5-6 օրա քաղաքում չէի, դրա համար նոր եմ գրում

Fifa 09 խաղացել եմ բայց նշածդ սաղ բաներն էլ նորմալ եղել են: Ես առաջինը հենց PES եմ սկսել խաղալ, դրա համար էլ Fifa խաղալուց առաջ նաստրոյկեքը դզում եմ PES-ի նման ու սաղ նորմալ լինումա: Հիմա էլ PES 2010 եմ խաղում, բայց ոնց որ նշել էի ներվայնանում եմ մեկ պատկատներից մեկ էլ նրանից որ ֆուտբոլիստների "վարկանիշը" ահավոր սխալա: Ասենք Մեսսին 84-ա, բայց առնվազն 90-ից պակաս չպիտի լիներ, քանի որ կան ֆուտբոլիստներ որ իրանից բարձր են, բայց իսկականում լրիվ հակառակնա: Կամ Տոլդոն որ քանի տարիա պահեստայինների նստարանին քնածա 88-ա, իսկ Կասիլյասը 84-ա: Կան տեղեր, որ պատկատից հետո մտածում ես եսա կարմիր կտա, բայց անգամ դեղին էլ չի տալիս: Մեկ էլ ընդհանուր պաշտպանությունը դուրս չի գալիս. ուզում ես գնդակը հեռացնես տուգանայինից, բայց պասա տալիս տուգանայինին մոտ խաղացողի:
Էջանիշներ