Լսել եմ, որ հունվարի 10-ին էլ է ոչ մրցութային համերգ լինելու, ուղղակի չգիտեմ նոր երգեր են երգելու բոլոր 14 մասնակիցները, թե երգածներից լավագույններն են ցույց տալու![]()
Լսել եմ, որ հունվարի 10-ին էլ է ոչ մրցութային համերգ լինելու, ուղղակի չգիտեմ նոր երգեր են երգելու բոլոր 14 մասնակիցները, թե երգածներից լավագույններն են ցույց տալու![]()
http://shanttv.com/schedule.php?lang=a
Այսօր 21։40 Հայ Սուպերսթար
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
www.iveta-music.de
Ժողովուրդ սա «Հայ Սուպերսթար 4»ի Իվետա Մուկուչյանի անձնական սայթն է: Մի վատություն կա, ոչմի բան անգլերեն չէ, ամեն ինչ գերմաներեն է, բան չեմ հասկանաում:![]()
Ով որ կհասկանա խնդրում եմ թարգմանի բոլորիս համար:Շնորհակալություն
Հ.Գ. -Սուպերսթարի մյուս անդամները սայթ ունե՞ն:
ARSA/Սուրեն Առուստամյան - Դլե յաման
Ժողովուրդ ջան դե շարունակեք էս կատարումից հետո սիրել պուպուշիկ ու "բարի" հազար ու մի Րաֆֆիների....
Վերջին խմբագրող՝ Kita: 07.01.2010, 23:56:
Ambrosine (13.01.2010), Mephistopheles (12.01.2010), Sagittarius (18.01.2010)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Պրոֆեսիոնալիզմի մասին գրել եմ, չէի ցանկանա կրկնվել:
Գրածիս իմաստը այն էր, որ կոնկրետ Հայաստանում Հայ Սուպերսթարը նրանով է արժեքավոր որ այն նոր շունչ է տալիս եղածին, այսինքն նորություն է բերում արդեն հնացածին կամ էլ ալտերնատիվ տարբերակ է, լեզուս էլ չի ֆռում ասեմ եղած Շոու Բիզնեսին:
Եթե որևէ մասնակից ինչ որ կերպ փորձում է նորություն մտցնել, զարմացնել իր տաղանդով և թարմությամբ, դա արժի գնահատել: Րաֆֆիի դեմ ոչինչ չունեմ, նրա կողմից առաջարկված նորությունը հիմնականում իր դրական կերպարն է: Դա իրոք համարում եմ նորություն, եթե որևէ մեկը Երևանում ապրողներից, սովորական օր պարզապես դուրս գա փողոց և ուսումնասիրի Րաֆֆիի հասակակից տղաներին, կհամաձայնվի որ Րաֆֆին իր կերպարով իրոք նորություն է:
Սուրենի նորությունը (ի դեմ կրկնվեմ, չեմ համարում նրան պրոֆեսիոնալ) դա իր կողմից առաջարկված երաժշտությունն է, թե այն դուր է գալիս Ձեզ թե ոչ, դա երկրորդական է: Դլե Յամանի կատարումը կոնկրետ գիթարով էր մենակ, կարող եմ ողողել ֆորումը նրա այլ կատարումներով որոնք ոչ միայն գիթարով են, բայց ոչ պակաս նորություն են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ:
Շատ եմ հավանում նաև Ռաիսային, իր ձայնը: Եթե վերցնենք զուտ այս մրցույթը որպես երգի մրցույթ ապա Ռաիսան շատ պետք է առաջ գնա նրանում: Կան այլ մասնակիցներ նույնպես ովքեր շեշտը դրել են վոկալի վրա հիմնականում, խոսքս Փարելիի ու Մարիամի մասին է: Բայս Ռաիսայի վոկալի հզորությունը, ոգին ու "сочный"ությունը չեմ կարող համեմատել վերևում նշվածների վոկալի հետ:
Ասածս այն է որ չի կարելի համեմատել տարբեր չափման միավորները, ինչպես օրինակ կիլոգրամը ու սանտիմետրը, այդպես էլ Սուրենին ու Րաֆֆիին:
Ariadna (12.01.2010), Mephistopheles (12.01.2010)
Փաստորեն Րաֆֆին բացի իրա դրական կերպարից ուրիշ հատկություն չուներ հա՞մենակ իրա ձայնը արդեն ամեն ինչա, Հայ երգարվեստում նման ձայն ունեցող գոյություն չունի:
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ես իր ձայնը չեմ համարում իրա առավելություն: Դասական դրվածքով հիմնականում ֆալցետներով ձայն: Մյուս սուպերսթարնեում տվյալ տեսակի ձայնով մասնակիցները միշտ համարվել են ձայնային տվյալներով ոչ շատ օժտված մասնակիցներ: Էլի եմ ասում, սա իմ կարծիքն է:
Շատ լավ է որ Դուք նրա ձայնը հավանում եք: Բան չունեմ ասելու.....
Արտ, մինչև Սուպերստարը լսե՞լ ես Սուրենի անունը:
Չե՞ս լսել չէ:
Որոշակի ակումբների շատ նեղ քանակությամբ հաճախորդներն են չէ՞ նրան լսել:
Հա, կարող ա ավելի պարապած ու փորձված ա, քան մյուսները. հետո ի՞նչ:
Ի՞նչ վատ ա, որ եթե ինքը իսկապես տաղանդավոր մարդ ա սուպերստարի ու սուպերստարը դիտողների քվեարկության միջոցով այդ ակումբների մակարդակից ավելի վեր բարձրանա՝ մինչև մեծ բեմեր: Էդ ոչ խաղի կանոններին կհակասի, ոչ բարոյահոգեբանական նորմերին, ոչ մի բանի: Ընդամենը կլինի հրաշալի, եթե լավ երգիչը հիմիկվա էստրադայի բազում ոչ տաղանդավոր երգիչների փոխարեն բարձրանա ու հասնի էդ հարթակին:
Նույն Սուրենը, եթե կարողանար այլ կերպ, առանց սուպերստարի բարձրանար ու հասներ դրան, դժվար թե գար սուպերստար, այլ ճանապարհով կգնար: Իսկ սա իրա համար ճանապարհ ա. ինչի՞ կտրել էդ ճանապարհը, տաղանդավոր մարդու ճանապարհը կտրելուց ինձ, քեզ ու մյուսներին ի՞նչ օգուտ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. Ես "Դորիանս"-ի մասին էլ չէի լսել, մինչև նրանց եվրատեսիլի մրցույթին մասնակցելը: Բայց դա չէր խանգարում նրանց լինել պրոֆեսիոնալ:
2. Ես չեմ ասում թե Սուրենը իրավունք չուներ մասնակցելու, բայց ուզում եմ որ նա պարտվի, մի քանի պատճառներով.
ա) ես ակումբից եմ իմանում որ նա ակումբներում երգում է (կարծես նա այդ փաստը գաղտնի է պահում):
բ) նրան նմանացնում եմ Հայսուպերսթար 1-ի Աննա Ավետյանին. նա նույնպես շատ լավ էր երգում ԲԱՅՑ միայն ռոք, ռոքից տարբերվող ցանկացած այլ ոճում նա 0 էր (ըստ իս):
Ես ուզում եմ հայ երգիչների մեջ տեսնել նորմալ ձայն ունեցող պոպ երգչի:
Ես համարում եմ, որ և՜ Ռաիսան, և՜ Գոռը նրանից լավ են երգում:
Հ.Գ.
Ցանկացած դեպքում ես ընդունելու եմ ժողովրդական քվեարկության արդյունքները:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 12.01.2010, 23:16:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իհարկե թեմայից շեղվում ենք, փոքր-ինչ, բայց ուզում եմ հարցնել:
Իսկ ինչի՞ չես ուզում, որ սուպերսթարից նորմալ ռոք երգող դուրս գա, ինչի՞ անպայման պոպ:
Օրինակ զուտ էդ ուղղությամբ որ նայեմ, այսինքն մտածեմ, որ ոչ թե ամենալավը հաղթի, այլ ինձ ավելի հոգեհարազատ երաժշտություն ընտրած մարդը, ապա ես կուզեմ, որ ռոք երգողը հաղթի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (13.01.2010)
Mephistopheles (12.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ