User Tag List

Էջ 74 358-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124174 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1096
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթենքում ԼՂ խնդրի վերաբերյալ ընդունված փաստաթղթով
    Ինչ փաստաթուղթ?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. #1097
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ փաստաթուղթ?
    Ոնց հասկացա,դեկտեմբերի երկուսին Աթենքում փաստաթուղթ է ստորագրվել,թեթև կարգով ասումա ինչա տեղի ունեցել,իսկ ավելին չգիտեմ

  3. #1098
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ինչքանով ես եմ տեղյակ, ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվել: Ուղղակի մենք հայերս սովոր ենք սեփական դատողությունները որպես իրականություն ներկայացնել: Մանավանդ մեր ստեղծագործ լրագրողները:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.12.2009), Արիացի (08.12.2009)

  5. #1099
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ ահա ինչպես են գործում ադրբեջանցիները և Ադրբեջանի ԱԳՆ -ն , մարդիկ աշխատում են ու ապացուցում գործով, այլ ոչ թե գոռում են թե մենք օրինապաշտ ենք , ու հին ազգ ենք: http://aze.az/news_jurnalisty_euronews_xotyat_28709.html
    Ադրբեջանի ԱԳՆ-ն գործում ու հաջողություն է ակնհայտորեն քո հաշվին, որ հերիք չէ իրենց ներքին աուդիտորայի համար նախատեսված անհիմն ու ոչ մի հղում չպարունակող նորությունը կարդում ես, հետո էլ դրան հավատում ես ու մի բան էլ հայկական ֆորումում հղում ես դնում նրա վրա

  6. #1100
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ի՞ՆՉ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

    Օրերս Աթենքում, ԵԱՀԿ Նախարարաց խորհրդի ավարտին ընդունված երկու հայտարարությունները Հայաստանում բավականին բացասական արձագանք էին գտել փորձագետների եւ ընդդիմության շրջանում:

    Իշխանությունները, սակայն, ընդհակառակը, ընդհուպ մինչեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, հայտարարեցին, թե դա դիվանագիտական հաղթանակ էր, քանի որ առաջին անգամ Ադրբեջանը համաձայնվեց, որ փաստաթղթում ընդգրկվի ազգերի ինքնորոշման սկզբունքը: Հիշեցնենք. Հայաստանի, Ադրբեջանի ու ԵԱՀԿ միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ` ԵԱՀԿ Նախարարների խորհրդի` հաջորդ օրն ընդունված եզրափակիչ հայտարարություններում (որոնք նույնաբովանդակ էին) շեշտվում էր, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Փորձագետները, սակայն, միանգամից տագնապ բարձրացրեցին, որ առաջին անգամ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ընդունված փաստաթղթում տեղ է գտել տարածքային ամբողջականության սկզբունքը: Ավելին, Հայ ազգային կոնգրեսից հաջորդ իսկ օրը հայտարարություն տարածվեց, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Եւ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Ի վերջո, մի՞թե հայկական կողմի համար դրական արդյունք չէ այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը տեղ է գտել փաստաթղթում, եւ ինչո՞վ է նույն փաստաթղթերում տեղ գտած տարածքային ամբողջականության սկզբունքը վտանգում ինքնորոշման սկզբունքը: Քանի որ ամենամեծ տագնապը բարձրացրել էր հենց Հայ ազգային կոնգրեսը, ուստի պատասխանների համար դիմեցինք հենց Կոնգրեսին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ամբողջ խնդիրը ձեւակերպումների մեջ է: Նախ, Զուրաբյանը նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունք հասկացությունը միջազգային իրավունքի տեսակետից 2 ընկալում ունի. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժողովրդի իրավունքն է` իր պետականության գոյության ձեւը որոշելու համար` այլ պետության կազմում կամ այլ պետության տեսքով: Այսինքն, միջազգային իրավունքի տեսակետից, ազգերի ինքնորոշման իրավունք հասկացությունը որեւէ ազգի համար դեռեւս չի նշանակում` անկախ պետություն ստեղծելու հնարավորություն: Բացի այդ, ինքնորոշման արդյունքում ստացած ինքնավարությունը կարող է ունենալ տարբեր մակարդակներ` մշակութային ինքնավարություն, տարածքային, ֆեդերատիվ եւ ծայրահեղ: Ինքնորոշման իրավունքի արտահայտման ծայրահեղ ձեւը, միջազգային իրավունքի տեսակետից, անջատումը կամ անկախացումն է: Սակայն, ըստ Զուրաբյանի, այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն: Որպեսզի այդ ծայրահեղ միջոցը գործնականում կիրառվի, պարտադիր կերպով պետք է խոսք չլինի այլ պետության տարածքային ամբողջականության մասին: Իսկ եթե տարածքային ամբողջականության մասին խոսք կա, ուրեմն ինքնորոշման իրավունքի ծայրահեղ միջոցի մասին խոսք լինել ուղղակի չի կարող: Մինչդեռ Աթենքում ընդունված հայտարարություններում, հիշեցնենք, իրար կողքի են դրվել ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքները: Սա, ըստ Լեւոն Զուրաբյանի, նշանակում է, որ փաստաթղթերով ուղղակի հաստատվել է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Եթե ձեւակերպումը լիներ այսպես, որ լուծումը պետք է գտնվի որպես փոխզիջում` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, ապա այդ մեկնաբանության հետ կարելի էր համաձայնվել: Բայց այդպես չէ ասված: Ասված է, որ երկու սկզբունքները պետք է գործեն: Իսկ եթե ասվում է տարածքային ամբողջականություն, ապա դա Ադրբեջանի, որը ճանաչված պետություն է, տարածքային ամբողջականությունն է: Իսկ Ղարաբաղը այդ ամբողջականության սահմաններում իրականացնում է ինքնորոշման իր իրավունքը,- հայտարարեց Զուրաբյանը:

    Իր հերթին, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս փաստաթղթերի եւ Մադրիդյան փաստաթղթի միջեւ ակնհայտ տարբերություններ կան: Նախկինում, Մադրիդյան փաստաթղթում նշված է եղել, որ ԼՂ-ի կարգավիճակը որոշելու համար տեղի է ունենալու պլեբիսցիտ ժողովրդի քվեարկություն, որի արդյունքը կարող է լինել ամեն ինչ: Դա նշանակում էր, որ արդյունքում 3 բան կարող էր տեղի ունենալ` ԼՂ-ն կարող էր լինել անկախ, կարող էր դառնալ Հայաստանի մաս, կամ` Ադրբեջանի մաս: Դրանք Մադրիդյան դրույթներն են: Այժմ, 56 պետությունների կողմից (եւ ՀՀ-ի համաձայնությամբ) հստակ ասվում է, որ խնդիրը նաեւ տարածքային ամբողջականության շրջանակներում պետք է լուծվի: Ինչպե՞ս: Ինչպե՞ս կարող է տարածքային ամբողջականության սկզբունքը նույն փաստաթղթում նույն ձեւով համատեղվել ինքնորոշման սկզբունքի հետ: Դա միայն մի ձեւով կարող է լինել, եթե ինքնորոշումը կատարվում է տարածքային ամբողջականության շրջանակներում,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

    ՀԳ. Լեւոն Զուրաբյանը երեկ տեղեկացրեց նաեւ, որ Աթենքում ընդունված փաստաթղթերի մասին Կոնգրեսի կողմից նախօրեին տարածված հայտարարության վրա աշխատել են 2 նախկին արտգործնախարարներ, նախագահի հատուկ հանձնարարություններով 1 դեսպան, բազմաթիվ փորձագետներ եւ, ի վերջո, ինքը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, ըստ Զուրաբյանի, այդ հայտարարությունը շատ լուրջ փորձագիտական վերլուծության արդյունք էր:

    ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ http://hzh.am/08-12.html

  7. #1101
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Համաձայն չեմ վերը շարադրված հոդվածում նշված մտքերի հետ:

    Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. հռչակագրի համաձայն իքնոնորոշման իրավունքը կարող է իրականացվել նոր պետություն ստեղծելու, այլ պետությանը միանալու, կամ ցանկացած այլ եղանակով քաղաքական ճակատագիրը որոշելու միջոցով:

    Բացի դրանից նշվում է, որ վերը նշված դրույթները ոչ մի կերպ չեն արդարանցի այն պետությունների տարածքային ամբողջականության խախտումները, որոնք հարգում են ժողովրդների ինքնորոշման իրավունքը: ԵԱՀԿ Եզրափակիչ ակտի համաձայն ինքնորոշման իրավունքը երկու տեսակ է իր մեջ ներառում ներքին(internal) և արտաքին(external): Առաջինը այլ պետության կազմում ինքնորոշումն է, այսինքն պետական կառավարմանը մասնակցելը, եթնիկ, կրոնական, մշտակութային ինքնության պահպանման իրավունքը: Երկու հիմնարար փաստաթղթերի համաձայն այդ իրավունքները պետք է հարգվեն ցանկացած պետության կողմից:

    Ադրբեջանը տարիներ շարունակ կոպտորեն խախտել է Ղարաբաղի ժողովրդի ներքին ինքնորոշումը, 1991թ. չի հարգել Ղարաբաղի ժողովրդի արտաքին ինքնորոշումը, որը կատարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրենքին համապատասխան անցկացված հանրաքվեով: Դրանով իսկ Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունի իր տարածքային ամբողջականության տարածման ԼՂՀ տարածքի վրա: Տարածքային ամբողջականության մասին կարող է խոսք գնալ միայն հարակից շրջանների վերաբերյալ, որոնց պարագայում էլ հարցը կլուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն:

    Այսպիսով կարող ենք հստակ եզրակացնել, որ բուն ԼՂԻՄ տարածքում գործում է ինքնորոշման սկզբունքը, իսկ հարակից տարածքների նկատմամբ տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա վեճի միակ հնարավոր լուծումն է միջազգային իրավունքի համաձայն, հակառակ պարագայում ականատես և մասնակից կլինենք պատերազմի:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (08.12.2009)

  9. #1102
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադրբեջանի ԱԳՆ-ն գործում ու հաջողություն է ակնհայտորեն քո հաշվին, որ հերիք չէ իրենց ներքին աուդիտորայի համար նախատեսված անհիմն ու ոչ մի հղում չպարունակող նորությունը կարդում ես, հետո էլ դրան հավատում ես ու մի բան էլ հայկական ֆորումում հղում ես դնում նրա վրա
    Հա ինչ ա վատ ա որ մարդիկ տեղյակ լինեն այն բանի մասին ինչը չի տեղեկացնում հայկական կողմը, չի տեղեկացնում որովհետև ձեռ չի տալիս, ու ինչ էլ անում եմ ճիշտ եմ անում , համենայն դեպս դու չէ որ պետք է ասես ինչ անեմ:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  10. #1103
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ինչ ա վատ ա որ մարդիկ տեղյակ լինեն այն բանի մասին ինչը չի տեղեկացնում հայկական կողմը, չի տեղեկացնում որովհետև ձեռ չի տալիս, ու ինչ էլ անում եմ ճիշտ եմ անում , համենայն դեպս դու չէ որ պետք է ասես ինչ անեմ:

    Ապեր, իսկ քեզ թվում ա, որ հայկական կողմը պտի գա տեղյակ պահի, որ ինչ-որ լրագրողներ ցանկություն են հանձնել գնալ Բաքու? Քո կարծիքով դրանից կարևոր նորություն էլ չկա էս աշխարհում, հլա մի հատ էլ խորացել ես ձեռ չի տալիս էլ չգիտեմ ինչ:
    Բացի էդ դրածդ նորից կարդա, ոչ մի տեղ չի նշվում, թե էդ ադրբեջանցիք որտեղ են իմացել, որ Եվրոնյուզը ցանկություն ա հայտնել գնալ Բաքու, Եվրոնյուզի ոչ մի լրագրողի անուն չեն տվել ու նույնիսկ պետական աղբյուր չեն նշել:
    Եթե էսքանից հետո համարում ես, որ ինչ անում ես ճիշտ ես անում, գնա ու արա: Համենայն դեպս ես քեզ ցանկություն էլ չունեի ասել, թե ինչ անես:

  11. #1104
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    այն բանի մասին ինչը չի տեղեկացնում հայկական կողմը, չի տեղեկացնում որովհետև ձեռ չի տալիս, ու ինչ էլ անում եմ ճիշտ եմ անում
    Էտ էր պակասում քոչվոր, ոչխար արածող բադրջանցիքի պրոպագանդան հայկական կողմը տարածեր
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (08.12.2009)

  13. #1105
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ էր պակասում քոչվոր, ոչխար արածող բադրջանցիքի պրոպագանդան հայկական կողմը տարածեր
    Ոչ թե պետք է տարածի, այլ պետք է շտկումներ մտցնի եթե կան ինչ որ անհամապատասխանություններ իրականության հետ:
    Մեկ էլ Բավրայի սահմանագծի պահով , զանգել էի մի քանի լրատվամիջոցների ու հարցրել թե ինչու չեն զբաղվում այդ հարցով, ինչու չեն պարզաբանում, պատկերացրեք որոշները ձևացնում էին թե չգիտեն, ու երբ պարզաբանեն այդ դեպքում կանդրադառնան, իհարկե որոշները արդեն մեծ ասեկոսների ժամանակ սկսեցին կծկտուր անդրադառնալ, և մինչև հիմա կոնկրետ չեն արձագանքել:
    Հ.Գ. Մեր <<պաշտոնյաները >> գործի են անցնում միայն այն ժամանակ երբ դանակը հասնում է ոսկորին:
    բայց տեսաք ազերիները իրենց ուզածին հասնում են.....
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  14. #1106
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ինչ գիտես, որ Եվրոնյուսի ցույց տվածի մեջ մերոնց մատը խառը չի եղել? Ուրեմն որ ցույց են տալիս հեչ, բայց որ դրա դեմ ադրբեջանը իրա համապատասխան մասնա ճղում նոտաներ ուղարկելով ետ հաղթանակա?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (08.12.2009)

  16. #1107
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գիտես, որ Եվրոնյուսի ցույց տվածի մեջ մերոնց մատը խառը չի եղել? Ուրեմն որ ցույց են տալիս հեչ, բայց որ դրա դեմ ադրբեջանը իրա համապատասխան մասնա ճղում նոտաներ ուղարկելով ետ հաղթանակա?
    Բա ոնց, Եվրոնյուսի տիրոջ մայրիկն էլ հայ է , ..
    Պետք է ուրախ լինել որ նման լուրջ միջազգային ալիքը անդրադարձել է հայերի խնդրին,
    ներկայացրել է օբյեկտիվությունը, դե եթե դուք էլ թուրքի նման մտածեք որ հայերն են փող տվել , ինչ ասեմ .....

    Ահա կարդացեք այս հղումը նա մտածում է ճիշտ հիմիկվա Հայաստանում ապրողի նման , ու շատ <<ռեալիստ է>>
    Վերջին խմբագրող՝ Elmo: 09.12.2009, 19:12: Պատճառ: հղումի ձևի փոփոխություն
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  17. #1108
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ապեր արդեն ավել պակաս բաներ ես ասում, թուրքի նման մենակ կարա իրանց նոտաներով հիացողը մտածի: Ես միայն ուրախ եմ, որ ամբողջ Եվրոպան մի քանի օր շարունակ հայկական կողմից ներկայացվող իրականությանը ականատես եղավ ու ուղղակի չեմ բացառում, որ հայերի ճիշտ գործողությունների արդյունք լինի: Գործողություն ասելով պետք չի միայն փող հասկանալ...
    Ընդ որում չգիտեմ, թե ինչովա քեզ տենց տպավորել իրանց նոտաները, Եվրոնյուզի սայտում ռեպորտաժը մինչ օրս հասանելիա- http://www.euronews.net/2009/11/28/w...orno-karabakh/
    Հայկական կողմը ինչ անի?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (09.12.2009)

  19. #1109
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    mkofranc, էդ ադրբեջանական հղումները կամ խմբագրի կամ ջնջի, ակամայից պետք չի դրանց հղումների տարածմանը նպաստել կամ տարածման ռեսուրս հանդիսանալ:

    Մոդերատորին
    : Խնդրում եմ խմբագրել ադրբեջանական հղումները` կամ հանել, կամ փոխել:
    Վերջին խմբագրող՝ ministr: 09.12.2009, 01:33:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (09.12.2009), Արիացի (09.12.2009)

  21. #1110
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    mkofranc, էդ ադրբեջանական հղումները կամ խմբագրի կամ ջնջի, ակամայից պետք չի դրանց հղումների տարածմանը նպաստել կամ տարածման ռեսուրս հանդիսանալ:
    Երեկվանից էդ եմ ուզում հասկացնեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (09.12.2009)

Էջ 74 358-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124174 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •