Վիլֆրիդ Զաուերլանդը՝ Արթուր Աբրահամի պրոմոութերը պահանջել է փոխել մրցավարական բրիգադը, որը սպասարկելու է Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մենամարտը, հաղորդում է Championat.ru-ն: Զաուերլանդին չի բավարարում, որ եզրային դատավորներից մեկն ու ռեֆերին բնակվում են Միչիգանում, ինչպես եւ Դիրելը:
«Դիրելն ապրում է Միչիգանում: Դա անթույլատրելի է, որ դատավորներն էլ լինեն Միչիգանից: Ես հրաժարվում եմ դա ընդունել»,- հայտարարել է Զաուերլենդը:
Աբրահամի պրոմոութերին նաեւ չի բավարարում, որ մրցավարներից մեկն այն մեքսիկացին է, ով հաղթանակ տվեց Դիրելին, երբ նա մենամարտում էր Կառլ Ֆրոչի հետ: Նա միակն է, որ հաղթանակ էր գրանցել Դիրելի օգտին:
Միակ մրցավարը, որ բավարարում էր երկու կողմերին, իտալացի Ջինո Կավալերին է:
Էջանիշներ