Հետ եմ վարժվել մեծ էկրանին կինո նայելուց, կամ էլ առանց ակնոցների էի գնացել, դրա համար չկարողացա մանրամասները ուսումնասիրել: Երևի DVD-ն դուրս գա բերեմ դնեմ ներից մոնիտորով նայեմ:
Հետ եմ վարժվել մեծ էկրանին կինո նայելուց, կամ էլ առանց ակնոցների էի գնացել, դրա համար չկարողացա մանրամասները ուսումնասիրել: Երևի DVD-ն դուրս գա բերեմ դնեմ ներից մոնիտորով նայեմ:
էսպես չի մնա
Էսօր նայեցի էկրանի վրա: Գժական կինո, ու անշլագ - տեղ չկար նստելու: Մենակ հետևս նստած երկու ղամազն էին համը հանում, ահավոր շատ էին խոսում: Ընենց քացուս տակ կքցեի, բակց կինոյից ճէի ուզում կտրվել:
VisTolog (06.01.2010), Yellow Raven (06.01.2010)
Երեկոյան սեանսին գնացի: Հիմա մանրամասն չեմ գրի, ուղղակի նշեմ, որ մեծ էկրանին վերջին անգամ «Մատանիների տիրակալն» էի այսքան... այսքան լավ նայել (հետաքրքրությամբ, կլանված, ուշադիր և ուրիշ մակբայներ չեմ ուզում գործածել): Մի քանի բնորոշ բան ուղղակի գրեմ. նախ՝ ոչ մի ավելորդ կադր ֆիլմում չկար: Նույն «2012»-ը, օրինակ, ինձ վրա արհեստականորեն ձգձգված ֆիլմի տպավորություն թողեց, իսկ սա՝ ոչ. «Ավատարի» բոլոր 200+ րոպեները տեղին են: Զգացվում է ռեժիսյորի վարպետությունը. դե Կեմերոնը Հոլիվուդի ամենափորձառու մարդկանցից է: Ապա՝ ֆիլմը անկրկնելիորեն գեղեցիկ է. մաքուր, հրաշալիորեն գեղեցիկ: Ըստ էության՝ ամեն ինչ կառուցված էր ստանդարտ հնարքների, բազմաթիվ անգամներ արդեն փորձարկված ու հաստատված մեթոդների վրա, ու ֆիլմում արծարծվող յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր գաղափար արդեն այս կամ այն տեսքով եղել է բազում ուրիշ կինոնկարներում... Բայց այդ ամենը մեծագույն վարպետությամբ էր միահյուսված, փայլուն կերպով՝ իրականացված, ու ֆիլմի ամբողջ տևողության ընթացքում ոչ մի անգամ կեղծիք չես զգում: Երևում է, որ ահռելի աշխատանք է կատարված: Գրեթե բոլորի ներսում էլ մի քանի նույն նուրբ լարերը կան, որոնց դիպչելով՝ կարելի է հասնել պահանջված արդյունքին, ու Կեմերոնը դրանք գտել է: Խոհափիլիսոփայական կաճառոտ ու անդնդախոր արտհաուսների սիրահարներին, ասենք, խորհուրդ կտայի ֆիլմը խիստ նրբանկատորեն շրջանցել. այն շատ ավելի հոլիվուդ է, քան՝ նիկելոդեոն: Սակայն սա լավագույն հոլիվուդն է, որ այսօր կա:
Ստերեո տարբերակը գնահատելու հնարավորություն, ցավոք, չունենք: Բայց «տափակ էկրանն» էլ է բավական՝ գուշակելու համար, որ այս տարվա «Օսկարի» ժամանակ առնվազն վեց-յոթ անգամ հնչելու է «Ավատար» բառը:
DIXIcarpe noctem
Chilly (06.01.2010), dvgray (06.01.2010), Gayl (06.01.2010), helium (06.01.2010), Hripsimee (06.01.2010), LoK® (06.01.2010), matlev (06.01.2010), Norton (06.01.2010), Yellow Raven (06.01.2010), Yevuk (06.01.2010), Աթեիստ (06.01.2010), Բարեկամ (06.01.2010), Նաիրուհի (18.01.2013), Ուլուանա (08.01.2010), Ռուֆուս (09.01.2010), Տրիբուն (06.01.2010)
Նայեցի: Ժողովուրդ, ամոթ ա...
Նախ ահավոր ամոթ ա ՍԱ: Պակաս ամոթ չի նաև ՍԱ: Էն բոլոր համատարած հիացմունքները, վերջին տասնամյակի լավագույն ֆիլմի մասին խոսակցությունները՝ ընդհանրապես խայտառակություն ա:
Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ ինչպիսին կլիներ ձեր տպավորությունը ֆիլմի մասին, եթե դուք չտեսնեիք վարկանիշները, չկարդայիք ռեվյուներ, ու ուղղակի գնայիք կինո որպես ինչ-որ անհայտ ռեժիսորի հանած նոր թանկարժեք ֆիլմի: Նույնը կասեի"ք հետո: Հաստա"տ նույնը կասեիք...
Առաջին բառերը, որոնք ես ու "ում հետ որ գնացել էի" ասեցինք կինոյի ավարտից անմիջապես հետո, կինոյի մանկականության միամտության, մասին գրեթե միաժամանակ արտասանված գրեթե միանման խոսքերն էին: Ու էդ չհաշված, որ կինոյի ընթացքում լիքը քմծիծաղելու ու ցինիկանալու առիթներ կային: Սյուժեն բացի նրանից, որ նենց շաբլոն ա որ էլ չասած, էդ հլը ոչինչ: Դիալոգները պրիմիտիվ են, հումորը իր առկայության դեպքերի 90%-ում կարող ա ուրախացնել միայն վաղ սեռական հասունացման շրջանում գտնվող դեռահասներին:••Սեղմել՝ ցույց տալու համար
Ֆիլմի ողջ երկրորդ կեսի ընթացքում լիքն են այդպիսի՝••Սեղմել՝ ցույց տալու համար
պահերը: Զոռով հուզմունք առաջացնելու փորձերը: Բայց ինչի համար անհանգստանաս հերոսների ճակատագրի համար, եթե.
ա) ակնհայտ ա, որ հերթական հոլիվուդյան շաբլոնից հետո ամեն ինչ լավ կգնա
բ) նույն բանը արդեն բազմիցս տեսել ես/կարդացել ես:
Քիչ չեն նաև ляп-երը: Ամենաուժեղը իհարկե էն ա, որ••Սեղմել՝ ցույց տալու համար
Պակաս չեր նաև տեսարանը, երբ••Սեղմել՝ ցույց տալու համար
Ու վերջում, մի քիչ էլ լավի մասին: Բնությունը վատը չէր: Որոշ կադրեր իրոք սիրուն էին: Բայց ստեղ էլ մի հատ մեծ բայց կա. բնությունը նման էր սովորական երկրային բնությանը (որոշ բացառություններով), իսկ կենդանիներից յուրաքանչյուրը այս կամ այն երկրային կենդանու "անալոգն" էին: Կամերոնի ֆանտազիան չհերիքե՞ց մի քիչ ավելի օրիգինալ բաներ մտածելու: Ընդհանուր մոլորակը վատ չէր սարքած, կարող ա 3D-ով ինչ-որ շատ շքեղ տեսարաններ են, բայց սովորական էկրանին՝ ոչ մի յուրահատուկ բան: Պայթյուններն էլ առանձնապես չտպավորեցին՝ իրանցից ավելի սիրուն ու բնական էլ էինք տեսել: Նույն 2012-ի էֆֆեկտները շատ ավելի տպավորիչ էին:
Երևի թե այսքանը: Եթե գնահատելու լինեմ 10 բալանոց համակարգով՝ 5 բալ 10-ից: Հաշվի առնելով, թե ով ա ռեժիսորը, ինչպես էր ներկայացվում ֆիլմը ու ինչ ստացվեց արդյունքում՝ 3 բալ 10-ից:
Չեմ ժխտում, որ ֆիլմը նաև դաստիարակչական դեր ունի, աճող սերունդներին քարոզում է պահպանել բնությունը... Թեկուզ: Բայց սա լուրջ ֆիլմ չի:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.01.2010, 19:36: Պատճառ: Սպոյլերներ
CactuSoul (06.01.2010)
Ճիշտն ասած, առաջին բառը, որ մտքիս գալիսա` կոմեդիա: Ոչ գրավեց ինձ սցենարը (չափազանց հասարակ/պրիմիտիվ էր), ոչ սպեց էֆեկտները` չնայած շատ սիրուն էր ամեն ինչ սարքված:
Ճիշտա, կային պահեր, որ շունչդ մի քանի վայրկյան պահում էիր, բայց էլի էն չի... Ես մտածում էի, սա ավելի շատ դուրս կգա, քան 2012-ը, բայց տենց չեղավ: Կարողա ուղղակի ես անիմացիոն ֆիլմերի սիրահար չեմ, դրա համար:
Ավելի շատ վարկանիշի համար եմ գնացել
ՈՒղղակի նայելու ժամանակ քունս տանում էր![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 06.01.2010, 13:43:
Tyler (06.01.2010)
Էս ֆիլմի մասին լսելու հենց առաջին վայրկյանից պատկերացնում էի, թե ինչ տիպի ֆիլմ ա լինելու... համառոտ նկարագիրն էլ կարդալուց հետո պարզ էր, որ ուղղակի Հոլլիվուդը մի հատ "սամ ափ" ա անում մինչ այս նկարահանված բոլոր ֆիմերը՝ սյուժեների, տեխնոլոգիաների ու հնարքների առումով... կարող եմ գռազ գալ, որ այս տիպի ֆիլմեր հայտնի ռեժիսյորները ԷԼ չեն նկարելու, որովհետև սա արդեն հասավ իր զարգացման գագաթնակետին. սցենարների առումով էլ ասելիք չկա, իսկ եթե նորից 3Դ-ին զոռ տան, կդառնա ոչ թե 60 տոկոս անիմացիա, այլ 100 տոկոս՝ մուլտիկ...
Ես շաաատ, շաաաաա՜տ ավելի վատն էի սպասում ֆիլմը, ուղղակի գնում էի... լավ, չեմ ասի, ինչի էի որոշել նայել էդ ֆիլմը
Բայց իսկականից դուրս եկավ...Իհրակե, երկրորդ անգամ սպանեն չեմ նայի
բայց էն էկոլոգիական պահերը հեքիաթային էին
![]()
Շատ լավ հեքիաթ էր
հ.գ. Թայլեր, էն ուղղաթիռների պահերը, տեխնիկական լյապերը...ուղղակի ուշադրություն մի դարձրու դրան... էդ ֆիլմը լրիվ հեքիաթ էր... ընդունի որպես հեքիաթ...
Ինչի դու կարծում ես, որ 21...եսիմոր թվին մարդիկ պետք է ուղղաթիռ ուղղարկեին՞՞՞
Ամերիկացիք որ մի հատ պստօ ատօմային բոմբ կգցեին-կպրծնեին...
Նետեր վս Ավտոմատ...
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.01.2010, 19:43: Պատճառ: Սպոյլեր
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Tyler ջան, երբեք ֆիլմը չեմ նայում միայն վարկանիշների համար: Եթե ֆիլմի տռեյլերում, նկարագրության մեջ կամ լսածս կարծիքներում ոչինչ ինձ չգրավի, էտ ֆիլմը նայելու ցանկություն չեմ ունենա, ինչքան էլ բարձր վրկանիշ ունենա:
Չեմ հերքում, հիմանականում տռեյլերներից տպավորվելուց հետո ֆիլմերից հիասթափություն եմ ապրել:
Ավատարի տռեյլերը հենց առաջին անգամ նայելուց հետո ուզեցա նայեմ: Ու սցենարը, ինչպես արդեն նշել եմ, տռեյլերը նայելուց արդեն պարզ էր իմ համար: Բայց մեկա ուզում էի նայեմ, սպեցէֆեկտների համար, ենթագիտակցորեն ինձ տրամադրելով հերթական հիասթափությանը:
Բայց հիասթափություն չեղավ: Հավանեցի ֆիլմը: Ու նրա համար չէ, որ հարուստ էր սպեցէֆեկտներով: Ողղակի շատ սիրուն էր նկարած, բոլոր տեսարանները: Ու ինչպես Հայկօն ասեց`
Ոչ մի վայրկյան չեմ ձանձրացել ֆիլմը դիտելու ընթացքում:
Ու շաբաթվա վերջում երևի մի անգամ էլ կգնամ
Հ.Գ.
Հայկօ ջան 162 րոպեա ֆիլմը, ըստ IMDB-ի, 200+ ոնց ես հաշվել?![]()
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Էլի որ հեքիաթ էր, բայց էս ռեժիսորից, որին էդքան միջոցներ ու լիքը ժամանակ են տվել կինո նկարելու համար, կարելի ա փոքր ինչ ավելին սպասել, քան ուղղակի հեքիաթ: Էն էլ էսքան պրիմիտիվ:
Չէէ, բոմբ չէին կարա գցեին, որովհետևԻնչի դու կարծում ես, որ 21...եսիմոր թվին մարդիկ պետք է ուղղաթիռ ուղղարկեին՞՞՞
Ամերիկացիք որ մի հատ պստօ ատօմային բոմբ կգցեին-կպրծնեին...
••Սեղմել՝ ցույց տալու համար
Բայց համենայն դեպս 150 տարի հետո մարդկությունը էսքան խղճուկ չպետք ա լիներ
Տենց էր տենց էր, գոնե 2054 գրեին...
Թամամ հարուստ էլ չէրԵթե ստատիկ բնությունը հաշվի չառնենք, ընդհանրապես ոչ մի տպավորիչ բան չկա: Վերջին 30 րոպեի կռիվների ժամանակ էֆֆեկտները ոչնչով չեին գերազանցում սովորական Տրանսֆորմերների տիպի բլոկբաստերները:
ՀմմմՈչ մի վայրկյան չեմ ձանձրացել ֆիլմը դիտելու ընթացքում:Ես 160 րոպեից առնվազն մի 40-ի ժամանակ ձանձրացել եմ, անկեղծ բան եմ ասում: Առաջին կես ժամը ընդհանրապես, շատ դինջ էր
Հ.Գ. Ժողովուրդ արագ մեջբերման ֆունկցիան հանել են էս նոր սիստեմում? Ինչ-որ չեմ գտնում![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.01.2010, 19:55: Պատճառ: Սպոյլեր
Վիշապ (08.01.2010)
«Տերմինատոր», «Տերմինատոր-2», «Օտարը», «Օտարները», «Անդունդ». Այս ֆիլմերով Կեմերոնը իմ համար դարձել էր հեքիաթի պապիկ: Ռեժիսյոր ասելիս պատկերացնում էի միայն ու միայն Կեմերոնին: Կեմերոնի տաղանդոը միայն կարող էի համեմատել Սպիսլբերգ-ի հետ, իր «Լանգոլյերները» ֆիլմով: Վերջին 20 տարիներին դիտած կուլտային ֆիլմերից միայն «Մատրիցան» էր, որ Կեմերոնի գործը չէր: Մնացած բոլորը նրա ձեռքի գործենր էին: «Լանգոլյերները» առանձին կատեգորիայի ֆիլմ է, այն համեմատությն մեջ չի ոչ մի ֆիմլի հետ: Գուցե միայն մատրիցայի, բայց ֆիլմի պրոֆիլը թույլ չի տալիս այդպիսի համեմատություն անել:
«Տիտանիկ» -ից հետո Կեմերոնը աչքիցս էնքան էր ընկել, որ չէի ուզում հավատալ, որ «Տիտանիկ»-ի պես հիմարագույն ֆիլմը կարող է կեմերոնի գործը լինել:
Բայց «Ավատար» -ը հետ բերեց կորած հեքիաթ պապիկին: Անգնահատելի գործ՝ զուտ Կեմերոնական ֆանտաստիկա, հեքիաթ բոլորի համար, ինչպես միշտ հոքեբանական կշիռ ու ազդեցություն ունեցող սցենարով:
100 հնարավորից 110 բալ:
էսպես չի մնա
Հիմա ինչ,խորհուրդ եք տալիս գնալ նայել թե չէ?
Toki wa kane nari.
Время - деньги
Օկամիգո, նայիր անպայման, արժի նայել, սիրուն ֆիլմ է:
Ի դեպ, էս ֆիլմը Տերմինատորի ու Տերմինատոր 2-ի հետ աննննհամեմատ ավելի թույլ է:
Մի քանի ամիս հետո այս ֆիլմը ոչ ոք չի հիշի, իսկ Տերմինատորները, թե իրենց ազդեցությամբ, թե մտահղացումով, մի խոսքով, ամենինչով հեղափոխական ֆիլմեր են:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Tyler (06.01.2010)
Tyler, երևի դու ֆիլմից ավելի մեծ սպասումներ ունեիր, չգիտեմ: Ես ֆիլմը չէի նայում քննադատելու, գնահատական տալու կամ սյուժետը ու սպեցէֆեկտները ուրիշ ֆիլմերի հետ համեմատելու համար:
Սպեցէֆեկտների առումով երևի մի քիչ լավ չէի գրելՈւզում էի ասեմ, որ ֆիլմը հավանեցի ոչ թե շատ ու հարուստ սպեցէֆեկտների համար (չնայած նայելու ցանկությունը հենց էտ ենթադրությունից էր առաջացել), այլ նրա համար, որ սիրուն էր նկարած: Ենթադրում եմ, որ կհամաձայնվես իմ հետ, որ գիշերային Պանդորան շատ սիրուն էր:
Հ.Գ.
"Սովորական Տրանսֆորմերներ"-ն էլ եմ ես սիրում![]()
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
VisTolog (06.01.2010)
Նայած թե ինչ/ինչքան գիտես կինոի մասին, ոնց ես վերաբերվում էս տիպի ֆիլմերին, ու ինչ ես սպասում ֆիլմից![]()
Դե ես էլ դրա համար չեմ նայում, ուղղակի արդեն ընթացքում, ու ավարտից հետո մանավանդ համեմատությունները ու ավելի քննադատական մոտեցումը անխուսափելի են, եթե կինոն եսիմ իիինչ տպավորություն չի թողել
Գեշ չէր, հաԵնթադրում եմ, որ կհամաձայնվես իմ հետ, որ գիշերային Պանդորան շատ սիրուն էր:![]()
LoK® (06.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ