Ընկեր, ինչո՞ւ չես անդրադառնում
այս գրառմանը, որտեղ կոնկրետ հղում է արվում օրենքի վրա և որտեղ հստակ երևում է օրենքի խախտումն օրանժի կողմից: Եթե այդ գրառմանս մեջ հղում էի արել քաղաքացիական օրենսգրքին, այս անգամ մեջբերում անեմ քրեական օրենսրքից: Այն, որ օրանժը գովազդում է «մինչև 7.2 մբ արագությամբ ինտերնետ», կարծում եմ բոլորս ենք տեսել օրանժի գովազդներում: Հիմա հարց. ինչքանի՞ց մինչև 7.2 մբ ինտերնետ: Չի նշվում, սա օրենքի կոպիտ խախտում ա, քրեորեն պատժելի արարք ա: Քրեական օրենսգիրքում կա այսպիսի մի հասկացություն՝ Սպառողներին խաբելը (եթե չեմ սխալվում 212 հոդվածն ա), որտեղ ասվում ա, որ խաբել ասելով տվյալ դեպքում հասկացվում ա սպառողներին որոշակի ապրանքի (ծառայության) քաշի, չափի, արժեքի, չափսերի քանակի,
որակի և նման այլ հանգամանքների վերաբերյալ
մոլորեցնելը: Տես, օրենքը չի ասում, որ անպայման պետք ա խաբեն, նույնիսկ մոլորեցնելը քրեորեն պատժելի ա: Ավելի կոնկրետացնեմ, թե ինչ ա հասկացվում մոլորեցնել ասելով: Մոլորեցնել ասելով տվյալ դեպքում պետք է հասկանալ գովազդ սպառողներին գովազդվող ապրանքների հատկությունների, քանակի, որակի, գնի և այլ առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց գովազդատուներին վերաբերող տեղեկատվության կապակցությամբ լրիվ կամ մասնակի ապակողմնորոշելը: Ընդ որում, Հ.Հ. գովազդի ամսին օրենքի հոդված 21-ի համաձայն՝ անբարեխիղճ գովազդի տարատեսակ է համարվում նաև այնպիսի գովազդը, որը, թեև բառացիորեն ճշմարտացի է, բայց որի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է այլ իմաստ: Այսինքն՝ սպառողներին կարելի է մոլորեցնել ոչ միայն կեղծ, այլև ճշմարիտ գովազդի միջոցով: Քննարկվող հանցակազմի որակման համար գովազդի կեղծ կամ ճշմարիտ լինելը որևէ նշանակություն չունի: Հիմա այստեղից պարզ երևում ա, որ օրանժը մոլորեցրել ա հենց մենակ էդ իմ նշած գովազդով, որտեղ հստակ չի նշել, թե ինչքանից մինչև 7.2 մբ արագություն: Այսինքն՝ գովազդը ճշմարտացի ա, օրանժը տալիս ա 0-ից մինչև 7.2 մբ արագությամբ կապ, գովազդի մեջ էլ նշվում ա՝ մինչև 7.2, իսկ 0-ն, ինչպես գիտենք, ամբողջովին տեղավորվում ա մինչև 7.2-ի սահմաններում: Բայց 0-ն դա նշանակում ա ապրանքի, տվյալ դեպքում՝ ծառայության բացակայություն, այսինքն վճարվում ա մի բանի համար, որը չկա կամ շատ հանգիստ կարող է չլինել:
Էջանիշներ