User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է լինելու Ուկրաինայի հաջորդ նախագահը

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Յանուկովիչը

    17 77.27%
  • Տիմոշենկոն

    4 18.18%
  • Ոչ մեկը, ոչ մյուսը

    1 4.55%
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ Ուկրաինայում

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախագահական ընտրություններ Ուկրաինայում

    Ուկրայինան համարվում էր ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ-ի ամենաազդեցիկ երկրներից մեկը : Սակայն այժմ այն ապրում է ծանր ժամանակներ: Այս երկրի վարկանիշը օր օրի ընկնում է, տնտեսական դրությունը ծայրահեղ վիճակում է, երկիրը խարխլվում է ներքինից: Այս իրավիճակը սկսվեց այն ժամանակ, երբ իշխանության եկան Յուշենկոն և Տիմոշենկոն, որոնք իբր թե երկիրը փորձեցին ազատել ռուսներից, ընկնելով ամերիկացիների թևի տակ, սակայն ուկրայինայի նման հզոր երկիրը դարձրին ավելի աղքատ, ավելի մեկուսացված: Յուշենկոն լրիվ սխալ քաղաքականություն վարեց երկրում: Նա վարվեց նույն ձևով ինչպես Բոլշևիկները հեղափոխության ժամանակ, ուղղություն վերցրեց ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացման, սակայն հաշվի չառնելով այն փաստը, որ իրենց և ռուսների մեջ այնքան իրար կապող անտեսանելի թելեր կան, որ դրանք ոչնչացնելը արհեստական կլիներ: Յուշենկոյին համարում եմ Ուկրայնական ֆաշիզմի վերածնունդի հայրը, նա չափազանց ծայրահեղական, չափազանց ագրեսիվ է տրամադրված շրջապատի նկատմամբ: Սակայն ինչպես Սահակաշվիլին, նա ևս հակադրվելով Ռուսաստանի հետ մոռացավ, որ ռուսների հետ ունի ամենամեծ սահմանը, Ղրիմում ապրում են մեծ թվով ռուսներ և ծայրահեղ վատացման դեպքում անխուսափելի է Ուկրայինայի բաժանումը: Սակայն այս ծանր իրավիճակում հասարակ ուկրայնացիների փողերի հաշվին կազմակերպում են ընտրություններ: Ահա հետաքրքիր է արդյոք Յուշենկո-Տիմոշենկո կլանը թույլ կտա Յանուկովիչի իշխանության վերադարձը: Այ եկեք խոսանք Ուկրայինայի ներքին քաղաքական իրավիճակից, ուկրայինայի դերի ու նշանակության մասին այժմյա գեոքաղաքական իրավիճակում:

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Յուշենկո-Տիմոշենկո կլան, որպես այդպիսին, վաղուց արդեն չկա: Ինչքան գիտեմ, Պուտինը հենց Տիմոշենկոյին է աջակցում, այլ ոչ թե Յանուկովիչին: Ով էլ ընտրվի, ավելի լավ է լինելու, քան Յուշենկոյի ժամանակ: Հուսանք, որ սա ընդամենը սկիզբը կլինի Ամերիկայի ազդեցության թուլացման արևելյան Եվրոպայում

  3. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսանք, որ սա ընդամենը սկիզբը կլինի Ամերիկայի ազդեցության թուլացման արևելյան Եվրոպայում
    Ամբողջ Արևելյան Եվրոպայում չէ, բայց հետխորհրդային տարածքում միգուցե: Չնայած Վրաստանում Ամերիկայի ազդեցությունը դժվար թե էլ թուլանա, մանավանդ վրացիների համազգային հակառուսական տրամադրությունների կոնտեքստում:

    Իսկ Ուկրաինայի ընտրությունների հետ կապված՝ ով էլ ընտրվի նախորդից լավ ա լինելու, չնայած անձամբ կուզեմ, որ Յանուկովիչը անցնի:

  4. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Տիմոշենկոն անկայուն գործընկերա, մի օր աջա մի օր ձախա, մի օր էլ երկուսն իրար հետ..
    Յուշչենկոյի մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև էդքան տավար ղեկավար Ուկրաինան չգիտել էմ թե երբա ունեցել: Բայց մի բան հալալա, նորմալ ընտրություններ կազմակերպեց, թե չէ հիմա 65% ձայն էր հավաքել:

    Կարճ ասած Յանուկովիչնա մեջներից կարգին իսան:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Չգիտեմ, թե էս պահին ԿԳԲ-ն ում ա աջակցում, բայց Ուկրաինայի ժողովրդին ի սրտե մաղթում եմ, որ նա չդառնա նախագահ:

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Յուշչենկոն մի բանով աչքս մտավ, կազմակերպեց նորմալ ընտրություններ իրա 5 տոկոսը հավաքեց ու քաշվեց մի կողմ, դա շատ դրական ու լավ տենդենցա: Հիմա այնպսիսի իրավիճակա, որ և Տիմոշենկոն, և Յանուկովիչը վատ ընտրություն են: Տիմոշենկոն կարիերիստ ա ու ավելի շատ խաղումա, իսկ Յանուկովիչը ինքն էլ չի կողմնորոշվել ինչա ուզում: Մասնավորապես մի քանի օր առաջ հայտարարելա, որ ինքը ջանք չի խնայելու, որպեսզի Ուկրաինան միանա Բալթիկ և Սև ծովով անց կացվող գազամուղի շինարարությանը, այն դեպքում, երբ դա իր տարածքը չի, հետո Ռուսաստանը այդ գազամուղները կառուցումա Ուկրայինայի տարածք շրջանցելով գազը Եվրոպա հասցնելու համար: Մի այլ հայտարարությամբ նշելա, որ հասնելու է գազի գների ու տրանզիտի գների փոփոխման: Այսինքն համ նալին ա խբում ա մեխին:
    Կարծում եմ ուղղակի ուկրաինացիները ուրիշ նտրություն չունեին, դա է վկայում նաև անցած ընտրությունների նկատմամբ պասիվացումը, ուղղակի ափսոս է մի եկիր ունենալով շատ բարենպաստ աշխարհագրական դիրք ու իր պոտենցիալները չօգտագործի ու ընկնի այս կամ այն երկրի ազդեցության տակ, մանավանդ Ռուսական:

  7. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Չեմ կարծում, որ Յուշենկոյին է "հալալ", որ նորմալ ընտրություններ եղան: Կարողանար այնպես անել, որ 65% հավաքեր, կտեսնեինք, կաներ թե չէր անի:

  8. #8
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ Յուշենկոյին է "հալալ", որ նորմալ ընտրություններ եղան: Կարողանար այնպես անել, որ 65% հավաքեր, կտեսնեինք, կաներ թե չէր անի:
    Եղբայր նույնը Հայաստանում լիներ 5 չէ -55 տոկոս ռեյտինգ ունենար առաջին, վատագույն դեպքում 2-րդ փուլով անց կկացնեին: Համենայն դեպս այն, որ առաջին տեղով գնում է իր հիմնական ընդդիմախոսը Յանուկովիչը, արդեն շատ բան ա ասում

  9. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ուղղակի ուկրաինացիները ուրիշ նտրություն չունեին, դա է վկայում նաև անցած ընտրությունների նկատմամբ պասիվացումը, ուղղակի ափսոս է մի եկիր ունենալով շատ բարենպաստ աշխարհագրական դիրք ու իր պոտենցիալները չօգտագործի ու ընկնի այս կամ այն երկրի ազդեցության տակ, մանավանդ Ռուսական:
    Պատճառն այն է, որ Ուկրաինան ինչ-որ իմաստով արհեստական երկիր է: Ուկրաինացիները չունեն հստակ ազգային իդենտիֆիկացիա: Ես եղել եմ Ուկրաինայի տարբեր մասերում և կարող եմ հաստատակամ ասել, որ Խարկովի ուկրաինացին ավելի շատ ռուսի է նման (թե արտաքնապես, թե պահվածքով), քան Լվովի ուկրաինացուն:

  10. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր նույնը Հայաստանում լիներ 5 չէ -55 տոկոս ռեյտինգ ունենար առաջին, վատագույն դեպքում 2-րդ փուլով անց կկացնեին: Համենայն դեպս այն, որ առաջին տեղով գնում է իր հիմնական ընդդիմախոսը Յանուկովիչը, արդեն շատ բան ա ասում
    Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես պնդում: Այն, որ Յուշենկոն չուզե՞ց կեղծել ընտրության արդյունքները: Ես պնդում եմ, որ չէր կարող:

  11. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառն այն է, որ Ուկրաինան ինչ-որ իմաստով արհեստական երկիր է: Ուկրաինացիները չունեն հստակ ազգային իդենտիֆիկացիա: Ես եղել եմ Ուկրաինայի տարբեր մասերում և կարող եմ հաստատակամ ասել, որ Խարկովի ուկրաինացին ավելի շատ ռուսի է նման (թե արտաքնապես, թե պահվածքով), քան Լվովի ուկրաինացուն:
    Տենց մի աղջկա ասեցի ուկրաինացի նեղացավ... ասումա ես ռուս եմ ամեն ինչով ինչ ուկրաինացի ինչ բան...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #12
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես պնդում: Այն, որ Յուշենկոն չուզե՞ց կեղծել ընտրության արդյունքները: Ես պնդում եմ, որ չէր կարող:
    Այդ դեպքում անիմաստ էր դառնում իր թեկնածու առաջադրվելը: Շատ կարևոր ֆակտռ է նաև այն, որ ինքը իրա մարդուն չբերեց իշխանության, հիմա ով էլ ընտրվի իր քաղաքականությանը հակասող քաղաքականություն է տանելու:
    Նմանությունը միշտ էլ կարող է լինի, ի վերջո երկուսն էլ նույն ծագումը ունեն, բայց կա փաստ երկու անկախ սուվերեն պետություններ են ու միջազգային իրավունքի կարևոր տարրեից է մի պետության կողմից մյուս պետության ներքին հարցերին չխառնվելը: Իսկ Ուկրաինան Եվրոպայի մաշտաբով և լավ աշխարհագրական դիրք ունի, և բնակչություն բոլոր պոտենցիալները կա եվրոպական զարգացած պետություն ստեղծել, ինչը չի կարող դալ ասեքն իր արևելյան հարևանը: Ուկրաինայի փրկությունը բալանսավորված քաղաքականությունն է, բայց համամարդկային բոլոր զարգացած արժեքները երկրում ներդնելով:

  13. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Յուշչենկոյի դեմքին վերջին մի տարում որ նայում էի տպավորություն էր, թե էս մարդը մտածում ա. "Երբ կլինի էս մղձավանջը պրծնի, մի թազա պրեզիդենտ գա, ես թողնեմ գնամ": Թե խի հրաժարական չէր տալիս, չեմ հասկանում

  14. #14
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Ժող իսկ լսել եք Պոլշայի արևելյան քաղաքականության մասին? ես կարծում եմ հակռուսական երկրների ձևավորումը եվրոպայի արևելքում այդ քաղաքականության մի մասն է: Այստեղ ահա Յուշենկոյի խաղաքարտը խաղացրին: Սակայն ես մի այլ բանի մասին էլ եմ մտածում, ինչ կլինի եթե Յանուկովիչը հակառակ ՌԴ ջանքերի ևս սկսի եվրոպամեդ քաղաքականություն վարել, չնայած շատ չսրելով հարաբերությունները ՌԴ հետ:

  15. #15
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նախագահական ընտրություններ Ուկրայինայում

    Ի դեպ, Յուշչենկոն հայտարարելա, որ քաղաքականությունից չի հեռանալու ու ինչ-որ նոր ազգայնական քաղաքական բլոկ ա ստեղծում

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ 2013
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2748
    Վերջինը: 23.04.2013, 01:51
  2. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •