Նայեցի: Ժողովուրդ, ամոթ ա...
Նախ ահավոր ամոթ ա ՍԱ: Պակաս ամոթ չի նաև ՍԱ: Էն բոլոր համատարած հիացմունքները, վերջին տասնամյակի լավագույն ֆիլմի մասին խոսակցությունները՝ ընդհանրապես խայտառակություն ա:
Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ ինչպիսին կլիներ ձեր տպավորությունը ֆիլմի մասին, եթե դուք չտեսնեիք վարկանիշները, չկարդայիք ռեվյուներ, ու ուղղակի գնայիք կինո որպես ինչ-որ անհայտ ռեժիսորի հանած նոր թանկարժեք ֆիլմի: Նույնը կասեի"ք հետո: Հաստա"տ նույնը կասեիք...
Առաջին բառերը, որոնք ես ու "ում հետ որ գնացել էի" ասեցինք կինոյի ավարտից անմիջապես հետո, կինոյի մանկականության միամտության, մասին գրեթե միաժամանակ արտասանված գրեթե միանման խոսքերն էին: Ու էդ չհաշված, որ կինոյի ընթացքում լիքը քմծիծաղելու ու ցինիկանալու առիթներ կային: Սյուժեն բացի նրանից, որ նենց շաբլոն ա որ էլ չասած, էդ հլը ոչինչ: Դիալոգները պրիմիտիվ են, հումորը իր առկայության դեպքերի 90%-ում կարող ա ուրախացնել միայն վաղ սեռական հասունացման շրջանում գտնվող դեռահասներին:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էդ հարցում հատկանշական ա, որ դահլիճը ամենից շատ ուրախացավ, երբ սուբտիտրերով գրեց նա'վի-ների ցեղի գլխավոր տիկնոջ անունը՝ Цахик: Իհարկե, առանց ամեն երկրորդ հոլիվուդյան բլոկբաստերում առկա ոգևորիչ ճառի не обошлось...
Ֆիլմի ողջ երկրորդ կեսի ընթացքում լիքն են այդպիսի՝
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
ինչպես օրինակ Նայծիրիի հայացքը ավիրվող ծառին և ուղեկցող լացակումած երաժշտությունը
պահերը: Զոռով հուզմունք առաջացնելու փորձերը: Բայց ինչի համար անհանգստանաս հերոսների ճակատագրի համար, եթե.
ա) ակնհայտ ա, որ հերթական հոլիվուդյան շաբլոնից հետո ամեն ինչ լավ կգնա
բ) նույն բանը արդեն բազմիցս տեսել ես/կարդացել ես:
Քիչ չեն նաև ляп-երը: Ամենաուժեղը իհարկե էն ա, որ
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
2154 թվին զինվորական ուղղաթիռի ապակին հեշտությամբ "ծակվում ա" նետից:
Պակաս չեր նաև տեսարանը, երբ
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
տեղի "պտերոդակտիլները" (ընդ որում սովորականները, էն խոշոր նարնջագույնը չէ) նենց էին վերցնում ու շպրտում նույն զինվորական ուղղաթիռները, ոնց որ աղբի տոպրակ լիներ: Ու էդ են դեպքում, երբ դրանք ոչ մի բան չէին կարողանում անեին, երբ իրանց վզին նստած էր Ավատարը՝ սովորական մարդուց մոտ 2 անգամ ավելի խոշոր մեկը...
Ու վերջում, մի քիչ էլ լավի մասին: Բնությունը վատը չէր: Որոշ կադրեր իրոք սիրուն էին: Բայց ստեղ էլ մի հատ մեծ բայց կա. բնությունը նման էր սովորական երկրային բնությանը (որոշ բացառություններով), իսկ կենդանիներից յուրաքանչյուրը այս կամ այն երկրային կենդանու "անալոգն" էին: Կամերոնի ֆանտազիան չհերիքե՞ց մի քիչ ավելի օրիգինալ բաներ մտածելու: Ընդհանուր մոլորակը վատ չէր սարքած, կարող ա 3D-ով ինչ-որ շատ շքեղ տեսարաններ են, բայց սովորական էկրանին՝ ոչ մի յուրահատուկ բան: Պայթյուններն էլ առանձնապես չտպավորեցին՝ իրանցից ավելի սիրուն ու բնական էլ էինք տեսել: Նույն 2012-ի էֆֆեկտները շատ ավելի տպավորիչ էին:
Երևի թե այսքանը: Եթե գնահատելու լինեմ 10 բալանոց համակարգով՝ 5 բալ 10-ից: Հաշվի առնելով, թե ով ա ռեժիսորը, ինչպես էր ներկայացվում ֆիլմը ու ինչ ստացվեց արդյունքում՝ 3 բալ 10-ից:
Չեմ ժխտում, որ ֆիլմը նաև դաստիարակչական դեր ունի, աճող սերունդներին քարոզում է պահպանել բնությունը... Թեկուզ: Բայց սա լուրջ ֆիլմ չի:
Էջանիշներ