Մանրամասնեմ՝

Պատերազմում պարտվելուց հետո հաղթողի մոտ որոշ ժամանակ էլ ծառա ես լինում, ուզես, թե չուզես: Եթե դեպքեր չհիշենք, որ ստրկացնում են
Ղրիմի պատերազմից առաջ, երբ Ռուսաստանը պատվիրակություն ուղարկեց Թուրքիա՝ Մենշիկովի գլխավորությամբ,
սուլթանը անմիջապես փոխարինեց ռուսներին ոչ ցանկալի արտգործնախարարին՝ Ֆուադին Ռիֆաթով:
19 դարի 80-ականներին Թուրքիայի պետական պարտքը կազմում էր 2.5 մլրդ ֆրանկ: Դրա համար սուլթանը Մուխարեմյան դեկրետը ստորագրեց, ովոր ստեղծվում էր
պետական պարտքի տնօրինման գրասենյակ: Այստեղ գլխավոր դերը ֆրանսիացիներինն էր:
Իսկ ո՞ր մի պետությունն է անկախ, եթե նրա ֆինանսները այլ պետության ձեռքում են:
ԵՄ չեն թողնի, որովհետև Թուրքիան գրեթե ԵՄ-ի չափ է՝ տարածքով, վախ կա Իսլամի հանդեպ, դրա համար էլ եվրոպական երկրները իսլամական <<հետքերը>> վերացնում են իրենց երկրներում և թույլ չեն տալիս նորերի հայտնվելը: Ամեն դեպքում ԵՄ-ի հարցը բավական երկար է:
Լավ էլի, Պակիստանը հենց տեռորիզմի որջ է, ISI-ի մասին լսել ե՞ք: Իրանի դուրս գալը ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում. ԱՄՆ-ը, ՌԴ-ն... այդ պայմանագրի մեջ են, բայց զենք ունեն, հետո՞

Իրանը թող կրոնական լինի, բայց հո հիմար չի՞... եթե ինքը օգտագործի զենքը, նույնը իր դեմ են օգտագործելու: Հայաստանն էլ պիտի ունենա:
Էջանիշներ