User Tag List

Էջ 86 140-ից ԱռաջինԱռաջին ... 367682838485868788899096136 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,276 համարից մինչև 1,290 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #1276
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կփորձեմ հնարավորինս հակիրճ շարադրել իմ երկար ասելիքը, բայց չնայած դրան, մտավախություն ունեմ, որ սա լինելու է ակումբում իմ կատարած ամենաերկար գրառումը:

    Ուրեմն գամ մի քիչ հեռվից. երբ որ նոր էին վաճառքի հանվել Բիլայնի 3G մոդեմները, ես ու ընկերս գնեցինք մեկական ZTE MF622 մոդեմ, եւ հետն էլ վերցրեցինք մեկական գիշերային հետվճարային փաթեթ, ավելի կոնկրետ, դա ս.թ. օգոստոսի 31-ն էր: Նախ խոսեմ ընկերոջս մասին: Ով որ չգիտի ասեմ, գիշերային փաթեթի ամսավարձն է 2500 դրամ: Ընկերս ինտերնետ մտնում էր հիմնականում գիշերը, իսկ ցերեկները համարյա չէր մտնում: Առաջին վճարումը ընկերս կատարեց հոկտեմբերի կեսերին, ու մի անգամից վճարեց նաեւ հոկտեմբերի 2500-ը: Դեկտեմբերի չեմ հիշում քանիսն էր, ընկերոջս ինտերնետը անջատեցին, չվճարելու պատճառով: Հիմա երեկ ընկերս որոշում է վճարել (ունիվերսալ վճարման միջոցով), ու համենայն դեպս զանգում է Բիլայն, պարտքի չափը ճշտելու համար: Եւ…ինչ թիվ են ասո՞ւմ… մոտ 41,000 դրամ:
    Էդ պահին հիշեցի, որ մի անգան նոյեմբերին, էն Tellcell ապարատներով ընկերոջս պարտքը ստուգել էի, ու գրել էր 37,000 դրամ, բայց դե բանի տեղ չէի դրել, ու իրեն չէի զուշացրել, որովհետեւ էդ տերմինալները հայտնի են իրենց ոչ ճշգրտւթյամբ, նոյնիսկ Բիլայնի աշխատողներն էն դա հաստատում: Ինչեւէ, էսօր միասին գնացինք Բիլայնի սպասարկման կենտրոն, ու պահանջեցինք վերծանումը: Ասեց, որ երկու օրվա ընթացքում կուղարկվի նշված մեյլի հասցեին:
    Հետ էլ էդ վերծանման համար էդ 300 դրամը էդ ի՞նչ խուժանություն ա, մարդ պիտի Բիլայնին փող տա, որ իրանց ստերը բռնի՞:

    Բայց սպասե՛ք, սա դեռ ամենը չէ…

    Շարունակեմ պատմությունս: Հետ գանք սեպտեմբեր: Քարտերը գնելուց ուղիղ կես ամիս անց ես որոշեցի հրաժարվել հետվճարային համակարգի էդ քարտից, քանի որ կապի բացակայությունը ուղղակի զզվացնում էր:
    Գնացի այն նույն սպասարկման կենտրոն, որտեղից ես ու ընկերս վերցրել էինք քարտերը եւ ասեցի մոտավորապես հետեւյալ բառերով:
    –Բարեւ Ձեզ, ես ուզում եմ իմ պայմանագիրը խզել, որովհետեւ կապը ուղղակի զրո է:
    էդ աղջիկն էլ, մինչեւ գնելը, ինձ առաջարկել էր կանխավճարայինը վերցնել, բայց ես հրաժարվել էի: Ինքը ինձ հիշեց, ու հիշեցրեց նաեւ իր այդ խորհրդի մասին… Մի խոսքով շատ նորմալ, բարեհամբույր ձեւով ինձ տվեց բլանկը, որի վրա ես ազատ ոճով պիտի շարադրեի իմ դիմումը: Նաեւ ասեց թե որոշ մասեր ինչպես պիտի գրել, մասնավորապես ասեց, որ գրեմ այսպես. «Ես այսինչ այսինչյանս, հանդիսանալով 099xxxxxx GPRS գիշերային փաթեթի հետվճարային բաժանորդ, խնդրում եմ արգելափակել, իմ այդ հեռախոսահամարը…» եւ այլն: Մի պահ մտքովս անցավ, «բայց ինչի՞ արգելափակել, չէ՞ որ դա այլ բան է», բայց չհարցրեցի` մտածելով, որ կարգն այդպես է: Դիմումը գրեցի, վերջում էլ եւս մեկ անգամ հարցրեցի.
    –Վե՞րջ, էլ ես ոչ մի պարտք չունե՞մ:
    Ասաց, որ ոչ:
    Անցավ որոշ ժամանակ: Մի անգամ թափառում էի Edram-ի կայքում, ու մտքովս անցավ ստուգել նաեւ այդ նախկին համարիս պարտքը: Տեսա, որ ինչ-որ գումար ավելացել է: Բանի տեղ չդրեցի: Վերջապես եկանք հասանք այսօրվան: Էսօր, երբ ընկերոջս հետ իր վերծանման համար գնացել էինք սպասարկման կենտրոն, մտքովս անցավ եւս մեկ անգամ ստուգել այդ նախկին համարիս հաշիվը: Նույնիսկ համարը դժվարությամբ հիշեցի, բայց հիշեցի ու ստուգեցի… ի՞նչ տեսնեմ` մոտ 11,000 դրամ: Մոտեցա սպասարկող աղջկան, հարցնում եմ.
    –Գիտե՞ք, ես ահագին ժամանակ առաջ իմ էս ինտերնետի համարից հրաժարվել եմ ու արգելափակման դիմում եմ գրել, բայց հիմա ստուգում եմ, վրայի պարտքը գնալով ավելանում ա: Նայեց, քչփորեց համակարգիչը, հետո մյուս սենյակից կանչեց մի ուրիշ աղջկա, միասին նայեցին… ու ի՞նչ ասեն, որ լավ լինի.
    –Ձեր համարը արգելափակված է, բայց պայմանագիրը խզված չէ, ու պարտքը կուտակվում է, ու էդ պարտքը պիտի վճարեք:
    –Բայց ես դիմում եմ գրել, ու ասել եմ, որ էլ չեմ ուզում էդ համարից օգտվեմ:
    Մի խոսքով խոսքցինք ու հավանաբար հասկացավ, որ իրոք սխալ բան է ինջ թելադրել ԲԻլայնի աշխատողը: Բայց հավանաբար ընկերության պահանջներն այնպիսին են, որ պիտի սեձական սխալը չընդունել, ու էս աղջիկը սկսեց դեմագոգիայով զբաղվել, սկսեց կպնել բառերիցս. «Բա Դուք հենց նոր ասեցիք «արգելափակել» այլ ոչ թե «խզել»» եւ այլն:
    Հարցրեց, թե որ սպասարկման կենտրոնում եմ գրել դիմումս, ու զանգեց էդ սպասարկման կենտրոն: Մի քիչ խոսեց, հետո ինձնից կոնտակայն համար ուզեց, ու հետո ասեց նույն բանը` որ ես ոչ թե խզել եմ, այլ արգելափակել եմ, որպեսզի օգտվել չլինի: Խորհուրդ տվեց նաեւ, որ գնամ այն սպասարկման կենտրոն, որտեղ դիմումս գրել եմ:
    Տարբերակ 1. Էդ ինձ դիմում թելադրող աչոնը էդ մի դասը լավ սովորած չի եղել, ու չի իմացել, որ խզելն ու արգելափակելը տարբեր բաներ են:
    Տարբերակ 2. Մի քիչ բութ է եղել, ու որ ես ասել եմ, որ էլ չեմ ուզում օգտվեմ, իրան թվացել է, որ չեմ ուզում օգտվեմ, բայց ուզում եմ փողերս նվիրաբերեմ Բիլայնին:
    Տարբերակ 3. Սա ծանրագույն տարբերակն է. Այն է, որ էն աչոնին վերեւից է հրահանգված եղել, որ իրեն շլանգի տեղ դնի, ու տենց ապուշ դիմում թելադրի:
    Չգիտեմ, որ տարբերակն է ճիշտ, որը` սուտ, բայց…… չեմ շարունակում, կարդացեք հետգրությունը…

    Հ.Գ. Հենց նոր Բիլայնից մի տղա զանգեց, ու ասեց, որ կա երկու տարբերակ` կա՛մ պիտի մուծեմ էդ գումարը, կա՛մ պիտի մոտենամ սպ. կենտրոն, դիմում գրեմ, որ վերջնահաշվարկ կատարեն ու հաշվի առնեն, որ ես ու օպերատորը իրար չենք հասկացել: Ես էլ ասեցի, որ սկզբունքայնորեն մեկ դրամ էլ չեմ վճարի: Հիմա գնամ մեր մոտի սպասարկման կենտրոն, տեսնեմ` ինչ եմ անում: Հետո ակումբում էլ կգրեմ, թե ինչ եղավ: Ամեն դեպքում հիմա չեմ ուզում հոռետես լինել: Ամեն դեպքում եթե հետաքրքրվում ու մի քանի ժամվա մեջ զանգում են, նշանակում է հետաքրքրված են ոչ միայն իրենց գրպանի պարունակությամբ, այլեւ ընկերության վարկանիշով:
    բա ընկերոջինտ ինչ եղավ՞

  2. #1277
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Ռամշտայն ջան, որ ժամանակին ասում էի կոնկրետ քցում են, հետս վիճում էիր ու պաշտպանում, մինչև եկար հասար նույն մտքին
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #1278
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    բա ընկերոջինտ ինչ եղավ՞
    Դեռ մեյլի վրա վերծանումը չի եկել: Հենց գա, կերեւա: Բայց դե եթե գրել են հոկտեմբերինը 37000, ապա հաստատ դա վերծանման մեջ իրա տեղը գտած կլինի:

    Մի խոսքով սենց խորհուրդ կարամ տամ. Ժողովուրդ, Բիլայնի կանխավճարայինը իդեալական լուծում ա, բայց նույնը չեմ ասի հետվճարայինի մասին:
    ՈՉ ՈՔԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԱՅՆԻ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐԵՒԷ ՓԱԹԵԹԻՑ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (21.12.2009)

  5. #1279
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՉ ՈՔԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԱՅՆԻ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐԵՒԷ ՓԱԹԵԹԻՑ:
    Ես կյանքում 15 օր տենց սխալ եմ արել ու 30 000 վճարելով համարս ջրել: Այսինքն կազմակերպությունն էր վճարում ոչ թե ես ու գաղափարն էլ էր իրենցը: Ու էլի համարներից հրաժարվելուց հետո բաժանորդավճարը գալիս էր, մինչև մի քանի հարյուր անգամ չզանգեցինք ու չխնդրեցինք, որ դադարեցնեն գումար պահանջել, մենք վաղուց պայմանագիրը խզելու դիմում ենք ներկայացրել:
    Տան հեռախոսը ծածկագրով արգելափակած ա, ծածկագրն էլ չենք հիշում: Բացի քաղաքայինից ուրիշ տեղ չենք էլ կարող զանգել, Բիլայնիս համարի վրա էլ ընդամենը 2000 դրամ գումար կա, խոսալու եմ քարտը կոտրեմ, 2-րդ օպերատորը Օրանժ եմ ընտրել:
    էսպես չի մնա

  6. #1280
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ մեյլի վրա վերծանումը չի եկել: Հենց գա, կերեւա: Բայց դե եթե գրել են հոկտեմբերինը 37000, ապա հաստատ դա վերծանման մեջ իրա տեղը գտած կլինի:

    Մի խոսքով սենց խորհուրդ կարամ տամ. Ժողովուրդ, Բիլայնի կանխավճարայինը իդեալական լուծում ա, բայց նույնը չեմ ասի հետվճարայինի մասին:
    ՈՉ ՈՔԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԱՅՆԻ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐԵՒԷ ՓԱԹԵԹԻՑ:
    կանխավճարայինը իդեալական լուծում ա ընդհանրապես,քանի որ գիտես մաքսիմում որքան կկորցնես, իսկ հետվճարայինով գլխիտ ինչ կբերեն չգիտես
    ընդհանրապես ու ամեն ծառայության համար

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (21.12.2009)

  8. #1281
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    կանխավճարայինը իդեալական լուծում ա ընդհանրապես,քանի որ գիտես մաքսիմում որքան կկորցնես, իսկ հետվճարայինով գլխիտ ինչ կբերեն չգիտես
    ընդհանրապես ու ամեն ծառայության համար
    Հատկապես եթե դրան ավելացնես, որ Բիլայնի կանխավճար տարիֆները հետվճարից լավ պայմաններ ունեն՝ հատկապես փոքր փաթեթների ու անհատների համար։
    Հետո էլ ավելի ապահով ես՝ եթե Աստված չանի հեռախոսդ մի տեղ մոռանաս, բացի հեռախոսից մաքսիմում մեջի եղած փողը կորցնես... թե չէ սիմ-ի դեպքում կարողա մի 10 միլիոնի թանկ ՍՄՍ ուղարկեն
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  9. #1282
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատկապես եթե դրան ավելացնես, որ Բիլայնի կանխավճար տարիֆները հետվճարից լավ պայմաններ ունեն՝ հատկապես փոքր փաթեթների ու անհատների համար։
    Հետո էլ ավելի ապահով ես՝ եթե Աստված չանի հեռախոսդ մի տեղ մոռանաս, բացի հեռախոսից մաքսիմում մեջի եղած փողը կորցնես... թե չէ սիմ-ի դեպքում կարողա մի 10 միլիոնի թանկ ՍՄՍ ուղարկեն
    Ընդ որում չես էլ իմանա իրոք ուղարկել են թե ոչ, բայց էն որ 10 միլիոնի հաշիվ կներկայացնեն էդ հաստատ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (21.12.2009)

  11. #1283
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Խաբեություն իրոք շատ կա: Օրինակ ես սակագնային պլանս փոխեցի քեզ համար էքսքլյուզիվ,պետք է տաներ 300 դրամ, բայց տարավ 600 հիմա Օրանժ եմ բռնում, անչափ գոհ եմ պայմաններից, մենակ թե կապն ա շուտ-շուտ անջատվում խոսալու ժամանակ
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  12. #1284
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Արդեն մոտ 5 տարի է օգտվում եմ հետվճարայինից, շատ գոհ եմ։
    Մի անգամ առիթ չի եղել կասկածելու ստացված թվերում։

    Քանի դեռ որակից գոհ եմ (նախորդ նոր տարվա մասին շատ եմ գրել), չեմ պատրաստվում անցնել անփորձ մածունին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #1285
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2009
    Հասցե
    ԵՐԿԻՐ մոլորակ
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաբեություն իրոք շատ կա: Օրինակ ես սակագնային պլանս փոխեցի քեզ համար էքսքլյուզիվ,պետք է տաներ 300 դրամ, բայց տարավ 600 հիմա Օրանժ եմ բռնում, անչափ գոհ եմ պայմաններից, մենակ թե կապն ա շուտ-շուտ անջատվում խոսալու ժամանակ
    իսկ մի անգամից ես անցում կատարել?
    Եթե այո, կարաս հենց հիմա զանգես 0611 բողոքես, 300 դրամը քեզ հետ կտան մեծ սիրով

  14. #1286
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն մոտ 5 տարի է օգտվում եմ հետվճարայինից, շատ գոհ եմ։
    Մի անգամ առիթ չի եղել կասկածելու ստացված թվերում։

    Քանի դեռ որակից գոհ եմ (նախորդ նոր տարվա մասին շատ եմ գրել), չեմ պատրաստվում անցնել անփորձ մածունին։
    ուրեմն բացառիկ բաղտավորներից ես

  15. #1287
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2009
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Չափից դուրս խիստ կարգավորումը այնքան էլ չի նպաստում շուկայի ընդհանուր զարգացմանը
    Հարցազրույց «ՎիմպելԿոմ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բորիս Նեմչիչի հետ


    Բ.Նեմչիչ. «Մենք հետ չենք մնում մրցակիցներից, քանի որ շարժական հեռախոսակապի շուկայում ցանցերը կառուցված են նույն տեխնոլոգիաներով»:
    - Որքանո՞վ է հայկական շուկան «Վիմպելկոմի» համար շարունակում մնալ գերակա՝ հաշվի առնելով թեժացող մրցակցությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործողությունները:

    - «ՎիմպելԿոմի» համար Հայաստանն առանցքային շուկաներից է, որտեղ մենք հետևողական ենք: Մենք ցանկանում ենք Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացման հարցում միշտ համագործակցել կարգավորողի հետ և համագործակցում ենք, բայց երբեմն ունենում ենք [«ԱրմենՏել»] ընկերության զարգացման տարբեր պատկերացումներ: Երբեմն չափից դուրս խիստ կարգավորումը այնքան էլ չի նպաստում շուկայի ընդհանուր զարգացմանը: Բայց մյուս կողմից դաշտը ամբողջովին առանց կարգավորման թողնելը նույնպես ճիշտ չէ: Շուկայի զարգացման համար մեզ անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն, և դրա համար առաջին հերթին պետք է որոշել, թե որն է լավագույնը հայ սպառողների համար:

    - Հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ն մեծածախ ինտերնետի համար հունվարի 1-ից սահմանել է առաստաղային գներ, և ինտերնետ ներկրող խոշոր ընկերությունների փաստացի շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 15%-ը՝ որքանո՞վ է այդ շուկան ձեզ համար մնում գրավիչ:

    - Հայաստանում մենք աշխատում ենք ինտերնետի թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ ոլորտներում: Վերջնական սպառողներին ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու սեգմենտում մենք շարունակելու ենք աշխատանքներ ծավալել: Մի քանի օր առաջ հայտարարեցինք ամրակցված հեռախոսակապի ցանցով ADSL տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայության աննախադեպ առաջարկի մասին: ADSL-ի և՛ հին, և՛ նոր բաժանորդներին որակյալ ինտերնետ կապով ապահովելու համար մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ներքին ենթակառուցվածքներում, ներկրվող ինտերնետի ծավալների ավելացման համար ավելացրել են կապուղիները:

    Բացի այդ՝ Հայաստանում մենք զարգացնում ենք «ԱրմենՏելի» շարժական կապի 3G ցանցը: Չեմ կարծում, որ շահութաբերության մակարդակի սահմանումը ճիշտ մոտեցում է, բայց մյուս կողմից՝ գտնում եմ, որ ինտերնետի գինը պետք է ողջամիտ լինի: Կարծում եմ՝ Հայաստանի բոլոր պրովայդերները պետք է ներդրումներ կատարեն միջազգային ելքի կապուղիներում: Եթե բոլորը շարժվեն այդ ուղղությամբ՝ նման խնդիր չի լինի:

    - «ԱրմենՏելը» կարծես հետ է մնում մրցակիցներից շարժական հեռախոսակապի ցանցի հարցում, եթե հաշվի առնենք, որ Ձեր մրցակիցները հայտարարում են, որ կառուցել են 3G+ ցանցեր: Դուք պատրաստվո՞ւմ եք շարժական հեռախոսակապում ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել:

    - Մենք հետ չենք մնում մրցակիցներից, քանի որ շարժական հեռախոսակապի շուկայում ցանցերը կառուցված են նույն տեխնոլոգիաներով: Միջոցառումների, նորությունների անոնսավորման հարցում ես վարպետ չեմ: Մենք ինտեգրացված օպերատոր ենք, և դա մեր առավելությունն է:

    Ինչ վերաբերում է 3G-ին, ապա կրկնեմ՝ թե՛ մեր, թե՛ մեր մրցակիցների մոտ նույն տեխնոլոգիաներն են, նույն որակը: Շարժական հեռախոսակապի շուկայում մենք, բացի երրորդ սերնդի ցանցից, ունենք երկրորդ սերնդի ընդարձակ ցանց: Մենք նաև ունենք ամրակցված հեռախոսակապի ցանց: Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում յուրաքանչյուր ընկերություն ունի շուկայական դիրքավորման իր ռազմավարությունը: Ինչ վերաբերում է 4G-ին, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա շուկա մուտք գործելու ամենալավ ժամանակահատվածը:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sunun (23.12.2009)

  17. #1288
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Նոր ստացա ընկերոջս վերծանումները (իմ մեյլն էինք նշել): Հիմա կարդում եմ: Նենց էլ ջանջալ ա գրած: Նենց ա սարքած, որ ամեն տողում 2 դրամից մեծ գումար չի գրած, այսինքն` ամենաշատը 2 դրամը մեկ նոր հաշվարկ ա սկսել:

    Մի հատված տեղադրեմ, որ պատկերացնեք:

    Կոդ:
    հեռ.........ամսաթիվ..ժամը..գումարը..Տևողություն..Զանգի տեսակ
    212.73.92.76 20/10 21:29:19 0.50 00:00:17 GPRS Internet ելք
    212.73.92.76 20/10 21:30:37 0.50 00:00:16 GPRS Internet մուտք
    212.73.92.76 20/10 21:31:38 0.50 00:00:10 GPRS Internet ելք
    212.73.92.76 20/10 21:31:38 1.50 00:00:10 GPRS Internet մուտք
    212.73.92.76 20/10 21:31:48 0.50 00:00:02 GPRS Internet մուտք
    212.73.92.76 20/10 22:39:10 0.50 00:00:16 GPRS Internet մուտք
    212.73.92.76 20/10 22:39:10 0.50 00:00:16 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:01:45 1.50 00:00:29 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:01:45 0.50 00:00:29 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:02:14 0.50 00:00:11 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:14 1.50 00:00:11 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:02:25 1.50 00:00:05 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:25 1.00 00:00:05 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:02:30 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:30 0.50 00:00:01 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:02:31 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:31 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:32 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:32 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:33 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:33 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:34 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:34 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:35 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:35 0.50 00:00:01 GPRS Internet ելք
    212.73.92.76 21/10 11:02:36 2.00 00:00:01 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:36 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    212.73.92.76 21/10 11:02:37 2.00 00:00:00 GPRS Internet մուտք
    Հիմա արի ու էսքանը գումարի:
    Տեղեր կա, որ մի 10 րոպեի ընթացքը տրված ա մոտ 5 էջով:



    Հ.Գ. Ու եթե էս ոճի հորինողին թվում ա, որ մարդիկ կալարեն նստեն թվերը իրար գումարեն, ապա սխալվում ա, պետք լինի հատ-հատ կալկուլյատրով կհաշվենք:
    Ու ասեմ նաեւ որ ամբողջ հոկտեմբորը թերթեցի: Ցերեկվա ժամերին շատ մտած էր ընդամենը 4-5 օր, բայց մեկ ա, տպավորությունը էն ա, որ մի զրո ավել են գրել:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 23.12.2009, 23:25:

  18. #1289
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ստացա ընկերոջս վերծանումները (իմ մեյլն էինք նշել): Հիմա կարդում եմ: Նենց էլ ջանջալ ա գրած: Նենց ա սարքած, որ ամեն տողում 2 դրամից մեծ գումար չի գրած, այսինքն` ամենաշատը 2 դրամը մեկ նոր հաշվարկ ա սկսել:

    Մի հատված տեղադրեմ, որ պատկերացնեք:

    [code]հեռ.........ամսաթիվ..ժամը..գումարը..Տևողություն..Զանգի տեսակ
    212.73.92.76 20/10 21:29:19 0.50 00:00:17 GPRS Internet ելք


    Հիմա արի ու էսքանը գումարի:
    Տեղեր կա, որ մի 10 րոպեի ընթացքը տրված ա մոտ 5 էջով:



    Հ.Գ. Ու եթե էս ոճի հորինողին թվում ա, որ մարդիկ կալարեն նստեն թվերը իրար գումարեն, ապա սխալվում ա, պետք լինի հատ-հատ կալկուլյատրով կհաշվենք:
    Ու ասեմ նաեւ որ ամբողջ հոկտեմբորը թերթեցի: Ցերեկվա ժամերին շատ մտած էր ընդամենը 4-5 օր, բայց մեկ ա, տպավորությունը էն ա, որ մի զրո ավել են գրել:
    քեզ համբերություն
    չեմ կարցում, որ սխալը թվաբանական լինի

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (24.12.2009)

  20. #1290
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Հաշվարկի առաջին մաս.

    Հոկտեմբերի 1-19 ներառյալ:
    Գումարը` 1263 դրամ:

    Excel-ի ցավը տանեմ, PDF-ից քոփի փեյսթ եմ անում էքսել, մի անգամից գումարը հաշվում:

    Հես ա մնացածն էլ հաշվեմ…

Էջ 86 140-ից ԱռաջինԱռաջին ... 367682838485868788899096136 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •