User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մայրանում են` մայր չդառնալով

    Արդեն 5 տարի է` ինչ փոխնակ (суррогат) մայրության մեթոդը կիրառվում է Հայաստանում, որպես մարդու վերարտադրողականությանը նպաստող միջոց:

    «Թեև մեզանում դեռևս դժվար է ընկալվում փոխնակ մայրությունը, այնուհանդերձ մարդիկ աստիճանաբար սկսում են հավատալ և ընդունել այս մեթոդը, և դրա ապացույցն այս ճանապարհով ծնվող երեխաների տարեցտարի աճն է»,-ասում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
    Այս տարբերակն օգնում է ընտանեկան զույգին ունենալ երեխա այն դեպքում, երբ կնոջ օրգանիզմը լուրջ հիվանդության կամ արգանդի բացակայության պատճառով ի վիճակի չէ կրելու հղիություն:

    Սուռոգատ մայրը կատարում է այսպես ասած` ինկուբատորի դեր` 9 ամիս իր արգանդում մեծացնելով փորձանոթում ստացված` կենսաբանական ծնողներից վերցրված սաղմը: Ծնվելուց հետո երեխան հանձնվում է կենսաբանական ծնողներին, իսկ փոխնակ մայրն իր աշխատանքի դիմաց ստանում է 10.000-12000 դոլլարին համարժեք դրամ` ՀՀ օրենքի սահմանում նախապես նոտարի մոտ կնքված պայմանագրին համապատասխան: Այս ճանապարհով երեխա ունենալ ցանկացողներին անհրաժեշտ է լրացուցիչ` նվազագույնը 5000 դոլար` տարբեր տեսակի հետազոտությունների համար:

    «Երեխան բացարձակապես ժառանգական որևէ կապ չի կարող ունենալ փոխնակ մոր հետ, ուստի հետագայում մայրերի միջև հավանական խնդիրները գրեթե բացառվում են, քանի որ նախ երեխան օրինական ձևով է հանձնվել իր իսկ կենսաբանական ծնողներին, և մյուս կողմից անհրաժեշտության դեպքում բժշկագենետիկական փորձաքննությունը ևս մեկ անգամ կհաստատի այդ փաստը»,- նշում է պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
    Պրոֆեսորի հավաստմամբ, փոխնակ մայր դառնալ ցանկացողները Հայաստանում շատ են, սակայն համապատասխան ստուգում անցկացնելուց հետո նրանց թիվը բավական կրճատվում է: Այսինքն, եթե ամսվա կտրվածքով դիմումները 10-ն են, ապա նրանցից բժշկական պահանջներին համապատասխանում են միայն 2-ը: Ըստ այդմ էլ՝ կենսաբանական ծնողներ դառնալու պահանջը մնում է շատ ավելի:

    «Փոխնակ մայր դառնալու համար դիմող կինը պետք է լինի հոգեկան և սոմատիկ առողջ վիճակում, տարիքային սահմանը լինի 18-35-ը, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայությունը ցանկալի է»,- ասում է պրոֆեսոր Օկոևը: Վերջինիս խոսքերով լինում են դեպքեր և այն էլ ոչ հազվադեպ, երբ փոխնակ մոր դերը ստանձնում են զույգերի հարազատները, այսինքն քույրը եղբոր համար, քույրը քրոջ կամ նույնիսկ մայրն աղջկա համար` ելնելով, իհարկե ֆինանսական վիճակից: Այս դեպքում նույնպես կնքվում է համապատասխան նոտարական պայմանագիր, բայց առանց ֆինանսական փոխհատուցման պահանջի:

    Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Սակայն մեր հարցին ի պատասխան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Հայ եկեղեցին ընդունելի չի համարում փոխնակ մայրությունը` համարելով այն որպես զուտ կոմերցիոն գործարք՝ դեմ բոլոր բարոյական նորմերին:

    «Փոխնակ մայրությունն առաջին հերթին քայքայում է մոր եւ երեխայի սրբագույն կապը: Ցավոք, այս մեթոդով ծնվող երեխաների թիվը մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, սակայն Առաքելական եկեղեցու համար միանշանակ այն ընդունելի չէ` ելնելով Աստծո սկզբունքներին դեմ գնալու հանգամանքից »,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
    Աղբյուր՝ a1plus.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (27.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 01.01.2017, 01:58
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 06.04.2010, 09:11
  3. Երբ կինն ամուսնուն ծեծում է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 09.09.2008, 10:12
  4. Երբ ամուսինը կնոջը ծեծում է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 128
    Վերջինը: 08.09.2008, 00:24
  5. Ճանաչիր կնոջը վարսերով
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 19.01.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •