Այլընտանք չկա, ինչը երկար ժամանակ ամեն տեղ նաև այս կայքում http://www.akumb.am/showthread.php/2...B8%D6%82%D5%B6 փորձել եմ բացատրել։
Ինչքան շուտ հայությունը հասկանա, որ միանձնյա ղեկավարում ոչ մի տեղ նաև Հայաստանում անհնար է ու ինչքան արագ անցնի պառլամենտական կառավարման համակարգի, այնքան արագ իրավիճակը կշտկվի։
ԼՏՊականներն իրենց 20 տոկոսով, հաբռգիստներն իրենց 20 տոկոսով, ծայրահեղական դաշնակներն էլ իրանց 20 տոկոսով պիտի բավարարվեն, կանաչներն ու մնացած միջին ակտիվության անձիք էլ իրար հետ յոլա գնան գործելու ճանապարհներ գտնեն ու ինչպես մերձբալթիայում ու ամբողջ եվրոպայում է, հանգիստ ու ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ կյանք ունենանք առանց ինքնասիրահարված պինգվինների, որոնք տո այս տո այն պահի ձգտում են 50 տոկոս պլյուս մեկ մարդ իշխանություն ունենալ ու միանձնյա ամեն ինչ տնօրինել...
Բայց դրա համար առաջին հերդին ստրկական ՄԵՆԹալիտետը պիտի փոխվի հայության մեջ, որ ամեն իշխանություն ունեցողի չլալահաչեն միայն նրա համար, որ նա իշխանություն ունի։
Կրաճ ասած կրթվածության մակարդակը հայության դեռ չի բավարարում պառլամենտական պետություն ունենալու համար, շատ ավելի հեշտ է մի դմբուզի դնել գլխավոր ոչխարի կարգավիճակում ու բոլոր պատասխանատվությունը սեփական անձից վայր դնել։ Բայց որ այդ գլխավոր ոչխարը հաբռգում է էլ հանել չի ստացվում,քանի որ ամբողջ կյանքդ նվիրած ես լինում նրան ու նրա «հանճարը» գովերգելուն, նույնիսկ եթե նա տխմարություններ է դուրս տալիս ու անում - ընգել ենք պիտի քաշենք....
Էջանիշներ