Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
*e}|{uka* ջան, իսկ դու ո՞նց ես կարծում, եթե մարդու համար դա շատ կարևոր է, և դրանից կախված է լինելու նրա ապագա երջանկությունը, արդյո՞ք ճիշտ է այդքան լուրջ հարցը թողնել բախտի քմահաճույքին։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հասուն մարդ մինչև ամուսնանալը ինքը պիտի իր առողջական վիճակի մասին ռեալ պատկերացում ունենա, ու ինքը եթե այդքան սիրում է իր ապագա կողակցին, ապա անկեղծորեն կասի, բոլոր խնդիրները, որ նա ունի առողջության հետ կապված։

Այ ես գիտեք ինչը չեմ հասկանում։ Երկար ճանապարհ գնալուց առաջ ավտոյի խադավոն ստուգում ենք, որ հանկարծ ճամփին չմնանք։ Հյուր գնալուց զուգվում զարդարվում ենք։ Բայց կյանքի ամենակարևոր հարցերում նման սկուրպուլյոզ մոտեցումը կորցնում է իր ուժը։ Բայց խի՞....
Կարծում եմ այդ մարդը հոգեբանական պրոբլեմ ունի: Երջանկությունը ո՞նց կարելի ա կենտրոնացնել մի կետի վրա: Եթե ամուսնանում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես ուրեմն բոլոր տարբերակները պետք է ռեալ գիտակցես//նաև երեխա չունենալու տարբերակը: Ճիշտ ես մարդ պետք է պատկերացում ունենա իր առողջական վիճակի մասին ու կողակցից չպետք է ոչինչ թաքցնի: Չեմ հասկանում երեխա ունենալու տարբերակը ի՞նչ կապ ունի բախտի քմահաճույքի հետ, Աստված կտա կուենանք, չի տա....
Ամեն դեպքում ես սխալ եմ համարում ամուսնությունից, ընկերությունից առաջ գնալ բժշկի մոտ հետազոտվելու:
Իսկ Արթ դու ի՞նչ ես կարծում, եթե սիրող զույգերը հետազոտվեն ու պարզվի աղջիկը անպտուղ է, տղան պետք է թողնի՞ աղջկան ու փնտրի սերը այն աղջկա մեջ, ով կարող ա երեխա ունենալ: Էս մեկը չեղավ, մյուսին կսիրենք կբերենք հետազոտվելու: Անբնական ա, գործարքային, չգիտեմ իմ ուղեղում չի տեղավորվում, եթե սիրում են իրար, նման բան անթույլատրելի է: Միգուցե ես սխալվում եմ: