Ցավալի է, որ աշխատություն բառը չակերտներով ես վերցնում: Ինչև, Հերունին իր հետազոտությունները սկսել է 1995-96 թվականներից մինչև համարյա կյանքի վերջը: Հետազոտությունների ընթացքում նրան հաճախ միացել են տարբեր գիտական խմբեր և կատարել զանազան հետազոտություններ: Այն որպես աստղադիտարան առաջին անգամ հիմավորել է հենց ինքը Հերունին, որն այսօր ոչ մի ոլորտի մասնագետ կասկածի տակ չի առնում:
Իսկ սուբյեկտի մասին "հերքող" նմուշ մեջբերել ավելի վաղ հրատարակությունից, քան այդ հետազոտությունները, պարզապես զարմանալի է, գիտական տեսակետից նույնսիկ ծիծաղելի:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չհաշված աստղագետներին, հնագետներին, ու բազում այլ գետերի, Լեռնցի ջան:
Կրկնում եմ, որ ձեռքիս ավելի նոր աշխատություն այս պահին չկա, սակայն ոլորտի մասնագետների մեծ մասը մինչև հիմա մեջբերածս տեսության կրողներն են ու շարունակում են աշխատություններ հրապարակել հենց այդ, ոչ թե հերունիական հեքիաթային թեմաներով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փաստ, որը չկա
Կա փաստ, որ կան որոշակի կառուցվածքի քարեր, և որ ինչ-որ մեկը վերացական ենթադրություն է արել, որ դա կարող է աստղադիտարան լիներ, մարդիկ էդ քարի ծակերով աստղերին էին նայում: Հոգ չէ, որ այդ ծակերով աստղերին նայելը անիմաստ զբաղմունք է:
Ու կա նաև հնագետների ու պատմաբանների կարծիք, որի մի ընդհանրացված տեսակետ մեջբերեցի մի քանի գրառում այն կողմ: Ի դեպ այդ գրքի բոլոր հեղինակները իրենց ոլորտներում հարգի մասնագետներ են: Ներկայումս նույն ոլորտի մասնագետները կրում են նույն հիմնավորված տեսակետը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիմա, որ ասեմ գրքից ապացույց դնեմ դու գիտականորեն հերքի պտի ասես ժամանակ չունեմՉուկ ջան ես էլ օրինակի համար ասում եմ կա:
Կներես էլի էտ պատմաբանի կարծիքը քո համար ինչ որ դերա խաղու՞մ , հնագետը մի քիչ ուտվում ա բայց պատմաբա՞ն, Չուկ բա աստղագետներն ու՞ր են, ու՞ր են գործից հասկացող մարդիկ,ի՞նչ հնագետ, ի՞նչ պատմաբան, թե իրանք ինչ հիմնավորում կարան անեն, այ էտ պահը իսկականից իմ մոտ ծիծաղ առաջացրեց:Ի՞նչ ասեմ դու պատմաբանի կամ էլ հնագետի ասածներին հավատա ես էլ ֆիզիկոսի ով աստղաբանությունից էլ վատ չի:
Գայլ, Հերունու «աշխատություններին» քեզնից շուտ եմ ծանոթ:
Եթե քեզ ձեռ ա տալիս հավատալը, դրանից քո ինքնարժեքը կամ երկրիդ ինքնարժեքը աչքումդ բարձրանում ա, հավատա, բայց ես էդքան պարապ ժամանակ չունեմ այդ հսկայածավալ իմ գնահատմամբ դատարկաբանությունները հիմնավորումներով հերքելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հարգելիս, վերևի գրառումներում այնպիսի տպավորություն էր, որ շատերդ ատամներով պաշտպանում էիք Ռասելին, նկատի ունենալով լրագրողի "անտակտ" վերաբերմունքը, և շատ լուրջ նկատում, որ այն տեսակետ է, որը քննարկելու, հետազոտելու կարիք ունի և այլն:
Սակայն երբ հարցն արդեն վերաբերվում է ասենք Քարահունջի աստղադիտարանին, Արիական դիցաբանական պատումներին և այլն, պատկերը կարծես կտրուկ փոխվում է, սկսվում են ծաղրական գրառումներ, գաղափարակիրներին երբեմն ֆաշիստ են անվանում, ու նախորդ դեպքի գիտաէթիկական մակարդակները քարոզողները մոռանում են իրենց վեհ քարոզները, և գործում են մարդկային խոսակցության ամենացածր որակի մոտեցումներով` ծաղրանքով վերաբերվել տեսակետներին. և այլն:
Ինչ է, սրանք գիտական թեզեր չեն? Սրանք քննարկման ենթակա չեն? Թե քննարկողներից յուրաքանչյուրն արդեն ակադեմիկոս է, և իրեն իրավունք է վերապահում ծաղրել այլ ակադեմիկոսների կարծիքները:
Սա հստակ ընդգծված մոտեցում է այդ բնույթի հարցերին: Ծաղրել, թեման խճճել, սադրել, օֆտոպել...
Այս ամենը շատ հետաքրքիր է:
Քարահունջը հնագույն աստղադիտարան է: Այո, երբեմն հին գիտնականների համար դեռևս մի քիչ դժվար է համակերպվել այդ մտքի հետ, բայց փաստը մնում է փաստ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Lion (10.01.2010)
Լեռնցի ջան, թե Ռասելի նկատմամբ, թե լրագրողի նկատմամբ, թե Հերունու «աշխատությունների» նկատմամբ վերաբերմունքը լրիվ նույն տրամաբանությամբ են արվում: Հակասություններ մի փորձիր փնտրել այնտեղ, որտեղ չկա: Լրագրողն էլ, Հերունին էլ մտել են այնպիսի դաշտ, որտեղ կոմպետենտ չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, Գայլ ջան, իհարկե աստղադիտարան չի: Էդքան մանր-մունր բաներով չբավարարվենք: Հրթիռակայան է:
Թեմայի նկատմամբ ծաղրս բնական է, պատճառը ապացույցների փոխարեն գրքերում «դատարկաբանության» առկայությունն է:
Լավ լեր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասելով չի ապացուցելով ա:
Երևի մենք տարբեր բաներից ենք խոսում ու երևի քո ասած Հերունին ուրիշ մարդ ա իմը ուրիշ, հետևաբար դու ուրիշ գիրք ես կարդացել ես ուրիշ:
Մեկ էլ քանի հիշում եմ ասեմ էս երկու սմայլիկները իմ մոտ շատ փոքր են ցույց տալիս, դե նոր ակումբից հետո սենց ա, էս մեկն էլ կիսատա ցույց տալիս
, էս մեկն էլ պուճուր ա բայց էն երկուսից մի քիչ մեծա
![]()
Լավ, շատ սար ու ձոր չընկնելու համար, էդ սկան արածդ էջերը դիր, ու ես ժամանակ ունենալուն պես կաշխատեմ ցույց տալ դրանց դատարկաբանական բովանդակությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ