Ժող կրկնությունը Շանթով ե՞րբա![]()
Ժող կրկնությունը Շանթով ե՞րբա![]()
23:20
Yellow Raven (14.12.2009)
Հալալա Վիգին![]()
Հալալա Վիկին![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Հարդ (26.12.2009)
Արթուր Աբրահամի երեկվա մարտի վիդեոն եմ փնտրում:
Շանթով են ցույց տվել: Դէ արդյունքի մասին չասեմ:
էսպես չի մնա
Հարդ (18.12.2009)
Չգիտեմ էդ ինչ են ցույց տվել, ըստ երևույթին կրկնություն ա եղել՝ տես:
Վիկը ջախջախում է Ռոխասին տեսանյութը
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Հարդ (26.12.2009)
Վախթանգ Դարչինյանը մարտի 6-ին մենամարտելու է մեքսիկացի Ռոդրիգո Գերերոյի հետ
![]()
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կպաշտպանի իր տիտղոսը մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գերերոյի հետ մենամարտում: Ավսրալիական The Sunday Telegraph թերթի փոխանցմամբ, մրցամարտը կայանալու է մարտի 6-ին:
Նշենք, որ այդ նույն օրը տեղի կւնենա մեկ այլ հայ բռնցքամարտիկի Արթուր Աբրահամի մենամարտը The Super Six մրցաշարի երկրորդ փուլում:
Թերթը գրում , որ Դարչինյանը շատ լրջորեն է մոտենում մենամարտին, ինչի մասին վկայում են նրա մարզումները սկավառակի նետում մարզաձեւում աշխարհի չեմպիոն Դենի Սամյուելի, ինչպես նաեւ երկու այլ մասնագետների` ռեգբիստներ Հեյդեն Նոուլսի եւ Քրեյգ Կետերիկի հետ:
Աղբյուր՝ news.am
Դարչինյանը ցանկանում է «սպանել» Դոներին
WBC եւ WBA վարկածով, 1-ին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն, Վաղթանգ «Վիկ» Դարչինյանը հույս ունի, որ այս տարի կհանդիպի ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ եւ կզրկի նրան WBA-ի ժամանակավոր չեմպիոնի կոչումից:
«Տեսեք, թե ովքեր են եղել Դոների մրցակիցները վերջին երկու տարում: Բոլորն էլ թույլ, ցածր կարգի բռնցքամարտիկներ են, որոնց նույնիսկ չարժե ռինգ թողնել: Ես աղոթում եմ, որ Դոները հաղթի իր առաջիկա մրցամարտը, չստանա վնասվածք եւ ստիպված հանդիպի իմ հետ: Այդ ժամանակ ես վերջ կտամ նրա կարիերային, քանի որ նոկաուտի կենթարկեմ եւ վերջնականապես «կսպանեմ» նրան: Ես Դոներին դարձրեցի չեմպիոն, ես էլ նրան կզրկեմ այդ տիտղոսից»,-ասաց նա:
Դարչինյանի բարկության պատճառն այն է, որ ֆիլիպինցին ամենուր հայտարարում է, որ ինքը միակն է, ում հաջողվել է հաղթել Վիկ Դարչինյանին (դա տեղի է ունեցել 2007-ին):
Այժմ երկու մարզիկներն էլ նախապատրաստվում են իրենց հերթական մրցամարտերին: Վախթանգ Դարչինյանը մարտի 6-ին կմրցի մեքսիկացի Ռոդրիգո Գերերոյի հետ, որն անցած տարի անսպասելի հաղթելով անվանի Լուիս Մալդոնադոյին, իրավունք ստացավ պայքարելու չեմպիոնական գոտու համար: Դոները ռինգ դուրս կգա արդեն փետրվարի 13-ին: Այդ օրը նա կմենամարտի փորձառու, բայց արդեն տարեց մեքսիկացի բռնցքամարտիկ Գերսոն Գերերոյի հետ:
Աղբյուրը` a1plus.am
Առաջիններից մեկը Արթուր Աբրահամն է
Գերմանիայում մեծ համբավ ունեցող Dickes B հեռուստաշոույի այս տարվա առաջին հաղորդման հյուրերից մեկը կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Այն կհեռարձակվի հունվարի 5-ին, տեղի ժամանակով 22:00-ին: Հեռուստաշոուի հեղինակները հայազգի բռնցքամարտիկից բացի հրավիրել են նաեւ նրա մարզիչ Ուլի Վեգներին, երգչուհի Ինգա Հումպեին, հեռուստամեկնաբան Սաբինա Հենրիին, դերասան Քրիստիան Բերկելին եւ ներկայիս ամենակարդացվող գրող Ֆրենկ Շացինգին:
Հաղորդաշարի կազմակերպիչները մասնակիցների համար ստեղծել են ակտիվ հանգստանալու պայմաններ, որի ժամանակ էլ նրանք կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հարդ (06.02.2010)
Yellow Raven (06.02.2010), Հարդ (06.02.2010)
ԱՄՆում հայազգի, երիտասարդ ու խոստումնալից բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, հունվարին հերթական հաղթանակն է տարել Քասիմ Օումայի հանդեպ: Իր պրոֆեսիոնալ 27 մարտն էլ հաղթել է, որից 17-ը նոկաուտով: Ծնվել է Աբովյանում 1986, ապրում է Գլենդելում, ԱՄՆ Օլիմպիական հավաքականի նախկին անդամ: 183սմ հասակ, 70կգ, մականունը "Մղձավանջ" (Nightmare):
Վանեսի հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ շուտով առիթ կունենա աշխարհի չեմպինական գոտիներից մեկին հայտ ներկայացնելու:
Մերոնք շատանում են … լավ ա…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Gayl (06.02.2010), h.s. (07.02.2010), Yellow Raven (06.02.2010), Ապե Ջան (06.02.2010), Հարդ (06.02.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ