User Tag List

Էջ 174 358-ից ԱռաջինԱռաջին ... 74124164170171172173174175176177178184224274 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,596 համարից մինչև 2,610 համարի արդյունքները՝ ընդհանուր 5367 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2596
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավդ տանեմ դու ընդհանուր բան ես ասում, ես քեզ ասում եմ որ մեր զենքերը ճիշտա թվով հին են բայց էս պահին աշխարհում լավագույններից են.
    Ախպեր ջան ոչինչ, որ Ադրբեջանի զենքերն էլ են նույնը?
    Հա, հներից լավագույններից են: Դրանցի լավը մեզ չեն էլ ծախի
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինձ ու իմ ղարաբաղ ծառայած ընգերներին չես հավատում լուսակերտի սպաներին չես հավատում, ինչ ասեմ գոնե ՎԻԿԻ-ին հավատա... Հեսա նայի
    հենց էդ սայտում Գեացինտի մասին բան չկա գրած
    գեացինտ Վախտին բալահովիտ կար, հիմա տարել են Ղարաբաղ
    Կողքս 2 հոգի նստած են Լուսակերտ ծառայած: Իրանց վախտով տենց բաներ չկաին, համենայն դեպս մինչև 2010թ.
    Իսկ սմերչը, էլի եմ ասում պաշտոնապես մերը չի, այլ ռուսներիննն ա, մերոնք պաշտոնապես նոր հետաքրքրվում են դրանք գնելու համար
    http://www.azatutyun.am/content/article/24228862.html
    Ի դեպ էլի քո գրած հղումից եմ վերցրել հղումը
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս ասեմ քեզ իմացի որ գռադնելա համարվում մասսայական ոչնչացման զենք, բայց էդ ընդհանրապես կապ չունի.
    Արի կոնկրետացնեմ, ռեակտիվ հրետանու այդ մոդելները (գրադ, սմերչ) մասսայական ոչնչացման չեն, այլ այդպիսին են նրանց արձակած որոշ տիպի հրթիռ-արկերը:
    Սենց ավելի լավա ?
    Հաստատ ոչ բոլոր սնարյադներն են մասսայական ոչնչացման:
    Մասսայական ոչնչացման զենքերը երեք տիպի են` քիմիական, կենսաբանական և միջուկային: Եթե այդպիսի արկեր կիրառենք, ապա ...
    Բայց պաշտոնապես ՀՀ-ն չունի մասսայական ոչնչացման զենքեր:
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ֆագոտչիկների համար սաղ զորամասերում ընենց տրինաժորա դրած որ 90տոկոս ռեալ խփում ես տանկին.. շատ լավնա անձամբ փորձել եմ լրիվ իրական կրակը սիմուլացիայա անում.
    Եթե ին նկատի ունես Կարատ 2000 տրինաժորը (կարքին սարք է )
    Ապա ասեմ, որ որոշ զորամասերում, ոնց ստացել են, տենց էլ ուպակովոկով քցած ա մի կողմ
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ որպես Ֆիզիկ ասեմ որ ցանկացած ականանետ /խողովակ/ իրա նյութից կախված դիմանումա առավելագույն գազերի ինչոր որոշակի ճնշման. ու դրանով որոշվումա իրա հեռահարությունը. չես կարա ասենք իքս ճնշման դիմացող ականանետի մեջ մի հատ եսիմինչ ական քցես կարողա տա ստվոլը թրաքացնի: բայց դե կարաս ասենք 4,8կմ հեռահարություն ունեցող ականանետով ասենք կրակես 4200 թռնող ական բայց ավել թռնող չես կարա. / կարողա տեսականորեն կարենաս բայց վտանգավորա համենայն դեպս/
    Համաձայն եմ, բայց սեվատական բանակի վերջին մոդելները, որոնք էլ հենց կան մեր բանակում, իրենք արդեն նախատեսված էին այդ երկու տիպի ականները տետելու համար:
    Իհարկե չեմ բացառում, որ ունեինք ավելի հին ականանետեր, որոնք միայն հին արկերով էին կրակում
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ մեր զորամասում / ու մենակ մեր մոտ չէ էլի տեղեր եմ լսել. նոր չեխական ականանետներ ստացան 120մմ ու 82 մմ նախկինից ավելի թեթև դյուրաշարժ միևնույն ժամանակ ավելի հեռահար ու արագաձիգ.
    Ինչ-որ չեմ հիշում, որ չեխական զենքերը բարձր որակ ունենաին
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս նայած լավ ասելով ինչ նկատի ունես.
    Նախ սկսենք նրանից որ ակ114ը չգիտեմ ինչա..
    ԱԿՄ -ը 7,62մմ տրամաչափով ավտոմատա.
    Ակ74-ը 5,45մմ
    Հիմա ասեմ ինչի են ժամանակին ակ 47-ց անցել ակ74-ի..
    Քանի որ հաշվարկա կատարվել ու պարզվելա որ հրաձգային ավտոմատի մարտական կիրառման էֆեկտիվ հեռավորությունը 500-600 մետրնա.. դրանից հեռու նշանառու կրակելը շատ դժվար գործա դրա համար հաշվարկել են որ 7,62 մմ տրամաչափով պատրոնը շատ ավելի հզորա քան անհրաժեշտա հետևակին իրա մարտական խնդիրը կատարելու համար..Ու ստեղծվելա 5,45 պատրոնը որը ըստ հաշվարկի 500-600 մետր հեռավորության վրա ծակումա բանակային ստանդարտ սաղավարտը. ու բացի դրանից ապահովումա ավելի քիչ հետհարված այսինքն դրանով կրակելը թե մենահատ թե կրակահերթով ավելի հեշտա ու դիպուկ.
    Հա ակ47-ի կատարելագործված տարբերակ ԱԿՄ-ը շատ հզոր զենքա /չնայած դրանից էլ ունենք/ բայց էտ զենքը հետևակին էսորա դրությամբ շատա.
    AK-114-ը վիրտուալ ասեցի Այդ զենքի մասին ընդամենը հեռուստատեսությամբ եմ լսել, բայց կատալոգներում չեմ գտել
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...BE%D0%B2%D0%B0
    Հիմիկվա մոդելները AK-107, AK-108, AK-9
    Նույն նշաակության Զինատեսակների լավ-վատ լինելը որոշվում է տակտիկա-տեխնիկական հատկությունների համեմատությամբ, ինչպես նաև կիրառական խնդիրների լուծման էֆեկտիվությամբ
    Գնդակի տրամաչափը կապ չունի հզորության հետ, առավել ևս խոցունակության Հեքիաթ
    Արդեն վաղուց (2005թ.) բանակի ստանդարտ սաղավարտները կեվլարային են, հաստատ սովորական 5.45-ը չի ծակի 500-600մ-ի վրա
    Հետհարվածը առավելապես կախված է վառոդի քանակից և գազերի հեռացման մեխանիզմից
    Նույն AKM-ի համար կան ավելի քիչ վառոդով լցված, հատուկ նշանակության փամփուշտներ
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս էդ տուֆտա զենքը աշխարհում լավագույններիցա համարվում.
    Էլի քո նշած կայքից եմ օրինակը բերում
    http://en.wikipedia.org/wiki/Zastava_M93_Black_Arrow
    Մի հատ տես, թե էդ "լավագուններից" համարվողը որ երկրներն են օգագործում

    Մի հատ հարց, որտեղ ես ծառայել և ինչ զորքերում?

    Հ.Գ.
    Եթե հրաձգային զենքերի բնութագրերով հետաքրքրվում ես, ապա խորհուրդ կտամ կարդալ Ժուկի հրաձգային զենքի հանրագիտարանները`2 հատորից, 2-րդը գնդացիրների մասին ա Դեռ չեմ առել, Երևանում չեմ գտել

  2. #2597
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնդակի տրամաչափը կապ չունի հզորության հետ, առավել ևս խոցունակության Հեքիաթ
    Արդեն վաղուց (2005թ.) բանակի ստանդարտ սաղավարտները կեվլարային են, հաստատ սովորական 5.45-ը չի ծակի 500-600մ-ի վրա
    Հետհարվածը առավելապես կախված է վառոդի քանակից և գազերի հեռացման մեխանիզմից
    Նույն AKM-ի համար կան ավելի քիչ վառոդով լցված, հատուկ նշանակության փամփուշտներ
    Ախպերս Ինչքան տրամաչափը մեծա էնքան գիլզեն հաստա ու իրա մեջ բարութի տեղը շատա ես էտ նկատի ունեի.. թե չէ պարզա որ մեծ փամփուշտը ինքը իրանով չի որ հզորա...


    Լավ ինչորայա արդեն թեմայից ահագին շեղվեցինք.

    Ծառայել եմ Լուսակերտում, հետո Արարատ Զոդ, Հրետանային հետախուզությունում.

    Իսկ Գեացինտ չկա Լուսակերտում քանի որ շատ նմանա Դ20ին 152մմ ուղակի ավելի հզորա դրա համար հատուկ ուսումնական մարտկոց չեն բացում
    Loading your personal settings....

  3. #2598
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս Ինչքան տրամաչափը մեծա էնքան գիլզեն հաստա ու իրա մեջ բարութի տեղը շատա ես էտ նկատի ունեի.. թե չէ պարզա որ մեծ փամփուշտը ինքը իրանով չի որ հզորա...
    Այ հիմա համաձայն եմ
    Թե չէ համ AKM-ն ա 7.62, համ СВД-ն, համ ПКМ-ը
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծառայել եմ Լուսակերտում, հետո Արարատ Զոդ, Հրետանային հետախուզությունում.
    Փաստորեն հրետանու հենակետերում էս եղել, ձեր կցված հրազենն էլ բուլղարական AKM-երն էին ?
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Գեացինտ չկա Լուսակերտում քանի որ շատ նմանա Դ20ին 152մմ ուղակի ավելի հզորա դրա համար հատուկ ուսումնական մարտկոց չեն բացում
    Համ էլ քիչ ունենք, ու տարել են ընդեղ, որտեղ որ պետք ա` Ղարաբաղ
    Անցանք թեմային

  4. #2599
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանը լավ գիտակցում է, որ ռազմական գործողությունների հավանականությունը բավականին մեծ է:
    Նույնիսկ եթե նա սկսի դրանք, ապա հստակ գիտի, որ.

    1. Հետևակային և մոտոհետևակային հարձակումը ի սկզբանե դատապարտված է անհաջողության` եթե պաշտպանվող հենակետերը բավականաչափ պատրաստ են, թեկուզ գերակշռող ուժերին կանգնեցնելու և ետ մղելու համար:
    2. Անհրաժեշտ է կիրառել հրետանային երկարատև նախապատրաստություն (Սամվելը ավելի ճիշտ կասի ), որից հետո մեր առաջնային գիծը այլևս խոչընդոտ չի հանդիսանա և արդեն հետևակային գրոհին երկրորդ էշելոնով ստիպված կլինեն դիմակայել մոբիլիզացիոն և թիկունքային ուժերը, որոնք այնքան էլ հմուտ չեն, բայց ավելի կատաղի են մարտի մեջ մտնելու (90-ականներին հենց այդ հիմար սխալը թույլ տվեցին ադրբեջանցիք` առաջ անցան, հետո կրկնակի տարածքներ զիջեցին ):
    3. պաշտպանվող կողմը շատ լավ հաշվի է առել առաջին 2 կետերում գրված գործոնները, ուստի բոլոր հնարավոր միջոցներով կփորձի ոչնչացնել հարձակվող կողմի հրետանին` հիմնականում օգտագործելով հեռահար հրետանի, դիվերսիոն ջոկատներ և օդուժ:

    Այսպիսով ստացվում է, որ արդյունավետ հարձակում սկսելու համար առաջին հերթին պետք է ոչնչացնել հակառակորդի հեռահար և միջին հեռահարության հրետանին և հակաօդային պաշտպանության ուժերը:
    Որքան էլ տարօրինակ կթվա, բայց ՀՕՊ զինատեսակների դեմ լավագույնս պայքարում է հենց օդուժը` զինված հատուկ միջոցներով Այս պարագայում տեխնիկական զինվածությունը և վարպետությունը որոշում են մարտի ելքը: Այսինքն հարձակվող կողմը պետք է միաժամանակ կիարռի իր հեռահար հրետանին և օդուժը:
    Սակայն Ռուսաստանի բալանսային քաղաքականությունը ոչ ՀՀ-ին, և ոչ էլ Ադրբեջանին թույլ չի տալիս օդուժ կիրառել` ՀՕՊ զինատեսակների տեխնիկական գերակայության պատճառով:
    Մնում է միայն հեռահար հրետանին (նաև հրթիռային հրետանին), ուստի բալանսը նույնպես կպահպանվի` այդպիսի զինատեսակներով մեծ գերակայություն ոչ մի կողմը չունի:

    Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանին մնում է միայն կարճատև հրետանային նախապատրաստությամբ հետևակային և մոտոհետևակային հարձակումը, իսկ այս մասին արդեն խոսել եմ 1.-ին կետում:
    Բացի այդ, նույնիսկ առաջնային ճակատը ճեղքելու պարագայում ադրբեջանական ուժերը այնպիսի ահռելի կորուստներ կունենան, որ դրանից հետո իրական վտանգ կա, որ թիկունքային և մոբիլիզացիոն ուժերը ոչ միայն կովնչացնեն հակառակորդին, այլև կանցնեն հակահարձակման ու նույնիսկ կներխուժեն հակառակորդի տարածք: Սա ստիպում է Ադրբեջանին լրացուցիչ բազմաքանակ թիկունքային ուժեր պահել և զենք ու զինամթերք` մոբիլիզացիոն խմբերի համար:
    Արդյունքը հետևյալն է` ունենալով ռազմատենչ մոտեցում Ադբեջանը ստիպավծ է ավելի մեծ բանակ պահել և անհամեմատ ավելի մեծ ռազմական բյուջե ունենալ, այնպես որ Ադրբեջանի ռազմական բոյւջեի մեծացումը, թեև նշանակում է հարձակվողական մոտեցում, այնուամենայնիվ դեռ չի նշանակում, որ ուժերի գերակայությունը Ադրբեջանի կողմն է:
    Ավելին ասեմ, ռազմական բյուջեի մեծացումը ոչ մի կերպ չի բերում բանակի մարտուակության և տակտիկական պատրաստավծության բարձրացմանը:
    Օրինակ.
    Ենթադրենք Ադրբեջանի բանակը 150.000 է: Եթե նույնիսկ ամեն զինվորի վրա միայն սննդակարգի "բարելավման" համար Ադրբեջանը ծախսվի օրական $0.5 ավելի գումար, ապա տարվա կտրվածքով դա կկազմի 23 մլն դոլարից ավելի գումար: Ամեն ավել զինվորի դիմաց Ադրբեջանը ստիպված է ծախսել բավականին կլոր գումար (մոտավոր հաշվարկով մեկ զինվորի միայն ապրանքային և սննդային զինվորի վրա պետությունը տարեկան ծախսում է մոտ $3500):
    Սակայն գերակայության հասնելու համար դեռ քիչ է 3 անգամ ավելի բանակ ունենալը (ստանդարտով` հարձակվող հետևակը մոտ 3 անգամ պետք է բերազանցի պաշտպանվողներին): Այսինքն ադրբեջանը պետք է պահի մոտ 200-250.000-անոց բանակ, իսկ դա արդեն հսկայական ծախսեր են, ինչպես նաև միջազգային գերտերությունների կողմից անընդունելի և անթույլատրելի (օրինակ Իրաքի պես հսկայական պետությունը մոտ 400-450հզ բանակ ուներ ): Ադրբեջանի ուժերից վեր է իր տարածքային, մարդկային և նյութական ռեսուրսների պայմաններում պահել, զինել և մարզել այնդպիսի բանակ և հույս ունենալ հաղթանակի: Ուստի Ադրբեջանը լավ էլ գիտի, որ հարձակվելու դեպքում ոչինչ չի շահի, նույնիսկ ռիսկ կա, որ կկորցնի, իսկ այդպիսի ռիսկի պայմաններում ուղղակի չի էլ սկսի հարձակումը:
    Այնպես որ, քանի մեր տղերքը սահմանում են, հանգիստ քնեք տներում

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (08.07.2011)

  6. #2600
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Varzor ջան, մի բան էլ ես ավելացնեմ, իրականում Ադրբեջանում քանի որ ծառայությունը 18 ամիսա իսկ ինստիտուտ ավարտների համար 12 ամիս էդ պատճառով կանոնավոր բանակի չափը կոնկրետ պահին տոկոսային տեսանկյունից քիչա Հայաստանից /այսինքն իրանք բնակչության ավելի ցածր տոկոսնա կոնկրետ պահին բանակում/ բայց դե հարձակման կամ ընդհանրապես ինչոր տեսակի ընդհարման պատերազմի վերսկսման ժամանակ երկիրը հո չի բավարարվում իրա կանոնավոր բանակով, երկիրը վերածվումա ազգային բանակի ու ցանկացած մարդ որ պիտանիյա զինվոր լինելուն զորահավաքով դառնումա էլի զինվոր:

    Ինչի համար եմ էսքանը ասում, իրանք կարողա կոնկրետ պահին մեծ բանակ չպահեն, բայց գլոբալ առումով համազգային բանակի տեսանկյունից կարան պատերազմի վերսկսման դեպքում վերածվեն համազգային մեծ բանակի:
    Loading your personal settings....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.07.2011)

  8. #2601
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ քաղաքագետը Ղարաբաղում նոր պատերազմը գրեթե անհնար է համարում
    Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը ներկա պահին անհնար է: Այսօր` հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

    Նրա խոսքով, շփման գծում փոխհրաձգությունը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պահպանել լարվածությունը: «Դա հաստատ սերժանտ Մամեդովը չի որոշում»,- նկատել է Իսկանդարյանն ու հավելել. «Իսկ պատերազմը լրիվ այլ հարց է: Որպեսզի այն սկսվի, պետք են այլ պայմաններ, այլ ռեսուրսներ, ուժերի այլ հարաբերակցություն, իսկ դա չկա ու չի լինելու»:

    «Ես Ադրբեջանի ղեկավարությանը խելագար չեմ համարում: Իսկ պատերազմը դա հսկայական ռիսկ է»,- ընդգծել է քաղաքագետը: Նրա կարծիքով, եթե այդուհանդերձ, Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, այն կտեւի 5 օր, հետո կդադարի` ստեղծելով բազմաթիվ նոր խնդիրներ եւ չլուծելով առկա խնդիրներից եւ ոչ մեկը: Դա հսկայական ռիսկ է, իսկ շահը զրոյական է»,- ամփոփել է Իսկանդարյանը:

    Աղբյուր՝ http://news.am

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (08.07.2011)

  10. #2602
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor ջան, մի բան էլ ես ավելացնեմ, իրականում Ադրբեջանում քանի որ ծառայությունը 18 ամիսա իսկ ինստիտուտ ավարտների համար 12 ամիս էդ պատճառով կանոնավոր բանակի չափը կոնկրետ պահին տոկոսային տեսանկյունից քիչա Հայաստանից /այսինքն իրանք բնակչության ավելի ցածր տոկոսնա կոնկրետ պահին բանակում/ բայց դե հարձակման կամ ընդհանրապես ինչոր տեսակի ընդհարման պատերազմի վերսկսման ժամանակ երկիրը հո չի բավարարվում իրա կանոնավոր բանակով, երկիրը վերածվումա ազգային բանակի ու ցանկացած մարդ որ պիտանիյա զինվոր լինելուն զորահավաքով դառնումա էլի զինվոր:

    Ինչի համար եմ էսքանը ասում, իրանք կարողա կոնկրետ պահին մեծ բանակ չպահեն, բայց գլոբալ առումով համազգային բանակի տեսանկյունից կարան պատերազմի վերսկսման դեպքում վերածվեն համազգային մեծ բանակի:
    Շնորհակալություն լրացուցիչ ինֆորմացիայի համար

    Տեսականորեն այդպես է, բայց գործնականում դժվար, թե միանգամից "ծնեն" մեծ բանակ: Բանակի թվաքանակի մեծացումը մոբիլիզացիայի հաշվին անկասկած կնկատվի ոչ միայն մեր կողմից, այլև առաջին հերթին այդ մասին կտեսնենք Յութուբում
    Մենք նույնպես մոբիլիզացիոն եղանակով կարող ենք մեծացնել մեր բանակը մոտ 5 անգամ իսկ այդ դեպքում ուժերի հարաբերակցությունը նորից չի փոխվի, որովհետև մենք պաշտպանվող կողմն ենք
    Դե տենց բանակ ծնող են, թող 94-ին ծնեին` համ փող ունեին, համ զենք, համ էլ բազմաքանակ ոհմակ? բա ինչի պոչները քաշած վազեցին Ռուսաստան ձաձաի ոտներն ընկան, որ հրադադար հայտարարվի?
    Զուտ պարզ հարաբերակցությամբ` ՀՀ և ադրբեջանի բնակչության հարաբերակցությունը մոտ 1:3 է` սա ստանդարտ սխեմայի մեջ դեռևս շատ քիչ շանսեր է տալիս հաջող հարձակում իրականացնելու համար
    Այնպես որ, եթե դիվանագիտական պարտոթյուններ չունենանք և տեխնիկական հետամնացություն չունենանք (սա մենակ փողից չի կախված, զենքը ամեն մեկին չեն ծախում ) ապա ադրբեջանը այլևս փորձ չի կատարի հարձակվելու

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (08.07.2011)

  12. #2603
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ քաղաքագետը Ղարաբաղում նոր պատերազմը գրեթե անհնար է համարում
    «Ես Ադրբեջանի ղեկավարությանը խելագար չեմ համարում: Իսկ պատերազմը դա հսկայական ռիսկ է»,- ընդգծել է քաղաքագետը: Նրա կարծիքով, եթե այդուհանդերձ, Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, այն կտեւի 5 օր, հետո կդադարի` ստեղծելով բազմաթիվ նոր խնդիրներ եւ չլուծելով առկա խնդիրներից եւ ոչ մեկը: Դա հսկայական ռիսկ է, իսկ շահը զրոյական է»,- ամփոփել է Իսկանդարյանը:
    Դե սա էլ իմ ասածին համահունչ է, իսկ քաղաքագետի նշած ռիսկերից մի քանիսը արդեն գրել եմ
    http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2259447

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artyom (05.07.2011)

  14. #2604
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1994-ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ պետություն. The Washington Post
    21:21 • 07.07.11

    Ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ուիլլ Ինգլանդի հոդվածը, որը վերնագրված է «Ղարաբաղում. Առաջին հետսովետական պատերազմը»:

    Հեղինակը հոդվածում անդրադարձել է 1921-ին ՍՍՀՄ պարտիական մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու փաստին, ինչն էլ, ըստ նրա, Սովետական Միության փլուզումից հետո հանգեցրեց պատերազմի:

    «Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին իրենց անկախության մասին, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղը, և 1992-ին նրանք ներքաշվեցին լայնամասշտաբ պատերազմի մեջ: 1994-ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ պետություն»,-ասված է հոդվածում:

    Հոդվածագիրն ընդգծում է, որ Ղարաբաղն այսօր «հպարտանում է Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակով» և վստահությամբ է դիմավորում ադրբեջանական կողմի՝ պատերազմի վերսկսման վերաբերյալ սպառնալիքները: Ղարաբաղի հայերը երախտապարտ կլինեին, եթե իրենց երկրի անխակությունը ճանաչվի միջազգային մակարդակում, սակայն նրանք չեն պատրաստվում ճանաչում մուրալ:

    «Ճանաչվա՞ծ չենք: Հետո՞ ինչ: Մենք արդեն սովորել ենք դրան»,-մեջբերում է հոդվածագիրը ԱՄՆ-ում Ղարաբաղի նախկին ներկաչացուցիչ Թևան Պողոսյանին:

    Հոդվածում նաև մեջբերված է Արցախի ազատամարտիկների միության ղեկավար Ռոբերտ Բաղրյանի խոսքերն այն մասին, որ «ղարաբաղցիները հակված չեն զիջումների գնալ հանուն խաղաղության»:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (08.07.2011), Mark Pauler (08.07.2011), Varzor (08.07.2011)

  16. #2605
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ուիլլ Ինգլանդի հոդվածը, որը վերնագրված է «Ղարաբաղում. Առաջին հետսովետական պատերազմը»:
    Հեղինակը հոդվածում անդրադարձել է 1921-ին ՍՍՀՄ պարտիական մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու փաստին, ինչն էլ, ըստ նրա, Սովետական Միության փլուզումից հետո հանգեցրեց պատերազմի:
    Հետաքրքիր ա, թե Ինգլանդի շահը որն ա, ու ում "զակազով" են հոդվածը տպել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (08.07.2011)

  18. #2606
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը սպառնում է պատերազմով. Ալիև
    02:15 • 13.07.11

    Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է երկրի Կառավարության նիստի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի ամբողջական ելույթը: Ավելի վաղ tert.am-ը ներկայացրել էր այդ ելույթի՝ ադրբեջանական մամուլում հրապարակված որոշ մանրամասներ:

    Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին և ընդգծելով, որ դրանք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ Ալիևն ասել է, որ եկել է դրանց մասին բացահայտ խոսելու ժամանակը:

    «Նախ և առաջ, այնտեղ ենթադրվում էր գրավյալ շրջաններից Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի դուրսբերումը 5 շրջաններից, հինգ տարի անց՝ երկու շրջաններից և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաև Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Հայատանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի գործունեությունը ևս կար այդ սկզբունքներում»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ հայկական ու ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կար և որ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի պարամետրերը ևս այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին:

    Ալիևն ասել է, որ իր կարծիքով այդ տարբերակը կարող է ընդունվել՝ հավելելով, որ դրանք հիմնարար սկզբունքներն են, որոնց հիման վրա պետք է շարունակվեն բանակցությունները, որոնք էլ իրենց հերթին պետք է հանգեցնեն խաղաղության պայմանագրի:

    «Իհարկե, երբ պատրաստ կլինի խաղաղության պայմանագիրը, վերջնական որոշումը կկայացնի Ադրբեջանի ժողովուրդը»,-ընդգծել է Ալիևը:

    Ադրբեջանի նախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստ էր ընդունել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն հայկական կողմը չի ընդունել դա, ինչի հետևանքով բանակցային գործընթացում մինչև 2010-ի կեսերը լճացում էր:

    Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին և որ այդ բանակցություններն անպայման պետք է հանգեցնեն խաղաղության պայմանագրի:

    «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը: Այսինքն առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ՝ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,-ասել է նա:

    Ալիևն ասել է նաև, որ հայկական կողմը նորից սպառնում է Ադրբեջանին պատերազմով:

    «Նրանք սարսափում են պատերազմից և միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազար հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 5-10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը՝ 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը հենց այն է, որ հարցը արագ լուծվի: Մենք էլ ենք դա ուզում: Բայց, կրկնում եմ, Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա»,-ասել է նա:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.07.2011)

  20. #2607
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ էս կտորը արդեն անհանգստացնող է.
    «Նրանք սարսափում են պատերազմից և միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազար հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 5-10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը՝ 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը:
    Փաստացի Ադրբեջանը հասկացել է հայերին հաղթելու տարբերակը` որքան քչանանք, այնքան իրենց շանսերը կմեծանան: Այ հենց այս ուղղությամբ է, որ պետք է աշխատի պետությունը, ոչ թե կողքից կանգնեն նայեն, թե "դաշնակից" ռուսաստանը ոնց է հայաթափում երկիրը:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.07.2011)

  22. #2608
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը կտրուկ փոխվում է: Հուլիսի 14-ին Բաքու կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետև նրանք կայցելեն Երևան և Ստեփանակերտ:

    Համանախագահների այցից մեկ օր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել: Այդ կետը, ինչպես նշում են փորձագետները, բանակցությունների փորձաքարն էր: Հայաստանը բազմիցս համաձայնություն է տվել առաջարկված սկզբունքներին, այդ թվում մի շարք շրջաններից զինված ուժերի դուրս բերմանը և միջազգային ուժերի տեղակայմանը, սակայն Ադրբեջանը, ինչպես պնդում են հայ պաշտոնյաները, համառորեն հրաժարվում է քննարկել Ղարաբաղի կարգավիճակը, ընդամենը հայտարարելով ինքնավարության մասին:

    Այսօր Արրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հստակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է միջանկյալ կարգավիճակ տրամադրել: Դա նշանակում է, որ մադրիդյան սկզբունքերը կարելի է համաձայնեցված համարել` Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը սկսված է:

    Մադրիդյան սկզբունքների կիրառելի չլինելը և այն, որ չի կարելի տարածքների հանձնումը կապել Բաքվի կողմից կարգավիճակ տալու համաձայնությանը, հայտարարում էին ղարաբաղյան իշխանությունները(ճիշտ է, մի տեսակ վստահ չէին հայտարարում): Սակայն հայկական դիվանագիտությունը մեծագույն դիվանագետ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ խուսափում էին ղարաբաղցիներից, հայտարարելով, որ նրանք դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի կարգավիճակի:

    Սեփական համոզվածությունը հայկական դիվանագիտությունը պայմանավորում էր նրանով, որ նման հայտարարությունը Ադրբեջանում դժգոհության ալիք կբարձրացնի, և Ալիևը սեփական ժողովրդին նման բան պարզապես չի ասի: Սակայն հայկական դիվանագիտությունը չսովորեց, որ Ալիևը բացարձակ իշխանություն ունի Ադրբեջանում և “կհամարձակվի” ամեն ինչի:

    Այժմ Ադրբեջանը համաձայն է: Իսկ հետո՞: Ցանկություն կա նայել Նալբանդյանի աչքերի մեջ և հարցնել` ինչպե՞ս եք համոզելու ղարաբաղցիներին: Իսկ միգուցե ժամանակն է հրաժարակա՞ն տալ: Չէ՞ որ նախարարը, որը պատերազմով ձեռք բերածը չի կարող պահել, իրավունք չունի մնալ պաշտոնի:
    Աղբյուր՝ lragir.am

    Ժող, էս մասին եթե ինֆո ունեք, գրեք, խնդրում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.07.2011)

  24. #2609
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ lragir.am

    Ժող, էս մասին եթե ինֆո ունեք, գրեք, խնդրում եմ:
    լրիվ հավանական եմ համարում… դրանց յախեն տենց հեշտ բաց չեն թողնի… էս վիճակը միայն Սերժի հրաժարականը "կուղղի"… որոշ չափով… ժամանակ կարանք շահենք… ժամանակ շահելու ուրիշ ձև չկա… հիմա երկխոսությունը Սերժին ավելի շատ ա պետք, բայց առանց իմիտացիայի, կամ էլ պտի ստորագրի իրան դեմ տված ցանկացած թուղթ…

  25. #2610
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ lragir.am

    Ժող, էս մասին եթե ինֆո ունեք, գրեք, խնդրում եմ:
    Հայ ֆանտաստ լրագրողների երևակայությունը մի կողմ, պանիկան էլ մյուս կողմ:

    Համանախագահների այցից մեկ օր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել:
    Իսկ ո՞ւր է պաշտոնական հայտարարությունը: Էդ մասին «Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի հասարական-քաղաքական գծով ներկայացուցիչը ու էդ ցիտվել էր 1news.az պարբերականի կողմից: Համաձայն չե՞ք, որ ինչ որ ցածր պաշտոնյա է նման կարգի պաշտոնական հայտարարության համար: Իսկ այ ներքին սպառման ինֆորմացիայի համար ինքն է, որ կա:
    Եվ ահա ադրբեջանական մամուլով իմ ավանդական առավոտյան շրջայցը հայտնաբերեց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի՝ Էլհան Պոլուխովի հայտարարությունը՝ «Հայաստանի նախագահի կարծիքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ աբսուրդ է... Միջանկյալ կարգավիճակը, որը կճանաչվի միջազգային հանրության կողմից, չի համապատասխանում միջազգային դիվանագիտության մեջ ընդունված բառապաշարին: Եթե ապագայում Լեռնային Ղարաբաղին առաջարկվի էլ որևէ կարգավիճակ, ապա դա կլինի միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:


    http://www.aze.az/news_mid_azerbayja...nie_62224.html

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.07.2011), davidus (14.07.2011), Tig (14.07.2011), Varzor (14.07.2011), zanazan (14.07.2011)

Էջ 174 358-ից ԱռաջինԱռաջին ... 74124164170171172173174175176177178184224274 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •