Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
VisTolog (27.04.2010)
Բ
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ:
Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:
Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:
Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…
Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ անքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:
Իսկ եբրայեցին եկավ ասելու.
“Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով”…
Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձեւում էին ճիշտ կյանքի վրա:
Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ…
Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:
Իսկ եբրայեցին ասաց. “Մարդ եմ ես”՝
Եվ… դարձավ աստված՝
“Մարդ եմ” ասելով…
… Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜…
Գ
Եվ կործանվեցին աստվածները հին:
...Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ կային նաեւ ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի…
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:
Իսկ իսկությո՜ւնը…
Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ “ալելո՜ւա” պիտի որոտար:
Իսկ իսկությո՜ւնը…
Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:
Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:
Իսկ իսկությո՜ւնը…
Պարույր Սեւակ
(տպագրվում է հատվածաբար)
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ԷԷԷԷ՜. ինչպե՞ս կարելի է մտածել, որ Հիսուսը սովորական մահկանացու է եղել: Աստվածաշունչ կարդացեք:
mat94 (27.12.2009)
Չեմ հասկանում... չէ ավելի ճիշտ չեմ ընդունու էս թեման: Ախր ստեղ քննարկելու բան չկա:Ինչ ա նշանակում «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»
ախր պատասխանը միանշանակ է՝ Աստծո որդին՝ մեր Փրկիչը:
Հետո էլ հարցման մեջ տված 2 տարբերակները՝ Աստված և Աստծո որդի(?????????????): Պարզից էլ պարզ ա, որ Քրիստոսը, Աստծո որդի լինելով, չի կարող Աստված չլինել (ոնց որ, օրինակ, մարդու որդին չի կարող կապիկ կամ գետաձի լինել:
Մի խոսքով, այս թեմայով խոսելն անգամ անիմաստ ա![]()
Հիսուսին, իմ կարծիքով, պետք է հավատալ.
-եթե նա գոյություն ունի ու մենք չենք հավատում, մենք կորցնում ենք ամեն ինչ:
-եթե նա գոյություն չունի ու մենք հավատում ենք, մենք չենք կորցնում ոչինչ:
mat94 (27.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ