Աչքիս էդ ամբողջ գումարը ամսի 20-ին ա բռնել: Ժամը մոտ 11-ից մինչեւ 14:30 հաշվեցի (Excel-ու դա կազմեց 9726 տող) արեց ավելի քան 14000 դրամ:
Ընկերս մոդեմը մի անգամ մի քանի օրով տվել էր իրա ընկերոջը: Խնդրեցի պարզի, թե էդ որ օրերն են եղել: Գուցե իրա ընկերը չի պատկերացրել, թե 20 դրամ/ՄԲ-ը ինչ թալան ա, կամ գուցե ուրիշ բան ա եղել, բայց շատ հնարավոր ա, որ իրոք ավել չեն գրել:
Էլ մնացածը հաշվելու իմաստ էլ չեմ տեսնում, պարզ ա, որ իրանք ճիշտ են հաշվել:
Աթեիստ (24.12.2009)
Էդ դարդից պրծա, բայց իմ համարի դարդից դեռ չեմ պրծել:
Ի դեպ, չէի ուզում շուտ գրեմ, բայց որոշեցի գրեմ: Էն օրը, էդ որ ինձ Բիլայնի աշխատողը զանգեց, ասեց, որ մոտենամ սպասարկման կենտրոն: Գնացի, ինքը ընտեղ միայնակ նստած էր: Երկու հատ բլանկ տվեց, ասեց, որ տակը ստորագրեմ, ինքը դիմումները կձեւակերպի` մեկը` խզման համար, մյուսն էլ` նրա համար, որ ես ու աշխատողը իրար սխալ ենք հասկացել, ու թյուրիմացություն ա եղել (բայց դե իրականում ոչ թե մենք ենք իրար սխալ հասկացել, այլ էդ աշխատողն ա պարզ եւ գրական հայոց լեզուն սխալ հասկացել): Ես էլ ի՞նչ անեի, ստորագրեցի: Գիտեմ` դատարկ բլանկում ստորագրելը ամենասխալ բանն ա, բայց դե հույս ունեմ ստորագրությանս վերեւում չեն գրի, որ ես 500 մլն դոլար եմ պարտք Բիլայնին:
Հիմա եթե վաղը չզանգի ինձ, ես կզանգեմ էդ տղային, տեսնեմ` ին՞չ արեց:
Դեռ չեմ կարող 100%-ով ասել, թե ԲԻլայնը ճիշտ է դուրս եկել: Դեռ պիտի պարզվի, թե այդ երեքշաբթի` հոկտեմբերի 20-ին ուր էր ընկերոջս մոդեմը ու ինչ էր անում:Կոնկրետ ընկերոջս մասին կարամ ասել, որ իմ հիշելով էդ օրը ինքը մեր ինստիտուտում իմ հետ Արդի ճարտարապետության դասին էր նստած, այսինքն` էդ ժամին ինքը ինետ չի մտել:
![]()
Rammstein (24.12.2009)
Նոր զանգեցի ընկերոջս, ասում ա, որ իրոք հավանական ա, որ էդ օրերին տված լինի ընկերոջը: Ուզեց, որ ասեմ, թե ինչ կայքեր ա էդ օրերին մուտք գործվել, էն էլ վերծանման մեջ, ցավոք, էդ բաները չկան:
Բայց ամեն դեպքում հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ:
Էս տողիս մասին էլ նախ ասեմ, որ փաստորեն սուտ չէր, թող ինձ ների Բիլայնը:
Մեկ էլ ասեմ ամենազավեշտալին. ուրեմն վերծանման համար դիմումը տալուց էդ աշխատողը ընկերոջիցս 300 դրամ ա ուզում, էս ընկերս էլ ձեռը տանում ա գրպանը, որ իբր հանի, բայց չի հանում, չի տալիս: Ու չնայած դրան, վերծանումը երեկ նորմալ եկավ:![]()
Hda (24.12.2009)
մեյլով վերծանումը ձրի ա
http://mobile.beeline.am/services/ad...f-b5493efa44f3
Ամանորի Նվերը մոտենում է![]()
Rammstein (24.12.2009)
Helios (24.12.2009)
Էդ նվերը բջջային կապինա վերաբերում թե ինտերնետին?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ministr (24.12.2009)
Ամանորյա անակնկալ «Beeline»-ից:
24 դեկտեմբեր 2009 Ամանորի նախաշեմին հրաշքներ և նվերներ ակնկալում են բոլորը:
Այժմ «Սիրելի համարներ» ծառայության միջոցով դուք կարող եք խոսել մտերիմների հետ անվճար:
Ստեղծե՛ք «սիրված» հեռախոսահամարների խումբ «Beeline» բջջային ցանցում և շփվե՛ք մեկ րոպեի համար 0 դրամ սակագնով մինչև 2010 թ. մարտի 31-ը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են միացնել երեք, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները` երկու (բացառությամբ "Քեզ համար Եքսքլյուզիվ" ՏՊ որտեղ հասանելի ե մեկ սիրելի համար) «սիրելի» հեռախոսահամար:
Մեզ հետ հրաշքներն իրականանում են:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Ծառայությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց:
Վերջին խմբագրող՝ Sunun: 24.12.2009, 15:21:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ