Նախագահի աթոռին նստելը դեռ բավական չի նախագահ կոչվելու համար, ինչպես որ բավարար չի գեներալի ուսադիր դնելով գեներալ դառնալ, կամ զինվորական համազգեստ հագնելով զինվոր դառնալ:
Իմ համար մեր բոլոր նախագահները էնքան են նախագահ եղել, ինչքան որ կռվի տարիներին անկապ թրաշ պահած ու ֆորմա հագած, ժողովրդին թալանող, ասֆալտի ֆիդայիները:
Կարող ա չհիշես խոսքը ինչի մասին էր: Պարզաբանեմ: Կռվի տարիներին մեկումեջ ֆրոնտին վառելիք, մեքենա կամ դեղօրայք էր պետք լինում: Ազատամարտիկները գալիս էին, ու մեղմ ասած առանց հարցնելու վերցնում տանում էն, ինչ իրանց պետք էր: Վերցնում էին ումից պատահի ու ինչքան պատահի: Նպատակը արդարացնում էր միջոցները:
Բայց էդ թվերին որոշ մարդիկ, ովքեր ֆրոնտը հեռուստացույցով էլ չէին տեսել, թրաշ էին պահում ու ֆորմա հագած գալիս, սեփական պահանջների համար մարդկանցից ունեցվածքը վերցնում էին: Դրանք հենց ասֆալտի ֆիդայիներն էին:
Հիմա Լևոնն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ ասֆալտի նախագահ են: Գործ անողն անում ա, իրանք մենակ թալանն են անում:
Էջանիշներ