Հարգելի eduard30,
դու արգելափակվել ես ոչ թե այդ գրառման, այլ բազում անփույթ գրառումների համար, որոնց մեծ մասը պարզապես ջնջվել են անընթեռնելի լինելու պատճառով, որովհետև չես բարեհաճել գոնե ստուգել գրառումդ ու այն բերել ընթեռնելի տեսքի: Եթե դու ակումբցիների նկատմամբ այնքան հարգանք չես դրսևորում, որ գրառումներդ բերես ընթեռնելի տեսքի, ապա ակումբում քո ներկայությունն ավելորդ է: Ինչպես յուրաքանչյուր համայնքում, այստեղ ևս ամեն ինչ պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա: Հարգանքի դրսևորում է մյուսներին սեփական անուշադրությամբ ու անփութությամբ անհարմարություն չպատճառելը:
Եթե արգելափակումից դուրս գալուց հետո կշարունակես նույնպիսի անփույթ գրառումներ անել, ապա կարգելափակվես ավելի երկար ժամանակով:
Շնորհակալություն ուշադրության համար:
Էջանիշներ