Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ես սրա հետ էի
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հա պարզա, ինձ կոնկրետ դեպքում ծառայությունների մատուցումն էր հետաքրքրումԵտ հենց հոդվածումա գրած, ոչ թե բացառություններում: Դու ասում ես հենց այդ բացառությունների համար, հենց այդը ի նկատի չունես ետ հոդվածում գրած բացառություննրը? Ետ բացառությունները արդեն հոդվածի նշվածից բացառություներ են, ասենք լիցենզավորվող ծառայությունների մատուցումը
Թե չե հոդվածը ասումա թե ինչ գործարքների համար:
Որ մասնա անհասկանալի? Անհատույց ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատուցման գործարքների դեպքում ԱԱՀ բնականաբար չի վճարվում:
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 26.01.2010, 22:25:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Երևումա չես կարդացել վերևի գրածները
Էդ մասը ենթադրումա, որ գնորդը պարտավորա ԱԱՀ վճարել թե ոչ?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հաաա, ես մենակ ետ կետն էի կարդացել, ես գիտեի բացառման կետերիցա, փաստորեն վճարման ենթակա գործարքների կետերիցա: Հեսա տենանք էս ինչ մոմենտա:
7-րդ հոդվածում էլ ասումա`
Այսինքն որոշում պեքտա լինի, որ չհարկվեն:Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`
1) պետական տուրքի գումարը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից`
- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.
Հակառակ դեպքում կիրառվումա Ֆինանսների նախարարության կողմից ընդունված ԱԱՀ հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի դրույթները, որի համաձայն`
IV. ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Հարկվող շրջանառությունը իրացման շրջանառության այն մեծությունն է, որի նկատմամբ կիրառվում է ավելացված արժեքի հարկի դրույքաչափը:
....
7. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման, անհատույց կամ մասնակի հատուցումով իրացման դեպքում հարկվող շրջանառությունը որոշվում է ելնելով դրանց փոխանակման կամ իրացման պահին տվյալ հարկ վճարողի մոտ գործող գների և սակագների մակարդակից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
Ձեռնարկության ներսում սեփական արտադրության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ոչ արտադրական նպատակներով օգտագործման դեպքում, հարկվող շրջանառության որոշման համար հիմք է ընդունվում այդ կամ համանման ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գործող գներով (սակագներով) հաշվարկված
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ավելացված արժեքի հարկը ինչպես նշվեց վճարում ա գնորդը, և այն սահմանվում ա պետության կողմից, և ոչ թե արտադրողն է կամայականորեն դնում այն ապրանքի վրա, որոշ երկրներում այն ավելի համապատասխան անուն ունի՝ վաճառքի հարկ: Կարճ ներկայացնեմ տնտեսագիտական իմաստը,
1. Ֆիսկալ միջոցների՝ պետբյուջեի ավելացում, եթե չեմ սխալվում այն կազմում է ՀՀ պետբյուջեի ութանասուն տոկոսը, վստահ չեմ
2. բիզնեսի՝ ձեռնարկությունների, շրջանառու միջոցների ավելացու, որի շնորհիվ ձեռնարկությունները դառնում են ավելի մոբիլ և բնականաբար նպաստում են տնտեսական աշխուժացմանը,
3. պետականան մակրոտնտեսական քաղաքականությունը կարգավորելու հաջող գործիք, բարձրացնել այն երբ անհրաժեշտ ա զսպել տնտեսական աճը, նվազեցնել երբ պետք է խթանել,,,
ընդհանուր առմամբ էս հարկատեսակի մասին կարելի ա շատ բան ասել, բայց կարծում եմ կարևորները սրանք էին, և իմ կարծիքով այն բավականին հաճող գաղափար է, իսկ այն որ դա մեր երկրում վատ է գործում, դա արդեն երկրի պրոբլեմն ա, հարկատեսակի վերացմամբ խնդիրը չի լուծվի..
Նման բան չկա: ԱԱՀ վճարող են համարվում ինքնուրույն տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք: Գնարոդը անուղղակի վճարող է, այդ իսկ պատճառով էլ ԱԱՀ-ն համարվում է անուղղակի հարկ: Սակայն հարկ վճարողը բոլոր դեպքերում տնտեսվարող սուբյեկտն է` ձեր ասած արտադրողը:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Խնդրեմ![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
davidus (27.01.2010), REAL_ist (27.01.2010), Sagittarius (27.01.2010)
Զուտ իրավական և տնտեսագիտական տեսակետների տարբերությունաԻրավականով բոլոր դեպքերում ԱԱՀ վճարողը տնտեսվարողնա: Ինքը իր փաստացի ստացված եկամտից տարեկան վճարումա այդ հարկը:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
1. ոչ թե ԱԱՀ-ն է կազմում պետբյուջեի 80%-ը, այլ հարկային եկամուտներն ու պետական տուրքեր են կազմում ՀՀ պետբյուջեի եկամուտների 80%-ը:
Մասնավորապես`
Պետական բյուջեի եկամուտներ` 924,739,578.2 հազ. դրամ (տարեկան ճշտված պլան, 2009թ)
[I]Այդ թվում[/I]
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 729,648,696.5 հազ.դրամ (տարեկան ճշտված պլան, 2009թ),
դժվար չի նկատել, որ այս հոդվածում ներառված են նաև պետական տուրքերը, որոնք ևս բավականին մեծ մասնաբաժին ունեն (հիմա տարեկան ամփոփ տվյալներ չեմ գտնում, միայն եռամսյակային են, դրա համար չեմ տեղադրում), հետևաբար պտբյուջեի եկամուտների մեջ ԱԱՀ-ի մասնաբաժինը այդքան էլ խոշոր չի, որքան դու ես ներկայացրել,
2. նման բան առաջին անգամ եմ լսում..... հարկը, ըստ իր էության, զսպող, կաշկանդող հանգամանք է, նա չի կարող տնտեսական աշխուժացմանը կամ բիզնեսի ընդլայնմանը նպաստել.... եթե դժվար չի, մի քիչ մանրամասնի, թե ինչպես ես հանգել նման եզրակացության,
3. +1
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ