Հարգելի Մոդերատորներ խնդրում եմ ասեք այս գրառման ինչն է անհարգալի վերաբերմունք և տառասխալներով որ ինձ արգելափակվեց մուտքը Դար Ակումբ երեք շաբաթով:
Հարգանքներով eduard30.
Հարգելի Էլմո ինչ ես կարծում որոշ ֆիզիկոսներ ասենք օրինակ որեվիցե հայտնագործություն անելիս լույսի արագությունը ստանալու գախնիքը բացահայտելուց վրիպաց կլինեն՞:
Ճշմարիտ եմ ասում մնացել է մի քայլ:
Հարգելի eduard30,
դու արգելափակվել ես ոչ թե այդ գրառման, այլ բազում անփույթ գրառումների համար, որոնց մեծ մասը պարզապես ջնջվել են անընթեռնելի լինելու պատճառով, որովհետև չես բարեհաճել գոնե ստուգել գրառումդ ու այն բերել ընթեռնելի տեսքի: Եթե դու ակումբցիների նկատմամբ այնքան հարգանք չես դրսևորում, որ գրառումներդ բերես ընթեռնելի տեսքի, ապա ակումբում քո ներկայությունն ավելորդ է: Ինչպես յուրաքանչյուր համայնքում, այստեղ ևս ամեն ինչ պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա: Հարգանքի դրսևորում է մյուսներին սեփական անուշադրությամբ ու անփութությամբ անհարմարություն չպատճառելը:
Եթե արգելափակումից դուրս գալուց հետո կշարունակես նույնպիսի անփույթ գրառումներ անել, ապա կարգելափակվես ավելի երկար ժամանակով:
Շնորհակալություն ուշադրության համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ակումբում եզակի գրառման համար չեն արգելափակվում (բացառությամբ որոշ դեպքերում հայհոյախոսությամբ գրառումների), կրկնում եմ, որ արգելափակումը եղել է բազում անփույթ գրառումների համագումարի համար, ինչպես նաև զգուշացումներն անտեսելու համար: Ակումբում ով էլ նման կերպ բոլոր գրառումներն անփույթ անի, կարգելափակվի: Եթե այսուհետ ուշադիր լինեք գրառումներ անելուց, նման անընթեռնելի գրառումներ չանեք, ապա միասին կկարողանանք մասնակցել բազում հետաքրքիր քննարկումների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ նշել բոլոր ուղղագրական կամ կետադրական սխալները, նշել եմ անուշադրության սխալները: Ինչևէ: Այս թեման նման հարցերը պարզաբանելու համար չեն, հուսով եմ, որ հետայսու ավելի ուշադիր կլինես ու առանց զայրանալու գրառումներ կանես: Քանի որ նշածս ձևի գրառումները շարունակելու դեպքում նախատեսվում է արգելափակում: Ակումբում այդ իմաստով կա ընտրության հնարավորություն. կարող ես ընտրել առավել ուշադիր լինելն ու չարգելափակվելը, կամ էլ լինել անուշադիր ու նման գրառումներն անելով արգելափակվելը: Ընտրությունը քոնն է:
Ցանկանում եմ հաճելի ու հետաքրքիր քննարկումներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
< Նամակագրությունը հեռացվել է: Արգելվում է նամակագրությունն առանց կողմերի համաձայնության հրապարակել: >
Խնդրում եմ 3-րդ անձանց ինձ բացատրել, թե ի՞նչ տրամաբանությամբ է ջնջվել իմ գրառումը: «Աշխատանքի» բառն այնպես էլ ընդգծված է... Այդ դեպքում թեմայի առաջին գրառման մեջ «աշխատանք» եզրույթի սահմանումը տայիք՝ հատուկ ընդգծելով, որ սովորելն աշխատանք չէ: Իմ հիմնական զբաղմունքն ուսանող լինելն է ու իմ գործի անունն էլ լեկցիա գրելն է (ու ոչ միայն, իհարկե): Մի՞թե պարզ չէ, որ դրանով ուզեցել եմ ասել՝ ինձ երաժշտությունն աշխատելիս ընդհանրապես չի խանգարում, նույնիսկ ավելին՝ առանց դրա էն աստիճան չեմ կարողանում, որ դասախոսի կողմից բռնվելու ռիսկն անտեսելով՝ լսում եմ...
Ծիծաղելի է նույնիսկ ու վիրավորական:
Շնորհակալություն ուշադրության համար:
Վերջին խմբագրող՝ Chuk: 27.12.2009, 02:45:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ