Լրիվ համամիտ եմ, կորցնելու վախն է ծնում խանդ, բայց պետք է կարողանալ այդ ներքին վախը քո հարազատ անձի համար չդաչրձնել պարզապես պատիժ:Ահավոր տհաճ է, երբ գիտակցում ես, որ քո ամեն մի քայլը կարող է խանդի առիթ դառնալ ու դու ակամա սկսում ես ակամա ամեն արարքիդ համար նախնական բացտրություն ունենալ, հավաստիացնել քո <անմեղ> լինելը:Խանդեք, բայց մի <խեղդեք >ձեր սիրելիին ձեր վախով: Նման դեպքում և խադողի համար է անտանելի և խանդվողի:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Դատարկություն (27.11.2009)
Ամեն դեպքում, կարծում եմ, խանդը ինքնավստահության տեղին կամ անտեղի բացակայության արդյունք է։ Ես խանդում եմ միայն այն դեպքում, երբ 100% վստահ չեմ, որ դիմացինս ինձ սիրում է։ Սառը դատելիս, մտածում եմ, որ եթե գիտես չի սիրում, առավել ևս պետք չէ խանդել, քանի որ էդ դեպքում հեչ պետք չի, որ էդ մարդը կողքիդ լինի, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ դա անհնար է, ամեն դեպքում, ինչ որ մի էտապում երևի թե պետք է պայքարել էդ սերը վերադարձնելու կամ էլ շահելու համար, եթե դու դեռ կամ արդեն սիրում ես։
Միևնույն ժամանակ ահավոր ծանր եմ տանում, երբ ինձ են խանդում, միգուցե սկզբնական էտապում դա հաճելի է, բայց երբ երկարում է, դառնում է անտանելի, մանավանդ, եթե դու իրականում սիրում ես ու հավատարիմ ես, դիմացինիդ խանդը նույնիսկ վիրավորական է լինում։
When life gives you lemons, make lemonade
Հետաքրքիր է. Գիտես՝ ինչ եմ կարծում՝ սիրո ձեւն էլ կարեւոր է: Կարճաժամկետ ու կրքոտ սերը, որը չգիտես ինչից, չգիտես ինչպես է առաջանում, միշտ խանդի մեծ աղբյուր է լինում: Հետո կարեւոր է նաեւ մարդու բնույթը: Կան մարդիկ, որ/ հայերեն բառը չգիտեմ/ սոբստվեննիկներ են: Բայց դա արդյու՞նք է ինքնավստահության բացակայության :
Բոլոր դեպքերու՞մ ես ծանր տանում, նույնիսկ թեթեւի՞:Ոնց են ասում խեղճ ռուս կանայք, որ երազում են, որ իրենց խանդեն՝ եթե խանդում է, նշանակում է սիրում է
![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 27.11.2009, 15:18:
Եսիմ, Կատյուշ, ես ուրիշի մասին չեմ կարող հաստատ ասել, բայց ես եթե վստահ եմ, չեմ խանդի, նույնիսկ կասեմ՝ տես ինչ սիրուն աղջիկ ա, կամ էլ ինքը ինձանից սիրուն ա, որովհետև գիտեմ, որ դիմացինս ինձ սիրում ա, և ոչ թե որպես գեղեցկուհի, այլ պարզապես հենց ինձ։ Միևնույն ժամանակ երբեք չի կարելի 100% վստահ լինել ոչ մեկի վրա, բայց ամեն դեպքում, կարծում եմ հատկապես կինը միշտ ճիշտ է զգում էդ ամեն ինչը։ Իսկ սոբստվեննիկ–չսոբստվեննիկը չեմ հասկանում, որ ասում են ես սոբստվեննիկ եմ, իսկ էդ ո՞վ սոբստվեննիկ չի, հա, ինչ որ իզվրաշչեններ կան հիմա, ասենք համաձայնության են գալիս ընտանիքներով փոխվում են ժամանակ առ ժամանակ զույգերով, բայց կարծում եմ էդ դեպքը չենք քննարկում։
Ինչ վերաբերում է թեթև խանդին, էդ տարբերակը ինձ չի հանդիպել![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 27.11.2009, 15:31:
When life gives you lemons, make lemonade
Ցավոք սա շատ խաբուսիկ է։ Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
Երբ ասում ենք. «վախենում եմ նրան կորցնել», դա ենթադրում է, որ մենք շատ ենք սիրում մեկին և իրեն սիրելով չենք ուզում կորցնել։ Բայց եթե խանդը առաջանար սիրուց մղվաթ, կամ՝ դիմացինին չկոորցնելու վախից, ապա դրան հաջորդած քայլերը կծառայեին հենց դիմացինի շահերին։ Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, խանդի դրսևորման 99% դեպքերում սահմանափակվում է դիմացինի ազատությունը և նրան պատճառում է ցավ։ Ուստի այսպիսի խանդի մեջ շատ դժվար է տեսնել սեր կամ նվիրվածություն։
Իսկ խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է, անձնական կամքը ուրիշներին պարտադրելու ցանկությունը, թուլությունը քողարկելու միջոց....
Մի քանի օրինակներ.
Ամուսինը/կինը տեսնում է, թե իր կողակիցը ինչպես է իրեն լավ զգում հակառակ սեռի ներկայացուցչի գրկում
Ամուսինը/կինը/ընկերը տեսնում է, թե ինչպես է իր սիրած էակը անտեսում իրեն և տենչում դեպի մեկ ուրիշը։ Իր հետ այլևս չի կիսվում, չի ընդունում որպես ընկեր, չի վստահում.... և այդ ամենը դրսևորում է մեկ ուրիշի նկատմամբ։
Երեխան խանդում է տեսնելով, թե ինչպես են ծնողները ողջ ուշադրությունը դարձնում մյուս քրոջը կամ եղբորը, իսկ ինքը միշտ անտեսվում է։ Կամ՝ ծնողները միշտ գովում են մեկին, ու քննադատում իրեն։
Ու սրա նման այլ դեպքեր....
նաև դժվար է խանդողին համաձայնվել այն փաստի հետ, որ ինքը չի բավարարում խանդվողի բոլոր պահանջներին, այդ դեպքում կարելի է հեռուստացույցի կամ կոմպի նկատմամբ էլ խանդել, չէ որ դրանք ավելի հետաքրքիր են: Դա նույնպես էգոիզմ է, կասեյի՝ նարցիսիզմ,սուպեռման (վուման) լինելու ցանկություն: Խանդի միջոցով արտահայտվում է հիասթափվածությունն իր անձի նկատմամբ:

Կարծում եմ՝ այո, սեփականատիրության զգացման (սոբստվեննիկության) հիմքում հենց ինքնավստահության պակասն է, վախի, անապահովության զգացումը։
Իսկ խանդը, որի հիմքում էլ մոտավորապես նույն երևույթներն են, ամեն դեպքում անառողջ զգացում է։ Ու խանդի արժանանալուց ուրախանալն, իմ կարծիքով, միայն ցույց է տալիս, որ տվյալ անձն իր զուգընկերոջ կողմից այն աստիճանի անուշադրության է մատնված, որ խանդվելը փոխարինում է իսկական, առողջ ուշադրությանը, ինչն, իհարկե, շատ տխուր է։ Համոզված եմ, որ լուրջ, ներդաշնակ ու առողջ հարաբերություններում խանդը չի կարող դիտարկվել որպես ուշադրության նշան, քանի որ միմյանց ուշադրության արժանացնելու շատ ավելի առողջ ձևեր ունեն զուգընկերները։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (30.11.2009)
Դե հենց չկորցնելու վախն էլ ինքը եսասիրության տարրեր ունի: Եթե մարդը սիրում է իրեն, սիրում է այն ինչ պատկանում է իրեն և այդ առարկայի կամ իրի կորուստը կանդրադառնա հենց իր վրա, հետևաբար` «չկորցնելու վախը» կարելի է ասել եսասիրության հատկանիշներից է: Բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով եսասեր են: Ու դուք մի բացասականացրեք եսասիրությունը, դա էդքան էլ վատ երևույթ չէ, եթե վառ արտահայտված չէ: Եթե մարդը սիրում է իրեն ու սիրում է իր եսը ինչպես նաև ինչ կապված է դրա հետ, ինձ թվում է էդտեղ վատ բան չկա: Ընդհակառակը` հակառակ իրավիճակը ավելի բացասական է
Այո, հասկանում եմ, որ խանդը, այնուամենայնիվ, բացասական երևույթ է դիտարկվում, բայց առանց խանդի ոչինչ հնարավոր չէ, դուք պատկերացրեք, որ մարդը ոչ մի բանին չխանդեր /դուք հասկացեք և առարկաներ և այլ մարդկանց/ ինչ քաոտիկ իրավիճակ կսկսվեր: Եվ մի բան էլ, եթե խանդը նույնիսկ էդքան վառ արտահայտված բացասականություն ունի իր մեջ, այն մարդկային հասարակության անբաժանելի մասն է ու թեև խանդը մեղմել որոշների մոտ գուցե ստացվում է, գլոբալ տեսանկյունից նրա դեմ պայքարը անհնար է, որովհետև քանի դեռ գոյություն ունի մարդ, քանի դեռ մարդը ինքնապահպանման բնազդ ունի /որը շատ շատ բաներից վեր է/ խանդը միշտ լինելու է: Եվ վերջում կուզեի ասեմ, որ երևի հենց տարակարծության պատճառն այն է, որ դուք խանդը ուսումնասիրում եք միայն միջսեռային փոխհարաբերություններում, չնայած նրան, որ խանդը դրսևորվում է և այլ անձանց և առարկաների ու երևույթների նկատմամբ![]()
Եսասիրության տարր ունենալը ու եսասիրությունից առաջացած հատկությունները լրիդ իրարից տարբեր բաներ են։ Սերն էլ ունի եսասիրության տարր, բայց սերը երբեք չի առաջանում եսասիրությունից դրդված։
Երևի գրառումս կարդալուց չեք նկատել սա.
Հավանաբար այս մեկն էլ չեք նկատել.
Այս քաոտիկ իրավիճակները ոչ թե կստեղծվեն խանդի պակասի դեպքում, այլ անտարբերության պակասի։
Կարծում եմ դուք անտարբերությունը նկատի ունեք։
Գրառմանս մեջ նշել եմ, որ կա տեղին խանդի դրսևորում։ Սա ասելով նկատի ունեմ, որ խանդը դա մարդու հատկություններիծ մեկն է։ Պարզապես խանդը, ինչպես և մարդու մյուս հատկությունները, հաճախ դրսևորվում են անհավասարկշռված ու չափազանցված, ինչն էլ ստեղծում է կողմնակի ազդեցություններ։
Քանի որ իմ իմանալով էգոիզմը դա եսասիրությունն է, ոչ թե ինքնասիրությունը ապա ստացվեց հակասական պահ, մի դեպքում`
մյուս դեպքում`
դրա համարել ես սկսեցի կասկածել, թե դուք որն էք համարում խանդի պատճառը որից էլ գրեցի որ բացասականացնում եք էգոիզմը:(քանի որ էգոիզմը ձեր մոտ խանդի առաջին պատճառն էր, որից 99 տոկոս դեպքերում տուժում են մարդիկ)
համաձայն եմ, որ նշել եք այլ անձանց/որը անկեղծ չէի նկատել/, բայց առարկաների ու երևույթների մասին խոսք չէր գնացել դրա համար ես գրեցի սա`
Անտարբերության պակաս՞, իսկ գուցե ուշադրության պակասի կամ միայն անտարբերության՞
եթե դու խանդում ես, կամա թե ակամա ուշադրություն ես դարձնում այդ մարդուն կամ առարկային, եթե չես խանդում հիմնականում ուշադրություն չես դարձնում, հետևաբար քաոտիկ իրավիճակը կառաջանա և խանդի պակասի և անտարբերության դեպքում![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ