User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ով ավելի մեծ դերակատարում պետք է ունենա ՀՀ գյուղատնտեսութան զարգացման գործում

Քվեարկողներ
5. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • պետությունը

    1 20.00%
  • մասնավոր հատվածը (օտարերկրյա և մասնավոր կապիտալով)

    0 0%
  • քաղաքացիները (քաղաքային և գյուղացիական բնակչությունը)

    0 0%
  • պետությունը և մասնավոր հատվածը

    0 0%
  • պետությունը -մասնավոր հատվածը -քաղաքացիները

    4 80.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ինչպես զարգացնել ՀՀ գյուղատնտեսությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես զարգացնել ՀՀ գյուղատնտեսությունը

    Տնտեսության յուրաքանչյուր ճյուղ ունի իր ուրույն տեղը տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Տնտեսության ճյուղերը բազմաթիվ են` արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն: Այստեղ կցանկանայի ներկայացնել գյուղատնտեսությունը: Իհարկե տարածքային առումով ՀՀ-ն բարենպաստ չէ այնքան էլ գյուղատնտեսության տեսանկյունից: Այսինքն տարածքը ինքն իրենով ստեղծում է արգելքներ, այնուամենայնիվ կան վայրեր, որոնք բավականին նպաստավոր են: Գյուղատնտեսությունը համարում եմ տնտեսության երկրորդ ճյուղը ըստ կարևորության: Այս ճյուղով լուծվում է նախ երկրի այսպես կոչված պարենային անվտանգության, բնակչության զբաղվածության խնդիրը, հատկապես գյուղերի և փոքր քաղաքների բնակիչների համար:

    Սակայն Հայաստանում այս ճյուղը գտնվում է վերջին տեղերում: Ինչպես գիտենք այս ոլորտում խնդիրները շատ-շատ են: Հաշվի առնելով, որ սա բավականին ռիսկային ոլորտ է, քան ասենք պատրաստի շենքերը վարձով տալը կամ վաճառելը, համեմատաբար ռիսկային: Այստեղ խնդիրներ կա ինչպես հնացած տեխնիկայի և տեխնոլոգիաների հետ կապված, այնպես էլ տարածքների ճիշտ կառավարման մասով: Բացի այդ համապատասխան ռիսկային ոլորտում ֆինանսական միջոցների սակավության մասով լուրջ խնդիրներ կան: Պակասում է կառավարության աջակցությունը:

    Ես կցանկանայի լսել ձեր և հատկապես տնտեսագետների կարծիքը, այն հարցի շուրջ թե ինչպիսի ռեֆորմներ են պետք հայ գյուղը ր ընդհանրապես գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու նպատակով, այսպես կոչված մինի ռազմավարական ծրագիր կազմված մեր առաջարկություններով և հիմնավորումներով: Ռազմավարական ծրագիր քանի որ առանց հզոր գյուղատնտեսության անհնար է պատկերացնել ամուր տնտեսություն և հատկապես տնտեսական անվտանգություն: Սակայն սա միայն տնտեսական անվտանգության խնդիր չէ, սա նաև մեր սահմանային շրջանների խնդիրն է, իսկ մենք գիտենք թե սահմանային գյուղերում ինչ անտեր վիճակ է:

    Օրինակ ամենապարզ խնդիրներից մեկը ենթակառույցների կամ այսպես կոչված ճանապարհների խնդիրն է, եկեք համաձայնենք, որ ընդհանուր առմամբ դրանք չեն նպաստում այս ոլորտի կայունությանը,այնպիսի ծանր վիճակ է ճանապարհների խնդիրը, որ սա անշուշտ պետության խնդիրն է, սակայն ինչպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի այն լինի շահավետ:
    Խնդրեմ առաջարկեք ձեր կողմից այս ոլորտին վերաբերող խնդիրներ և քննարկենք:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (09.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ТИЦ-ը
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2013, 16:41
  2. Ո՞ր սպորտաձևը պետք է զարգացնել ՀՀ-ում:
    Հեղինակ՝ Katka, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.04.2011, 22:21
  3. Ինչպես շանս հետ թռա...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 16:02
  4. C++-ից ինչպես անցնել C#-ին
    Հեղինակ՝ min-mak, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.08.2009, 07:08
  5. Ինչպես օգտվել ICQ-ից ?
    Հեղինակ՝ Գեվորգ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2008, 13:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •