Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, աչքիս դու մի հատ քար ես ուզում, որի վրա գրված կլինի "Աստղադիտարան": Կամ "Էս ծակից աստղերին ա նայել մեր գեղացի Գևոն", կամ "էս ծակը հատուկ բացվել ա, կարապի համաստեղության ալֆա2568օմեգա աստղի պատվին":
Նամյոկ մի արա, կգնան կգրեն, կբերեն աչքս կմտցնեն: Կասեմ «բայց ախպեր, էս գրությունը 5 օրվա գրություն ա», կասեն «չէ, 7500 տարվա», կասեմ «ախպեր, բայց էն ժամանակ էս տառերը դեռ չկային» ու հանկարծ կհայտնաբերվի, որ մեր մոզգ ապուպապերը հերիք չի աստղադիտարան են ունեցել, ժամանակի մեքենա էլ են ունեցել: