Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
հետք.ամԿորած ընտրացուցակը գտնվել է չհրկիզվող պահարանում
«Հանձնաժողովի անդամը գողացել էր ընտրացուցակը, այն հետո հայտնվեց չհրկիզվող պահարանում, սկզբում այնտեղ չէր, հետո նորից բացեցինք` այնտեղ էր հայտնվել: Ես տեսա, թե ինչպես հանձնաժողովի անդամը ծոցագրպանից հանեց ցուցակները եւ նախագահի օգնությամբ գցեց պահարանի մեջ»,- «Հետքին» ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը:
10/19 ընտրատեղամասում 5 արձանագրություններ են կազմվել, որոնցից մեկը վերաբերում էր ուրիշի փոխարեն քվեարկելուն: «Եկավ մի տիկին Հարությունյան Ասյա անունով` Վարդանանց 5ա շենքի 200 բնակարանի բնակչուհի, եւ տեսավ, որ իր ընտանիքի անդամների փոխարեն ստորագրված է»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:
Նրա խոսքով` 10/19 ընտրատեղամասում սպասվում են լցոնումներ, քանի որ արդեն 600 ընտրող են արձանագրել: «Ես չգիտեմ, թե քանիսն են մասնակցել, բայց արդեն 600 քվեաթերթիկ դրվել է սեղանին, նրանք պետք է լցեն, մենք սպասում ենք, թե փակվելուց հետո ինչ է տեղի ունենալու: Նախկինում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Փենինգտոնը նույնպես այստեղ է»:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե հիմա, էս անգամ էնքան թքած ունեն դիտորդների վրա, որ ոչ մի բան էլ չի արել:
Չէ, ես շատ քիչ եմ եղել «էնտեղ», ցավոք այսօր՝ անձնական պատճառներով, չէր ստացվի ողջ օրն էնտեղ լիներ: Իմ հաշվարկը ավելի շուտ գնում է իմ շրջապատի մասնակցության ակտիվության հաշվարկով, ինչպես նաև որոշ այլ ստատիստիկ հաշվարկներով, ելնելով տարբեր տվյալների վրա: Կրկնում եմ, հաշվարկս խիստ վերացական է ու հավանական է, որ լրիվ սխալ եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա էլ երևի այն մատյանի գտնվելու նախապատմությունն է՝
հետք.ամ [ 2010/01/10 | 16:44Դիտորդներին ու վստահված անձին դուրս են հանել ընտրատեղամասից/լրացված
Այս պահին թիվ 10/19 ընտրատեղամասում հրմշտոց ու վեճ է տեղի ունենում, ընտրատեղամասի դուռը փակել են եւ ընտրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Քիչ առաջ 2 դիտորդներ նկատել են, որ ընտրություններին մասնակցած անձանց` իրենց արձանագրած թիվը 100-ով տարբերվում է հանձնաժողովի անդամների արձանագրած թվից: Դրանից հետո դիտորդներին, Դավիթ Հակոբյանի վստահված անձին ու լրագրող Հայկ Գեւորգյանի հարվածելով ու քաշքշելով դուրս են հանել ընտատեղամասից:
«Հանձնաժողովի նախագահի գլխավորությամբվ մեզ դուրս հանեցին, եւ այժմ չենք կարողանում ներս մտնել, որովհետեւ դուռը փակել են մեզ վրա: Մատյանները տարել են, փորձում են կեղծիքներ անել, այդ 100 անձանց անունները գրել եւ նրանց փոխարեն ստորագրել»,- «Հետքին» ասաց Դավիթ Հակոբյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը:
Ընտրատեղամասում է գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով վեճի է բռնվել հանձնաժողովի նախագահի հետ:
Ընտրատեղամաս են եկել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ, որոնց սկզբում չեն ցանկացել ներս թողնել, այնուհետեւ հաջողվել է մուտք գործել տեղամաս: Ընտրամատյանը, որը կորել էր, մինչ այժմ չի հայտնաբերվել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
10/19ը փաստորեն էպիկենտրոնն ա,, մի հատ ընտրատարածք, ժողովրդին ի՞նչն էր խանգարում մի երկու հազար հոքով հավաքվել այնտեղ ու սաղով միասին մի հատ բոոոոո՜՜ գառալ,, հաստատ մի երկու հոգի կվախենային
Sagittarius (10.01.2010)
Նոր տեղեկություն ստացա, որ Անտառայինի բնակիչները գնալով ընտրատեղամաս պարզել են, որ իրենք ցրվել են այլ ընտրատեղամասերի մեջ: Շատերը չեն զբաղվել իրենց նոր ընտրատեղամասի ընտրությամբ: Կարծում եմ, որ սա դիտավորությունն է, Նիկոլի օգտին Անտառայինից 90% քվեարկություն էր սպասվում (ըստ որոշ վիճակագրությունների):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջին արդյունքներ.
Ա1+Թիվ 10/14 ընտրատեղամասում 129 ընտրող իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին: Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 101 ընտրող, իսկ Դավիթ Հակոբյանը ստացել է 10 ձայն: 7 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Այս ընտրատեղամասում քվեարկության մասնակցել է 1026 ընտրողից ընդամենը 247-ը:
Ժուռնալիստի տանը տեղակայացված թիվ 10/24 ընտրատեղամասում եւս ավարտվել է ձայների հաշվարկը: Նախնական տվյալներով` 119 ընտրող ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին, 134 հոգի` Արա Սիմոնյանին, 9 հոգի` Դավիթ Հակոբյանին:
7 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 1534 ընտրողներից այս ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 270-ը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ