատահարներ
Թունավորվել է երեխա
Վայոց ձորի ոստիկանության մարզային վարչությունից տեղեկու¬թյուն է ստացվել, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում ծծմբաթթվի լուծույթ խմելու հետևանքով թունավորվել ու Եղեգնաձորի բժշկա¬կան կենտրոն է տեղափոխվել մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 4-ամյա Գարիկ Դովլաթյանը: Ավելի ուշ նրան տեղափոխել են Երևանի ՙՄուրացան՚ համալսարանական կլինիկա:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճա¬կը բնութագրվել է միջին ծանրության:
Թունավորում լոգարանում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.15-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու 67-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1993 թ. ծնված Միշա Գևորգյանը լոգարանում իրեն վատ է զգացել և, նախնական տվյալներով, շմոլ գազից թունավորումով տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց:
Նույն օրը, Ժամը 14.30-ին Մ. Գևորգյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Հրդեհներ Լոռու մարզում
Նույն օրը, Ժամը 19.14-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր թվով վեց մարտական հաշվարկ:
Այրվել է 62 անվադող:
Այրվել է խորդանոց
Հունվարի 1-ին, Ժամը 03.33-ին ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանում` Վարդաշենի 12-րդ փողոցի թիվ 1 տան բակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.44-ին, մարվել` 05.03-ին:
Այրվել է Մ. Իգիթյանին պատկանող 30 քմ մակերեսով խորդանոցը:
Հրդեհ սրճարանում
Նույն օրը, ժամը 02.39-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող սրճարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել` 04.41-ին:
Այրվել է Ա. Թադևոսյանին պատկանող, չգործող սրճարանը` 45 քմ մակերեսով:
Մեքենան բախվել է ծառին
Նույն օրը, Ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկա-րարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և ծառին է բախվել ՙՖորդ՚ մակնիշի 16 ՍՍ 179 պետհամարանիշի ավտո¬մեքե¬նան: Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ, 1976 թ. Գևորգ Ավետիսյանը տե¬ղում մահացել է, իսկ ուղևոր` 1980 թ. ծնված Բաբկեն Միքայելյանը տարբեր մարմնական վնաս¬վածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, այնուհետև` Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ձորը մարդ է գլորվել
Նույն օրը, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից մարդ է գլորվել ձորը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների օգնությամբ ձորից դուրս է բերվել Կապանի բնակիչ, 1944 թ. ծնված Պ. Մարտիրոսյանը, որը հանձնվել է շտապ օգնության աշխատակիցներին:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այրվել է խոտ
Նույն օրը, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լեռնապատ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 21.02-ին:
Ա. Արազյանի տան բակում այրվել է 18 տոննա խոտ:
***
Նույն օրը, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 21.30-ին:
Այրվել է Շ. Սարգսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 40 քմ մակերեսով և այնտեղ կուտակված 50 հակ խոտ:
Բախվել է երկու ավտոմեքենա
Հունվարի 2-ին, Ժամը 15.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի ՙԲելաջիո՚ ռեստորանին հարակից կամուրջի վրա տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` ավտոմեքենայից տուժածներին դուրս բերման համար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՙՆիգ՚ տաքսի սերվիսին պատկանող ՙԴԵՈՒ՚ մակնիշի 15 ՕՏ 784 և ՙՎԻՊ՚ տաքսի սերվիսին պատկանող ՙԳԱԶ-31՚ մակնիշի Տ 1629 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները` 1987 թ. ծնված Վարսենիկ Ղուկասյանն իր երկու ամսական երեխայի հետ և վարորդ` 1977 թ. ծնված Սարգիս Խաչատրյանը դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Երևանի ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրդեհ տանիքում
Նույն օրը, ժամը 14.51-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել` 15.45-ին:
Այրվել է Թ. Պողոսյանին պատկանող տան տանիքը` 20 քմ մակերեսով:
Այրվել է վագոն-տնակ
Նույն օրը, ժամը 18.55-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 21.35-ին:
Այրվել է Կ. Դիլիջյանին պատկանող 60 քմ մակերեսով վագոն-տնակը:
Ալկոհոլային թունավորում
Հունվարի 3-ին, ժամը 09.20-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային թունա¬վո¬րու¬մով Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդենիս գյուղի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինե Սաֆարյանը:
Բժիշկները երեխայի առողջական վի¬ճա¬կը բավարար են գնահատել:
Դիակ թերակղզում
Նույն օրը, Գեղարքունիքի մարզից տեղեկու¬թյուն է ստացվել, որ ժամը 09.10-ին Սևանա լճի ափամերձ տարածքում` սեր¬ֆին¬գի դպրոցի մոտ (Ախթամար թերակղզում) հայտնաբերվել է դիակ:
Ժամը 09:20-ին փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և ոստիկանության աշխատակիցներին հանձնվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Արթուր Վերդյանի դին:
Մեքենաները ձյան տակ
Նույն օրը, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ձնաբքի հետևանքով ճա¬նապարհին ավտոմեքենաներ են մնա¬ցել:
ՙՃանշին՚ ՓԲԸ-ի ուժե¬րով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել ՊՆ զինվորական անձնակազմ տեղափոխող ավտո¬մե¬քե¬նան:
Վայոց ձորի մարզում փրկարարների ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել ՙԳարիկ տրանս՚ ՍՊԸ-ին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենան:
Ուժեղ քամի
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Սառնաղբյուր գյուղում գրանց¬ված ուժեղ քամու հետևանքով վնասվել է 5 տան տանիք:
***
Նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանց¬ված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Մարտունու քաղաքապետարանի, մանկապարտեզի, մշակույթի պալատի, կենտրոնական հիվանդանոցի, 3 կազմակերպությունների, 4 բնակելի շենքերի, 18 առանձնատների տանիքներ` 3045 քմ ընդհանուր մակերեսով և 50 էլեկտրասյուն:
Գավառ քաղաքում վնասվել է 75 քմ մակերեսով անասնագոմի տանիք, Վաղաշեն գյուղում` 14 տան տանիք` 775 քմ ընդհանուր մակերեսով; Բացի այդ` քամին քշել-տարել է 2 տոննա խոտ:
***
Հունվարի 2-ին Սյունիքի մար¬զում գրանց¬ված ուժեղ քամու հետևանքով վնասվել է Կապանի թիվ 13 դպրոցի տանիքը` 108 քմ մակերեսով:
***
Հունվարի 2-3-ը Գեղարքունիքի մար¬զում գրանց¬ված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 125 տան, Երևանյան փողոցի թիվ 13 և 24 շենքերի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 39 շենքի տանիքները` 287 քմ ընդհանուր մակերեսով:
Հայտնաբերվել է անօգնական վիճակում
Հունվարի 3-ին, Ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին և դուռը բա¬ցելու համար ան¬հրա¬ժեշտ է փրկարարների օգ¬նու¬թյունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բաց¬¬¬ել են նշված բնա¬կա¬րա¬նի դու¬ռը, որտեղ հայտ¬նաբերվել է ոտքի կոտրվածք ստացած և ան¬օգնա¬կան վիճակում գտնվող, 1925 թ. ծնված
Բավական Անտոնյանը:
Փրկարարները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել ՙ1-03՚ ծառայության աշխատակիցներին:
Բախվել են մեքենաներ
Հունվարի 4-ին, ժամը 11.15-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մերձա¬կայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են ՙՎԱԶ-2121՚ մակնիշի 67 ԼԼ 447 պետհամարանիշի ավտոմեքենան և ՙԼԱԶ՚ մակնիշի 0018 Տ պետհամարանիշի Վեդի-Մարտունի երթուղային ավտոբուսը: Պատահարի հետևանքով ՙՎԱԶ-2121՚ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 45-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնված Նադեժդա Ավագյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, նույն հասցեի բնա¬կիչ, 1958 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:
Նույն օրը երեկոյան Ա. Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
Մեքենան շրջվել է
Նույն օրը Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում ՙՈՒԱԶ-469՚ մակնիշի 56 ՕՕ 140 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևոր, Վայքի բնակչուհի, 3-ամյա Լիլիթ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, Վայքի բնա¬կիչ` 1977 թ. ծնված Արտավազդ Ավետիսյանը և ուղևորներ` Վայքի բնակիչներ 1951 թ. ծնված Տիգրան Ավետիսյանը, 1955 թ. ծնված Վարդուշ Գրիգորյանը, 1982 թ. ծնված Լուսինե Ավագյանը և Ազատեկ գյուղի բնակիչ, 8-ամյա Վահե Պողոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց, այնուհետև` Լ. Ավագյանը տեղափոխվել է Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:
Նույն օրը երեկոյան Լ. Ավագյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Գրիգորյանը և Տ. Ավետիսյանը դուրս են գրվել հիվանդանոցից:
Ըստ բժիշկների` Վ. Պողոսյանի վիճակը գնահատվում է բավարար:
Ընկել է դիտահորը
Հունվարի 5-ին, ժամը 04.30-ին ստացված ահազանգի համաձայն` Արարատ քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող դիտահորի մեջ կին է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Արարատ քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնված Մարգուշ Մարգարյանին և տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Փլուզում
Նույն օրը Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ինքնափլուզվել է նույն գյուղի բնակիչ Սեդա Մաթևոսյանին պատկանող առանձնատունը:
Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ առանձնատունը բնակեցված չի և ունեցել է 5-րդ աստիճանի վթարայնության կարգ: Տուժածներ չկան:
Հոսանքահարում
Նույն օրը, ժամը 16.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հոսանքահարվել և զոհվել է նույն գյուղի բնակչուհի, 1955 թ. ծնված Սուսաննա Դավթյանը:
Դեպքի վայրում փրկարարները բարձր լարման հաղորդալարերի տակ (որոնք գետնից բարձր են եղել մոտ 1,5 մետր) հայտնաբերել են Ս. Դավթյանի դին և սատկած մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Հոսանքազրկումից հետո փրկարարների ուժերով դիակը տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա:
Ավտոպատահար
Նույն օրը, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունե¬ցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարների օգնու¬թյու¬նը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՙՄոսկվիչ 412՚ մակ¬նի¬շի 06 ԼՍ 921 և ՙՎԱԶ-21099՚ մակ¬նի¬շի 26 ՕԼ 449 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով ՙՎԱԶ-21099՚ մակնիշի ավտո¬մե¬քե¬նայի վարորդ` 1972 թ. ծնված Արամ Մելքոնյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրդեհ տնակում
Հունվարի 7-ին, ժամը 00.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի ՙՄանուշյան՚ թաղամասի թիվ 229/514 տնակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել` 01.34-ին:
Հ. Մկրտչյանին պատկանող վագոն-տնակում այրվել են ներքին փայտյա կոնստրուկցիաները` 30 քմ մակերեսով:
Էջանիշներ