User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ժառի ցուցահանդեսի ժամանակ՝ ոչ թե իմ, այլ Ժան Միշել Ժառի , էնքա՜ն լավ ծանոթություններ ունեցա։ Արդեն ասել եմ ու նորից եմ կրկնում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ձեր բոլորի շնորհիվ այդ երեկոն ինձ համար դարձավ անմոռանալի, ու վստահ եմ, որ վստահ եք, որ սա չափազանցություն չէ։ Ցավոք այդ օրերին այնքան զբաղված էի, որ չկարողացա բոլորի հետ ծանոթանալ մոտիկից։ Բայց եղան մարդիկ որոնց հետ ավելի երկար շփվեցի և նույնիսկ հանդիպեցի մեկից ավելի անգամ ու հիմա ուզում եմ իրենց մասին գրել։

    Ուրեմն սկսեմ նրանցից, որոնց մասին ստացածս վիրտուալի և ռալի տպավորությունները խիստ հակասական են եղել՝ ի օգուտ ռեալի տպավորությունների (շատ մի խորացեք, ես էլ չջոգեցի ինչ եմ գրել։ Վոպշըմ ուղղակի ուզում էի ասել, որ վիրտուալի տպավորությունը բացասական է եղել, իսկ ռեալինը՝ խիստ ու ահավոր դրական)։

    Velvet Bride։ Վիրտուալում ստացածս տպավորությունը՝ ագրեսիվ, ինքնավստահ, չզիջող ու կներես Ան ջան՝ անտակտի մեկը։ Մի անգամ նույնիսկ այնքան էի բարկացել, որ ուղղակի դուրս եկա ակումբից, որ ավելորդ բաներ չգրեմ։ Իմ ու Անիի ջրերը մի առվով չէին հոսում
    Մեկ էլ, ցուցահանդեսի երրորդ օրը, Անահիտի, Վազգենի ու Ռուֆուսի հետ խոսում ենք, մեկ էլ նկատում եմ, որ հեռվում մի աղջիկ է կանգնած. մի քինչ անինքնավստահ, ամաչկոտ ու լարված։ Ու զգում եմ, որ ինքը սպասում է, թե երբ եմ պրծնելու զրույցը։ Միանգամից կռահեցի, որ Velvet Bride-ն է։ (Դե էդքան էլ ջոգող չեմ, պռոստո ինքը գրել էր, որ այդ օրը գալու է )։ Դեռ իր չխոսացած արդեն հասկացա, որ վիրտուալ պատկերացումներս շատ սխալ են եղել։ Ես շատ տպավորվեցի Անիի՝ դիմացինի նկատմամբ ունեցած խորը հարգանքից։ Երբ ես իրեն բացատրում էի ցուցադրվող նկարները, նկատում էի, թե ինչքան անվստահ էր Անին։ Գիտեք, նկատի չունեմ՝ բան չիմանալու պատճառով անվստահ լինելը, այլ դիմացինին հարգելով ու դիմացինին ավելի բարձր համարելու պատառով առաջացած լարվածությունից առաջացած անվստահություն (էս խի եմ էսքան խուճուճ գրում ։ Հաստատ հետս մի բան էն չի....) Այ Անիի հետ հանդիպման ժամանակ նոր հասկացա, որ արդեն մեծացել եմ, էլ առջվա քսան տարեկանը չեմ.... Անի ջան, ուրախ եմ լավ ու հաճելի ծանոթության համար։

    VisTolog։ Շատ առիթ չէր եղել կարդալու VisTolog-ի գրառումները, բայց միշտ կարծում էի, որ քառասունն անց, կնգա էրեխու տեր մարդ է։ Հետո հանդիպեցի ռեալ՝ երիտասարդ Վիստոլոգին։ Վիստ ջան, շատ լավ զրուցակից ես ու հետաքրքիր մարդ։ Հեշտությամբ կարողանում ես կոնտակտի մեջ մտնել մարդկանց հետ՝ անկախ նրանց տարիքից։ Դու լավ օրինակ ես մեր երիտասարդների համար։

    Արիացի և Լուսաբեր։ Արիացու մասին լրիվ այլ պատկերացումներ ունեի. ամենասկզբում մի քանի գրառումներ սխալ հասկանալով ու նիկի վրա խորանալով, կարծում էի, որ ֆաշիստական շարժման տղաներից է Մտածում էի, ինչ անեմ, որ էս մարդը հասկանա, որ տենց բաները սխալ են, ոչ թե ազգը ավելի լավն են դարձնում ու ամրացնում են, այլ հակառակը.... Հետո հանդիպեցի իրական Արիացուն ու իր չքնաղ Լուսաբերին ։ Ես իրենց այդպիսի չէի պատկերացնում։ Լուսաբերին էլ իր գրառումներից պատկերացնում էի լրիվ ուրիշ ձև՝ էն թիթիզ (լավ իմաստով)՝ բանտիկներով, զարդիկներով... աղջիկ։ Արիացի ու Լուսաբեր շատ գեղեցիկ զույգ եք ու լավ մարդիկ։ Դե որ ճիշտը ասեմ, Արիացու մասին վիրտուալի նշածս տպավորությունը միայն սկզբում էր այդպիսին, հետո արդեն հասկացել էի, որ սխալվել եմ ու դեռ իրար չտեսած, արդեն համակրանք ունեի իր նկատմամբ։ Լուսաբերն էլ շատ խորը մարդ է։ Ես ինքս չեմ հավատում տենց բաների ու լուրջ չեմ ընդունում, բայց երբեմն՝ հազվագյուտ, մարդու հայացքը ինձ էնքա՜ն բան է ասում, որ վստահ եմ որ չեմ սխալվում։ Այ քո պարագայում էլ է այդպես, Լուսաբեր ջան։

    Tig և rainbow։ Անկեղծ ասած Հասիկին՝ rainbow-ին, ծանոթ չէի։ Իսկ Տիգի մասին հենց սկզբից էլ ունեցել եմ շաաաատ դրական տպավորություն և այդ դրականը հազարապատկվեց իրական ծանոթությունից հետո՝ հանգիստ, խելացի, համեստ մարդ ես Տիգ ջան։ Դու շատ համապատասխան ես ընկերոջ իմ ունեցած իդեալին ։ Իսկ Հասմիկը շատ մարդամոտ, ուրախ և դրական տպավորություն թողեց ինձ վրա։ Անչափ ուրախ եմ, որ պատիվ ունեցա ձեզ հետ ծանոթանալ։ Կարծում եմ առիթներ կստեղծենք ավելի մտերմանալու։

    Դե, քանի որ կինս թեյի սեղանը արդեն գցել է ու ինձ է սպասում՝ ես թռա, բայց դեռ շարուակելու ու ասելու ունեմ ընգեր Էդ էլ վաղը

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), Ambrosine (11.01.2010), AniwaR (12.02.2010), helium (12.01.2010), Legolas (11.01.2010), Tig (12.01.2010), Ungrateful (11.01.2010), VisTolog (11.01.2010), Yeghoyan (18.01.2010), Yevuk (19.01.2010), Աբելյան (11.01.2010), Արիացի (25.01.2010), Արևհատիկ (11.01.2010), Դատարկություն (11.01.2010), Դեկադա (11.01.2010), Ժունդիայի (10.03.2010), Լուսաբեր (25.01.2010), Մանոն (11.01.2010), Շինարար (11.01.2010), Ռուֆուս (11.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •